• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում-2012

2012 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին, ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:
Վերապատրաստումն ընթանալու է Հայաստանում` ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 6 մեկամսյա ծրագրերով.
•Ուսուցում մանկապարտեզում
•Ուսուցում կիրակնօրյա դպրոցում
•Տարրական ուսուցում
•Հայոց լեզվի և գրականության դասավանդումը միջին և ավագ դպրոցում
•Դպրոցների կառավարում
•Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: 
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների  կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը, և Հայաստան մուտքի արտոնագրի /մուտքի վիզա/ ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Հայաստան մուտքի օրը համարվում է ծրագրի մեկնարկային օրը` հուլիսի 9-ը: Այն հյուրատան հասցեն, ուր պետք է ժամանեն մասնակիցները կփոխանցվի լրացուցիչ:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
8 հուլիսի`        հյուրատուն մուտքի և տեղավորման օր
9 հուլիսի`        դասընթացների բացում
7 օգոստոսի`    հյուրատանից ելքի օր:
Մասնակիցներին կընձեռնվի հնարավորություն նույն հյուրատանը մնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար սահմանված զեղչված գներով` հուլիսի 8-ից ավելի վաղ ժամանելու և օգոստոսի 7-ից ավելի ուշ մեկնելու պարագայում:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 4-ը ներառյալ ՀՀ  կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.
1.Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը /հայտաձևը կցվում է/,
2.Համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:
Մասնակցելու նախապատվությունը տրվելու է Հայաստան առաջին անգամ ժամանող և վերջին երեք տարիներին վերապատրաստում չանցած ուսուցիչներին: Մասնակցության պաշտոնական հաստատումները ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով հունիսի 4-ից 18-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական հրավեր նամակի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք զգուշացնել նախապես:
Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում: Բոլոր խմբերի ուսումնական ծրագրերում ներառվելու են.
•մանկավարժություն
•հոգեբանություն
•հիմնական առարկաներ
•կամընտրական առարկաներ
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
    
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ  ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-52-07
Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am


18
Декабрь
0
1309

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar