• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Սրբոց Թարգմանչաց եկեղեցի «Այբ» ավանում. ճարտարապետական բաց մրցույթ

«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է «Այբ» ավանում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի միջազգային բաց մրցույթ:

Նախագծեր կարող են ներկայացնել ճարտարապետական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունները և անհատները: Մրցույթի անցկացման համար հատուկ բացվել է կայք՝ www.holytranslators.com, և մրցույթի բոլոր փուլերը, այդ թվում՝ ժյուրիի կողմից հայտերի գնահատման գործընթացը, իրականացվելու են առցանց եղանակով (online): Մրցույթը կեզրափակվի ցուցահանդեսով (ապրիլի 20-22) և մրցանակաբաշխությամբ: Ժյուրիի կողմից ընտրված լավագույն երեք նախագծերին կշնորհվեն մրցանակներ:

Մրցույթի մանրամասները, ժյուրիի կազմը, գնահատման չափանիշները և այլ տեղեկություններ ներկայացված են www.holytranslators.com կայքում:

Մրցույթի հայտարարման առիթով փետրվարի 27-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ ԶԼՄ-ներին ներկայացվեցին մրցույթի հետ կապված մանրամասներ:


Վերջին նորություններին ծանոթացեք «Այբ»-ի www.ayb.am կայքում:

18
Декабрь
0
1098

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar