• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԿԳ նախարարությունը Facebook-ում բացել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:

ԿԳՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում: Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ  քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1001

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar