• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Սեմինար մանկավարժների համար

«Սիրե´ք պոետի գույները» խորագրով սեմինար

Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում

 

Ս.թ. ապրիլի 6-ին, ժ.13.00-ին Գեղագիտության ազգային կենտրանի Փոքր թատրոնի դահլիճում (հասցե. Երևան, Աբովյան 13), մանկավարժներին մեթոդական աջակցության նպատակով, տեղի կունենա Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսված մեթոդական սեմինարը:
Սեմինարին կարող են մասնակցել գեղարվեստի դպրոցների, ստուդիաների, նկարչական խմբակների մանկավարժներ:
Մասնակցելու ցանկացողներին, խնդրում ենք, SEMINAR վերնագրով կարճ հաղորդագրություն ուղարկել nkarchakan@yahoo.com էլեկտրոնային հասցեով` նշելով հաստատությունը և մանկավարժ(ներ)ի անունն ու ազգանունը:

Սեմինարի օրակարգն է (նախագիծ).
13.00-13.15 Մուտքի խոսք (ՀՀ ԿԳՆ-ի կողմից) 
13.15-14.15 «Արվեստի ընկալումը զարգացնող մեթոդները մանկապատանեկան հասակում» - Հ.Հակոբյան, ԳԱԿ
Ելույթ, հարցեր, քննարկում
14.15-14.45 Սրճի ընդմիջում
14.45-15.45 «Գույնը Տերյանի, Մեծարենցի, Վարուժանի և Չարենցի ստեղծագործություններում» - բ.գ.թ. Մ.Խաչատրյան
Ելույթ, հարցեր, քննարկում
15.45-16.15 Ասմունք

 

 


18
Декабрь
0
1671

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar