• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Միջբուհական ուսանողական գիտաժողով

ԵԶՈՒ, ԿՐՈՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Ս.թ. մարտի 27-ին ժ. 11:00, ԵՊԼՀ գրադարանի մասնաշենքի դահլիճում/Թումանյան 42/, տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) հետ համատեղ "ԼԵԶՈՒ, ԿՐՈՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ" խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովը:
Բացման արարողությանը ողջույնի խոսքերով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Գիտաժողովի թեմատիկան կընդգրկի հետևյալ հարցերը.
• կրոնական դաստիարակություն,
• կրոն և մշակույթ փոխազդեցություն, 
• լեզու և կրոն փոխկապակցվածություն,
• լեզուն և մշակույթը որպես հոգևոր արժեքներ,
Գիտաժողովին հրավիրված են ՀՀ նախարարությունների, դեսպանատների, բուհերի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան        brusov.am


 Ծրագիր                                                                                                                                                                                                                                              
18
Декабрь
0
2135

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar