Արարքի հանցավորությունը բացառող այլ հանգամանքներ դիպլոմ 57 էջ
§3. Անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները
Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներից յուրաքանչյուրին բնորոշ են իրավաչափության որոշակի պայմաններ, որոնց հետևելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից1:Այսինքն, անհրաժեշտ պաշտպանությունը համարվում է իրավաչափ և հետևապես օգտակար, եթե այն տեղի ունենալու ժամանակ չի խախտվում ոտնձգության և պաշտպանության համար դատական պրակտիկայում սահմանված պայմաններից մեկն ու մեկը: Ճիշտ է, այդ պայմանները ուղղակի կերպով մատնանշված չեն օրենքում, սակայն բխում են նրա էությունից և որևէ ձևով չեն կարող հակասել նրան: Անհրաժեշտ պաշտպանության բովանդակությունը ընդգրկում է երկու հիմնական հանգամանք.
1. հանրորեն վտանգավոր ոտնձգություն
2. ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանություն:
Համապատասխանաբար անհրաժեշտ պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմանները բաժանվում են երկու խմբի.
1. անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգությանը վերաբերող իրավաչափության պայմաններ
2. անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմաններ:
Այս բաժանման վերաբերյալ իրավաբանական գրականության մեջ զանազան կարծիքներ են արտահայտվել:
Ի.Ա. Տիշկևիչը գտնում է, որ այդ պայմանները երկու խմբի բաժանելը արհեստական է, քանի որ, եթե խոսքը գնում է հենց պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմանների մասին, ապա դրանք բոլորը վերաբերում են անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին, այսինքն բնութագրում են այն` որպես հանրորեն վտանգավոր ոտնձգությունը դադարեցնելու նպատակով կատարված օրինաչափ գործողություն2:
Սակայն պայմաններից յուրաքանչյուրի առավել լավ ըմբռնման և վերլուծության համար նպատակահարմար է բաժանել երկու խմբի: Նրանցից յուրաքանչուրն ունի իր հատկանիշները, որոնք դրսևորվում են համապատասխան պայմաններում:
Այսպիսով, անցնենք այս պայմաններից յուրաքանչյուրի ուսումնասիրությանը առանձին- առանձին:
Ա.Անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները, որոնք վերաբերում են ոտնձգությանը.
հանրային վտանգավորություն
առկայություն
իրական լինել
-Հանրային վտանգավորություն
Նախ և առաջ ոտնձգությունն իր բնույթով պետք է հանրորեն վտանգավոր լինի: ՀՀ քր. օր. հոդված 42-ը անմիջականորեն ցուցում է պարունակում այն մասին, որ
________________________________________
1. Տե'ս, И. Я. Казаченко "Угаловное право" Общая часть М. 1997 с. 263-264
2. Տե'ս, И. С. Тишкевич "Условия и предели необходимой обороны" М. 1969 с. 48-49
անհրաժեշտ պաշտպանությունը հնարավոր է միայն «հանրության համար վտանգավոր ոտնձգության դեմ»: Հետևաբար ոտնձգությունը պետք է լինի հանրորեն
վտանգավոր: Հանրային վտանգավորություն ասելով հասկանում ենք ՀՀ քր. օր. հոդված 1-ում թվարկված քրեաիրավական պաշտպանության օբեկտներին (մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, շրջակա միջավայրը, հասարակական կարգը և անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը և մարդկության անվտանգությունը) սպառնացող վտանգը:
Սակայն հարց է ծագում` արդյո՞ք անհրաժեշտ պաշտպանության վիճակի ծագման համար պարտադիր է ոտնձգության հանցավոր լինելը, թե բավարար է միայն օբեկտիվորեն վտանգավոր լինելը: Այս հարցի պատասխանը քրեաիրավական գրականության մեջ միանշանակ չէ:
Այսպես` Ի. Ի. Սլուցկին գրում է, որ «Եթե օբեկտիվորեն անիրավաչափ գործողության յուրաքանչյուր դեպքում վտանգի աղբյուրի նկատմամբ պաշտպանությունը իրականացվի վնաս պատճառելու միջոցով` անկախ ոտնձգության սուբյեկտի առանձնահատկություններից և սուբյեկտիվ կողմից, ապա անչափ կընդարձակվեն անհրաժեշտ պաշտպանության հասկացության սահմանները»1:
Հակառակ տեսակետն է պաշտպանում Ն. Ն. Պաշե-Օզարսկին` նշելով, որ «ոտնձգությունը... պետք է լինի միայն հանրորեն վտանգավոր»2:
Մ.Վ. Գրիգորյանը դատողություններ անելով այս հարցի կապակցությամբ` հանգում է այն եզրակացությանը, որ «անհրաժեշտ պաշտպանության վիճակ առաջացնող հանրորեն վտանգավոր ոտնձգությունը կարող է հանցավոր չլինել»3:
Մենք համակարծիք ենք այն հեղինակների արտահայտած տեսակետներին , որոնք գտնում են, որ հանրորեն վտանգավոր ոտնձգությունը կարող է հանցավոր չլինել, այլ միայն օբեկտիվորեն հանրորեն վտանգավոր, քանի որ օրենսդրությամբ հանցավոր են համարվում միայն այն արարքները, որոնք կատարվել են մեղսունակ և քրեական պատասխանատվության տարիքի հասած անձի կողմից: Սակայն լինում են ոտնձգության այնպիսի դեպքեր, երբ արարքը իրավաբանական հատկանիշներով չի հանդիսանում քրեորեն պատժելի (օրինակ` կյանքի կամ առողջության նկատմամբ ոտնձգությունը անմեղսունակ կամ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի կողմից), սակայն կարող են լուրջ վնաս հասցնել իրավունքով պաշտպանվող շահերին:
Կան քրեագետներ, որոնց կարծիքով քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի կամ անմեղսունակի վտանգավոր արարքներից պաշտպանվելը վերջիններիս վնաս պատճառելու միջոցով պետք է դիտվի որպես ծայրահեղ անհրաժեշտություն:
Մ. Ի. Ուզունյանը նշում է, որ «հոգեկան հիվանդի (ավելի ճիշտ կլիներ նշել անմեղսունակի) կողմից հարձակում տեղի ունենալու անհրաժեշտ պաշտպանության դեպքում պետք է դիմել ծայրահեղ անհրաժեշտության և ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, եթե պաշտպանվողը չգիտի, որ իր վրա հարձակվողը
_________________________________________________________________________
1Տե'ս, И.И.Слуцкий "Необходимая оборона в советском уголовном праве" Л. 1951.с166.
2Տե'ս, Н.Н Паше-Озерский"Необходимая оборона и крайная необходимость в сов. уг. праве"М.1962.с.34.
3.Տե'ս, Մ.Վ. Գրիգորյան. Քրեական իրանունք;ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդհանուր մասի հիմնահարցերի գիտագործական մեկնաբանություններԵ.,էջ 113.
հոգեկան հիվանդ է, ապա այս դեպքում անհրաժեշտ պաշտպանությունը թույլատրելի է, որովհետև պաշտպանվողը ոչ միայն չգիտի, այլև պաշտպանվելու պրոցեսում չէր էլ կարող իմանալ, որ ինքը գործ ունի հոգեկան հիվանդի հետ»1:
Կարելի է ենթադրել, որ այս տեսակետը ճիշտ չէ, քանի որ այս դեպքում վնասը պատճառվում է ոտնձգողին և ոչ թե երրորդ անձի, ինչը բնորոշ է ծայրահեղ անհրաժեշտությանը:
Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը չի կարող նաև կախված լինել այն բանից, թե արդյոք անձը տեղյակ է ոտնձգության հանցավոր չլինելու մասին:
Անձը, որը փոքրահասակի կամ անմեղսունակի նկատմամբ կիրառում է վնաս պատճառելու հետ չկապված միջոցներ, մարդասիրության տեսանկյունից արժանի է բարոյական գնահատման: Սակայն նույնը չի կարելի պահանջել բոլորից, քանի որ շատ դեպքերում հապաղումը կարող է հանգեցնել մահվան կամ էլ ծանր հետևանքների, և առավել ևս չի կարելի պայման դնել, որ վնաս պատճառելը պետք է լինի ոտնձգությունը կանխելու միակ միջոցը, որը կհանգեցնի տվյալ իրավիճակը ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, այլ ծայրահեղ անհրաժեշտության ասպեկտով դիտարկելուն: Նման բանավեճը ըստ իս անհիմն է, քանի որ օրենքով հստակ ասվում է, որ անհրաժեշտ պաշտպանության հիմք է հանդիսանում հանրորեն վտանգավոր ոտնձգությունը` անկախ նրանից, թե որտեղից է բխում, նրա նկատմամբ պաշտպանությունը պետք է ճանաչվի իրավաչափ և պետք է գնահատվի անհրաժեշտ պաշտպանության ընդհանուր կանոններով:
Արհեստական է նաև վեճը այն մասին, թե հնարավոր է արդյոք անհրաժեշտ պաշտպանության դիմել հարձակվող կենդանիների դեմ; Քր. օր հոդված 42-ի առաջին մասու նշվում է, որ անհրաժեշտ պաշտպանությամբ վնաս է պատճառվում «ոտնձգողին», իսկ որպես «ոտնձգող» դիտվում է միայն անձը(կամ անձիք), միաժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, հանցագործության սուբեկտ հանդիսանում է միայն ֆիզիկական անձը (իսկ անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատաևրված արարքը իր արտաքին հատկանիշներով հանընկնում է հանցագործությանը):
Մ.Վ. Գրիգորյանը դիտարկում է երեք հիմնական իրավիճակներ, որոնք իրավաբանական արժեքավորման կարիք ունեն.
ա) կենդանի սեփականատիրոջ կողմից օգտգործվում է որպես ոտնձգության միջոց
բ) կենդանին որպեսոտնձգության միջոց օգտագործվում է ոչ թե սեփականատիրոջ, այլ մեկ ուրիշ անձի կողմից
գ ) կենդանին հարձակվում է առանց որևէ մեկի միջամտության, այսպես ասած իր նախաձեռնությամբ2:
Առաջին դեպքում հարձակվող կենդանուց պաշտպանվելիս դրան կամ վնասելը գնահատվում է որպես սեփականատիրոջը պատճառված գույքային վնաս և դեպքը պետք է արժեքավորել անհրաժեշտ պաշտպանության կանոններով: Երկրորդ և երրորդ դեպքերում, քանի որ կենդանին հարձակվում է իր նախաձեռնությամբ կամ ինչ վոր երրորդ անձի ձեռքին հանդիսանում է ոտնձգության միջոց, իսկ սեփականատերն անձամբ չի մասնակցու ոտնձգությանը և փաստորեն տվյալ պարագայում հանդես է գալիս երրորդ անձի դերում, հետևաբար տեղի ունեցածը պե
_____________________________________________
1.Տե'ս, Մ.Ի. Ուզունյան«Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը»Երևան էջ 20.
2.Տե'ս, Մ.Վ. Գրիգորյան նշվ. աշխ. էջ 114.
պետք է դիտարկել որպես ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված գործողություն:
Անհրաժեշտ պաշտպանությունն անթույլատրելի է արդյո՞ք այս կամ այն շահի իրավաչափ խախտման դեմ` մասնավորապես.
անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված գործողությունների դեմ
ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված գործողությունների դեմ
պաշտոնատար անձանց իրավաչափ գործողությունների դեմ և այլն:
Քրեական իրավունքի տեսության մեջ այս հարցի պատասխանը միանշանակ չէ: Անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրժեշտության վիճակում կատարված գործողությունները հանդիսանում են հանրորեն օգտակար և իրավաչափ: Օրենսդիրը նրանցում բացառում է հանրային վտանգավորության հատկանիշը, հետևաբար «հետևաբար չի կարող իրավաչափ լինել պաշտպանությունը այն գործողությունների դեմ, որոնք հանրորեն վտանգավոր չէ»1:
Նույն հարցի շուրջ Ն.Ն. Պաշե- Օզերսկին գրում է, որ «ոտնձգողի գործողությունները, որոնք ուղղված են անհրաժեշտ պաշտպանություն իրականացնող անձին վնաս պատճառելուն` անհրաժեշտ պաշտպանությունից «պաշտպանվելու» պատրվակով, պետք է դիտարկել հանրորեն վտանգավոր գործողությունների վերաբերյալ ընդհանուր հիմունքներով: Իսկ ինչ վերաբերում է ծայրահեղ անհրաժեշտության դեմ իրականացվող անհրաժեշտ պաշտպանությանը, ապա այն կհակասի անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի էությանը»2:
Պաշտոնատար անձի գործողությունները, որոնք վնաս են պատճառում քաղաքացիների իրավունքներին կամ սահմանափակում են դրանք օրինական հրաման կամ կարգադրություն կատարելիս հանդիսանում են իրավաչափ և չեն կարող հանգեցնել անհրաժեշտ պաշտպանության:
Իսկ Ն. Ն. Պաշե - Օզերսկին ընդհանրապես անվիճելի է համարում պաշտոնատար անձանց ակնհայտ հանցավոր ոտնձգության դեմ պաշտպանության թույլատրելիության հարցը4:
Ի.Ի. Յակուբովիչը կարծիք է հայտնում, որ «եթե պաշտոնատար անձը կատարում է հանցավոր գործողություն` իշխանական լիազորությունների ակնհայտ չարաշահմամբ, ապա տուժողը կարող է դիմել անհրաժեշտ պաշտպանության և վերջինիս վնաս պատճառել` իրեն սպառնցող վտանգը կանխելու համար»5:
Քրեական օրենսդրությամբ պաշտոնատար անձանց հանրորեն վտանգավոր ոնտձգություններից պաշտպանվելու հատուկ դրույթ սահմանված չէ և նման պարագայում ևս գործում են անհրաժեշտ պաշտպանության դիմելու ընդհանուր կանոնները:
Անհրաժեշտ պաշտպանության չի թույլատրվում դիմել այնպիսի գործողության դեմ , որոնք « ձևականորեն պարունակում է քր. օր.-ով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ , սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել»(ՀՀ քր.օր. հոդված 18 երկրորդ մաս):
_______________________________________________________
1.Տե'ս, И.И. Слуцкий "Необходимая оборона в советском уголовном праве" Л. 1951.с. 176.
2.Տե'ս, Н.Н. Паше- Озерский "Необходимая оборона и крайная необходимось по советскому уголовнуму праву" М. 1962. с. 62.
3Տե'ս, М.И. Якубович " Учение о необходимой обороне в советском уголовном праве" М.1967. с.26.
4.Տե'ս, Н.Н. Паше- Озерский նշված աշխ. с.41.5.М.И. Якубович նշված աշխ. с.34.
Անհրաժեշտ պաշտպանությունն անթույլատրելի է նաև կարգապահական զանցանքների, վարչական և այլ իրավախախտումների դեմ*:
-Առկայություն
Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգությանը վերաբերող հաջորդ պայմանը վերջինիս առկայությունն է: ՀՀ քր, օր.-ում չի նշվում առկայության` որպես անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգությանը վերաբերող պայմանի մասին: Քրեական իրավունքի տեսության մեջ այս պայմանը առաջ են քաշում բոլոր գիտնականները: Ճիշտ է ոմանք այն «ավելորդ» են համարում` նշելով, որ «ոտնձգություն» հասկացությունն ինքնին առկայություն է ենթադրում, և գտնում են, որ այն ներքին հակասություն է պարունակում1:
Ոտնձգությունը համարվում է առկա այն դեպքում, երբ արդեն սկսվել է և ընթացքի մեջ է ու չի ավարտվել: Ոտնձգությունն առկա է նաև այն դեպքում, երբ ի հսյտ են եկել անձի կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերին սպառնացող անմիջական վտանգ և անհրաժեշտ պաշտպանության պետք է դիմել անհապաղ: Ոտնձգության սկսվելու իրական սպառնալիքի մասին կարող են վկայել հանցավորի տարբեր գործողություններ. օրինակ` զենքի ցուցադրում, այն անմիջապես գործադրելուն ուղղված գործողությունների կատարում և այլն:
ՀՀ քր.օր.-ում նորամուծություն է կատարվել և հոդված 42-ի առաջին մասում սահմանվում է,որ անհրաժեշտ պաշատպանության վիճակ առկա է օրենքով պաշտպանվող շահերը ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից պաշտպանելիս: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս դրույթը վաղուց է հայտնի քրեական իրավուքի տեսությանը և իրավակիրառ պրակտիկային: Ի հավաստումն վերոնշյալի բերենք որոշ մեջբերումներ իրավաբանական գրականությունից և կարևոր փաստաթղթերից:
Այսպիսով` Վ.Ֆ. Կիրիչենկոն այս առթիվ գրում է,որ «... անհրաժեշտ պաշտպանության իրավունքը ծագում է այն պահին, երբ հարձակումը կարելի է դիտել որպես անմիջականորեն սպասվող»2:
Այսինքն` անձը կարող է դիմել անհրաժեշտ պաշտպանության, եթե ծավալված իրադրությունը վկայում է, որ ոտնձգության իրական սպառնալիք է ստեղծվել և այն կարող է անհապաղ իրականանալ: Այս դրույթը պարունակվում է Պետրոս I-ի թիվ 156 Զինվորական հոդվածում,և մասնավորապես ասվում է.«Պետք չէ սպասել հակառակորդի առաջին հարվածին, քանզի այդ հարվածից հետո կարող է այնպիսի վնաս պատճառվել, որից հետո նույնիսկ կմոռանաս պաշտպանվել»:
ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի 16.08.84թ. որոշման մեջ ասվում է.«Անհրաժեշտ պաշտպանության դիմելու իրավունք ծագում է ոչ միայն հենց ոտնջգության պահին, այլ նաև հարձակման իրական սպառնալիքի դեպքում»:
Անհրաժեշտ պաշտպանության դիմելու ժամանակը ևս սահմանափակ չէ: Անժամանակ, այսինքն վաղաժամ կամ ուշացած պաշտպանությունը ոտնձգողին վնաս պատճառելու համար չի բացառում քրեական պատասխանատվությունը:
_______________________________________________________
* Հարկ է նշել, որ անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտները նախատեսված են նաև վարչական իրավունքում (ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 17-18):
1.Տե'ս,И.С. Тишкевич նշվ. աշխ.с.48.
2.Տե'ս, В.Ф. Кириченкօ "Основные вопросы учения о необходимой обороне в советском уголовном праве" М. 1948. с.36.
Չի կարելի անհրաժեշտ պաշտպանության իրականացնել դեռևս չսկսված և սկսվելու իրական սպառնալիք չներկայացնող ոտնձգության դեմ: Մասնավորապես անթույլատրելի է հանցագործության նախապատրաստության դեմ կամ այն դեպքում, երբ անձը ուղղակի բացահայտում է դրա կատարման դիտավորությունը` առանց այն իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողությունների:
Սրա հետ կապված անհրաժեշտ է քննարկել տարբեր տեսակի պաշտպանական մեխանիզմների կիրառման հարցը: Նմանատիպ սարքավորումներ հիմանականում կիրառվում են սեփականատիրոջ կողմից իր անշարժ կամ շարժական գույքը պաշտպանելու նպատակով: Այդպիսի պաշտպանական գործողությունների իրավաչափության հարցը գերմանական գրականության մեջ բարձրացվել է Գ. Բեքքերի կողմից: Նրա կողմնակիցները նախապաշտպանական գործողությունների կապակցությամբ վկայակոչում են այն փաստը, որ այդ սարքավո
րումները կաշխատեն և անձին վնաս կպատճառեն հենց ոտնձգության պահին և հետևաբար նշանակություն չունի այն հանգամանքը, որ դրանք նախապես են դրվել:Նրանք այս հիմնավորումը փաստարկում են հետևյալ կերպ. չէ որ ոչ ոք չի բացառում անհրաժեշտ պաշտպանության հնարավորությունը նախապես վերցված զենքով:
Միաժամանակ աչքթող է արվում այն փաստը, որ ոտնձդության պահին բռնություն գործադրելու սպառնալիք գոյություն չունի, քանի որ այդ բոլոր սարքավորումները նախատեսված են գույքը գաղտնի հափշտակությունից պաշտպանելու համար: Հետևաբար այդ սարքավորումների կիրառումը կարելի է օրինական համարել միայն այն դեպքում, եթե դրանք գործեն միայն ոտնձգողի նկատմամբ և միաժամանակ էական վնաս չպատճառեն առողջությանը:
Չի թույլատրվում անհրաժեշտ պաշտպանության դիմելու արդեն ավարտված ոտնձգության դեմ, որը կա'մ դեռևս չավարտված դադարեցվել է, կա'մ էլ հասցվել է մինչև վերջ:
Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը չի բացառվում, եթե հանրորեն վտանգավոր ոտնձգությունը կասեցվում է որոշատի ժամանակով և կարող է վերսկսվել ցանկացած պահի: Եթե ծավալավաժ հանգամանքները պաշտպանվողին հիմք են տալիս ենթադրելու, որ ոընձգողը չի թողել վնաս պատճառելու իր մտադրությունը, այլ ուղղակի մի փոքր դադար է տվել, որպեսզի նոորից ոտնձգություն կատարի, անհրաժեշտ պաշտպանության վիճակը չի կարող համարվել վերացված: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ շատ դեպքերում ոտնձգությունը պաշտպանվողի մոտ խիստ հուզմունքի վիճակ է առաջանում, որի պատճառով նա զրկվում է իրադրությունը ճիշտ գնահատելու ունակությունից: Նման պարագայում պաշտպանվողը կարող է սխալվել ոտնձգության ավարտի կապակցությամբ: Սրա հետ կապված իր արդիականությունը չի կորցրել ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի 16.08.84թ. ընդունված թիվ 5 որոշումը,համաձայն որի «Անհրաժեշտ պաշտպանության վիճակն առկա է նաև այն դեպքում, երբ պաշտպանությունը անմիջապես հետևել է թեև ավարտված ավարտված ոտնձգությունը, սակայն , գործի հանգամանքների հետ կապված , պաշտպանվողի համար ոտնձգության ավարտի պահը պարզ չի եղել : Ընդ որում, հարձակման ժամանակ օգտագործված զենքը կամ այլ առարկաները ոտնձգողից պաշտպանոձին անցնելը ինքնին չի կարող վկայել ոտնձգության ավարտի մասին»:
Եթե ոտնձգության տպավորությունից առաջացած հուզմունքի պատճառով պաշտպանվողին թվում է, թե ոտնձգթյունը տակավին չի ավարտվել և պետք է պաշտպանվել , նման դեպքում թեև պաշտպանությունն անժամանակ է (ուշացած), այնուամենայնիվ արարքը համարվում է իրավաչափ և անհրաժեշտ պաշտպանութ-
յան վիճակում իրականացված:
Անհրաժեշտ պաշտպանության պահ է հանդիսանում ոտնձգության ավարտի պահը: Եթե ոտնձգողը ինքնակամ կամ իր նպատակին հասնելով դադարեցնում է ոտնձգությունը , կամ ոտնձգությունը կանխվում է պաշտպանվողի կամ երրորդ անձի կողմից, վերանում է նաև անհրաժեշտ պաշտպանության իրավունքը: Հաճախ ուշացած պաշտպանությունը հանդիսանում է վրեժխնդրության ակտ, Լինչի դատաստան և այլն: Այն չի ազատում քրեական պատասխանատվությունից, սակայն դրան նախորդած ոտնձգողի ոչ իրավաչափ պահվածքը կարող է մեղմացուցիչ հանագամանք ծառայել : Անժամանակ պաշտպանության ժամանակ պատճառված վնասի հարցը պետք է լուծվի փաստական սխալի կանոններով (այնպես, ինչպես կարծեցյալ պաշտպանության դեպքում)1:
Մ.Վ. Գրիգորյանը իրավացիորեն նշում է. «Յուրքանչյուր կոնկրետ դեպքում հարձակման սկզբի և ավարտի պահի հարցը կարելի է լուծել միայն գործի բոլոր հանգամանքների ամբողջությունը հաշվի առնելով: Ոտնձգության հարձակման առկայությունը որոշելիս չի կարելի հաշվի չառնել անհրաժեշտ պաշտպանության վիճակում անձի գործողությունների յուրահատկությունը: Անհրաժեշտ է նկատի ունենալ հարձակման հանկարծակիությունը »2:
Իսկ Ի.Ա. Տիշկևիչը այս հարցի շուրջ նշում է, որ «ոտնձգության ենթարկված անձից չի կարելի պահանջել նույնքան սառնասիրտ կողմնորոշվել ոտնձգության ավարտի պահի կապակցությաբմ, որքան այն մարդուց, որը միյան հանդիսանում է ոտնձգության ականատես»3:
Ոտնձգության առկայության հատկանիշը կարևոր նշանակություն ունի ոչ միայն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության հարցը լուծելիս, այլև անհրաժեշտ պաշտպանության սամանազանցման համար: Քանի որ սահմանազանցում կարող է տեղի ունենալ միայն հանրորեն վտանգավոր ոտնձգությունից օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու ժամանակ4:
Այսպիսով այնտեղ, որտեղ բացակայում է անհրաժեշտ պաշտպանության վիճակը չի կարող նաև խոսք լինել նաև նրա սահմանազանցման մասին:
-Ոտնձգության իրական լինելը
Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգությանը վերաբերող իրավաչափության հաջորդ պայմանը ոտնձգության իրական լինելն է: Ոտնձգությունը համարվում է իրական, եթե այն իսկապես կատարվում է օբյեկտիվ իրականության մեջ, և միայն այդպիսի ոտնձգությունն է առաջ բերում անհրաժեշտ պաշտպանության իրավունք: Երևակայության արդյունք հանդիսացող հարձակման դեմ, որը չի սպառնում և չի կարող վնաս պատճառել օրինական շահերին չի թույլատրվում դիմել անհրաժեշտ պաշտպանության, որը տվյալ պարագայում կդիտվի` որպես «հանրորեն վնասակար գործողություն»5 :
__________________________________________________
1Տե'ս, И.Я. Казаченко .Уголовное право.Часть общая. М. 1997. с. 267.
2Տե'ս, Մ.Վ.Գրիգորյան
3.Տե'ս,И.С. Тишкевич նշված աշխ. с.59.
4.Տե'ս,Н.Н. Паше-Озерский նշված աշխ. с.47.
5.Տե'ս,М.И. Якубович նշված աշխ. с. 32.
Անհրաժեշտ պաշտպանությանությունը իրավաչափ ճանաչելու համար այս պայմանի սահմանելու հարցը որոշ հեղինակների կողմից անհիմն վիճարկվում է: Օրինակ` Վ. Ֆ. Կիրիչենկոն դրա առկայության անհրաժեշտությունը անօգուտ է համարում` բերելով հետևյալ փաստարկը. «Հարձակումը ուղղակի պետք է հարձակում լինի»1:
Սակայն մեր կարծիքով ոտնձգության իրական լինելու հատկանիշը շատ կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս սահմանազատել անհրաժեշտ պաշտպանությունը կարծեցյալ պաշտպանությունից:
Կարծեցյալ պաշտպանության դեպքում անձը պաշտպանական գործողություններ է իրականացնում երևակայական , թվացյալ ոտնձգության դեմ, որը իրականում գոյություն չունի: Որպեսզի պաշտպանվողի գործողություննեը որակվեն որպես կարծեցյալ պաշտպանություն, անհրաժեշտ է, որպեսզի գոյություն ունենա այնպիսի մի երևույթ, որը պաշտպանվողի կողմից ընդունվի որպես հանրորեն վտանգավոր ոտնձգություն: Եթե արտաքին իրադրությունը անձին տալիս է բոլոր հիմքերը ենթադրելու , որ իր սեփական, պետության, հասարակության կամ երրորդ անձանց շահերին վտանգ է սպառնում, և նա չի գիտակցել իր ենթադրությունների սխալ լինելը, այդ դեպքում տվյալ անձի գործողությունները կորակվեն փաստական սխալի կանոններով: Միայն փաստական սխալի առկայության դեպքում, որը բացառում է ինչպես դիտավորությունը այնպես էլ անզգուշությունը անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից կարծեցյալ պաշտպանության ժամանակ կատարած գործողությունների համար: Կարծեցյալ պաշտպանության վիճակում «պաշտպանվողի» կողմից կատարված գործողությունները ցանկացած պարագայում չեն հանդիսանում դիտավորյալ հանցագործութուն, եթե կատարվել է մոլորության պատճառով: Դրանք կարող են լինել անզգուշությամբ, եթե սուբյեկտը կարող էր և պետք է կանխատեսած լիներ, որ իրականում ոտնձգություն չկա:
Իրավաբանական որակավորման տեսանկյունից կարևոր է ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի թիվ 15 որոշման մեջ.«Դատավորները պետք է սահմանազատեն անհրաժեշտ պաշտպանության վիճակը այսպես կոչված կարծեցյալ պաշտպանությունից, որի դեպքում բացակայում է հանրորեն վտանգավոր ոտնձգությունը, և անձը, պաշտպանության միջոցների դիմելով, չի գիտակցում ևչի կարող գիտակցել, որ իր ենթադրությունները սխալ են, հետևաբար նրա գործողաթյունները պետք է որակել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված»:
Կարծեցյալ պաշտպանության վիճակում գտնվող անձի գործողությունները տարբերվում են անհրաժեշտ պաշտպանությունից, քանի որ առաջինները միշտ էլ օբյեկտիվորեն հանրորեն վտանգավոր են, իսկ կարծեցյալ պաշտպանությունը ուղղված է իրականում գոյություն չունեցող ոտնձգության կանխմանը: Կարծեցյալ պաշտպանության ժամանակ կատարած գործողությունների իրավաբանական հետևանքները կարգավորվուն են փաստական սխալի կանոններով:
Քրեաիրավական գրականության մեջ գոյություն ունի տվյալ հարցի կարգավորման երկու տարբերակ.
ա)Եթե փաստական սխալը բացառում է դիտավորությունը և անզգուշությունը Տվյալ դեպքում արտաքին իրադրությունը և ոտնձգողի գործողությունները «պաշտպանվողին» տալիս են բոլոր հիմքերը ենթադրելու, որ տեղի է ունենում
_________________________________
1.Տե'ս, նշվ.աշխ.В.Ф. Кириченко նշված աշխ. с.35.
իրական ոտնձգություն և հետևաբար, նույնիսկ անհրաժեշտ ուշադրության դեպքում չէր կարող թվացյալ հարձակումը չընդունել որպես իրական և չդիմել պաշտպանական միջոցների:
Եթե նման իրավիճակում անձը թույլ է տալիս այնպիսի արարք, որը իրական ոտնձգության պարագայում կգնահատվի որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված հանցագործության համար:
Որպեսզի ճիշտ լուծվի այն հարցը` արդյո՞ք թվացյալ ոտնձգությունից պաշտպանվելիս թույլ է տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, թե ոչ, քննչական մարմինները և դատարանը պետք է ենթադրեն, որ կարծեցյալ ոտնձգությունը եղել է իրական, և պարզեն` արդյո՞ք տվյալ պայմաններում անձը, կանխելով ոտնձգությունը, իրավունք ուներ պատճառելու նման չափի վնաս:
բ) Եթե անձը բարեխղճորեն մոլորվել է կապված ոտնձգության իրական լինելու հետ, սակայն գործի հանգամանքներից ելնելով կարող էր և պետք է գիտկացեր նրա կարծեցյալ լինելը
Այս դեպքում կարծեցյալ պաշտպանությունը հավասարեցվում է անզգուշությամբ կատարված հանցագործությունների հետ, քանի որ սխալ է թույլ տրվում ծավալված իրավիճակը գնահատելիս, թեև բավարար ուշադրության և զգուշավորության պարագայում կարելի էր խուսափել: Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ «պաշտպանվողը» իսկապես պետք է համոզված լինի ոտնձգության իրական լինելու մեջ, իսկ եթե այդպիսի մոլորությունը բացակայում է, ապա պետք է խոսել ոչ թե կարծեցյալ պաշտպանության, այլ դիտավորությամբ կատարված հանցագործության մասին, որի համար «պաշտպանվողը» պետք է պատասխանատվություն կրի դիտավորյալ հանցագործության համար ընդհանուր հիմունքներով:
Այս հարցի կապակցությամբ ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի 16.08.84թ.թիվ 13 որոշման մեջ տրվում է հետևյալ պարզաբանումը.«Եթե անձը վնաս է պատճառում` չգիտակցելով ոտնձգության կարծեցյալ լինելը, սակայն գործի հանգամանքներով կարող էր և պետք է գիտակցեր, ապա տվյալ անձի գործողությունները պետք է որակվեն քր. օր.-ի Հատուկ մասի հոդվածներով, որոնք պատասխանատվություն են սահմանում անզգուշությամբ վնաս պատճառելու համար»:
Հետևաբար կարծեցյալ պաշտպանությունը հանդիսանում է բարեխիղճ մոլորության արդյունք` կապված պաշտանվողի կողմից ոտնձգության իրական լինելը չգիտակցելու հետ: Այդ իսկ պատճառով կարծեցյալ պաշտպանության համար
պատասխանատվությունը սահմանվում է կախված պաշտպանվողի գործողություններում պաշտպանվողի մեղքի առկայությունից կամ բացակայությունից:
Այս հանգամանքը միշտ չէ, որ հաշվի է առնվում պրակտիկայում, որն էլ հանգեցնում է արարքի սխալ որակմանը:
Անհրաժեշտ պաշտպանության և կարծեցյալ պաշտպանության նմանությունը կայանում է նրանում, որ այն իրականացվում է հանրորեն վտանգավոր ոտնձգությունը կանխելու նպատակով, որը պաշտպանվողի պատկերացմամբ իրական է, սակայն առաջին դեպքում իսկապես իրական է, իսկ երկրորդ դեպքում` թվացյալ: Հետևաբար կարծեցյալ պաշտպանությունը հանդիսանում է հանրորեն վտանգավոր գործողություն: Իսկ անհրաժեշտ պաշտպանությունը անձանց հանրորեն օգտակար գործողությունն է` ուղղված առկա, իրական ոտնձգությունից օրենքով պաշտպանվող շահերի պաշտպանության:
Բ.Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմանները
Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությանը վերաբերող
իրավաչափության պայմաններն են.
վնաս հասցնելը թույլատրելի է ամեն դեպքում, երբ վտանգ է սպառնում անձի, հասարակության,պետության շահերին
վնասը պետք է հասցվի միայն ոտնձգողին
չպետք է թույլ տրվի անհրաժեշտ պաշտպանության սահմնազանցում
Մինչ այս պայմաններից յուրաքանչյուրի մանրամասն ներկայացնելը նախ անհրաժեշտ է պարզաբանել «պաշտպանության» հասկացությունը: ՀՀ քր. օր. հոդված 42-ի առաջին մասի ձևակերպումից հետևում է, որ անհրաժեշտ պաշտպանությունը բնութագրվում է որպես ոտնձգողին վնաս պատճառելուն ուղղված գործողություն: Պաշտպանության առանձնահատկությունը նրա ակտիվ բնույթն է, քանի որ այն հակադրվում է ոտնձգությանը և հանդիսանում է անհրաժեշտ պաշտպանության անխուսափելի տարր: Պաշտպանվողի գործողությունները ուղղված են օրենքով պաշտպանվող շահերի դեմ ուղղված հանրորեն վտանգավոր ոտնձգությունը կանխելուն, հետևաբար այն պետք է հանդես գա որպես հակահարված: Հարվածները հետ մղելուն, խափանելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև պասիվ պաշտպանության այլ ձևերը չեն կարող հանդիսանալ անհրաժեշտ պաշտպանություն, քանի որ դրանք վնաս չեն պատճառում ոտնձգողին, հետևաբար ես չեմ կարող համաձայնվել այն հեղինակների հետ, որոնք գտնում են, որ անհրաժեշտ պաշտպանության ժամանակ իրավաչափ պաշտպանությունը կարող է դրսևորվել ինչպես պաշտպանվողի ակտիվ, այնպես էլ պասիվ գործողություններով:
Այս կապակցությամբ պրֆ. Ի.Ի. Յակուբովիչը գրում է. «Եթե պաշտպանությունը արտահայտվում է հարվածները կանխելուն ուղղված գործողություններով, ապա այն իրավաբանական իմաստով չի հանդիսանում անհրաժեշտ պաշտպանություն: Միայն ակտիվ պաշտպանությունն է իրենից ներկայացնում հուսալի երաշխիք սպառնացող վտանգից, քանի որ պաշտպանությունը, որը հանգում է միայն հարվածները կանխելուն, չի ապահովում գործուն պաշտպանություն»1:
Այսպիսով կարելի է ենթադրել, որ անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությունը իրենից ներկայացնում է ակտիվ գործողություն, որը ոտնձգությունը կանխելու կամ դադարեցնելու նպատակով վնաս է պատճառում ոտնձգողին: Պետությունը շահագրգռված է նրանում, որպեսզի քաղաքացիները վճռական հակահարված տան հանցագործներին, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք կարող են փրկվել փախուստի, այլ անձանց դիմելու(այդ թվում նաև իշխանության մարմաիններին), վտանգից խուսափելու այլ միջոցներով, որոնք կապված չեն ոտնձգողին վնաս պատճառելու հետ:
____________________________________________
1Տե'ս, И.И. Якубович նշված աշխ. с.37.
-Վնաս հասցնելը թույլատրելի է ամեն դեպքում, երբ վտանգ է սպառնում անձի, հասարակության, պետության շահերին
ՀՀ քր. օր. հոդված 42-ի առաջին մասում ուղղակիորեն նշված է, որ անհրաժեշտ պաշտպանությունն առկա է այն դեպքում, երբ պաշտպանվում են անձի իրավունքները, հասարակության և պետության շահերը: Հետևաբար անհրաժեշտ պաշտպանությունը չի կարելի նույնացնել ինքնապաշտպանության հետ: Ինքնապաշտպանությունը անհրաժեշտ պաշտպանության մասնակի դրսևորում է: Անհրաժեշտ պաշտպանությունը ավելի լայն հասկացություն է: Այն ներառում է ոչ միայն սեփական , այլ նաև այլ անձանց իրավունքների, հասարակության և պետության շահերի պաշտպանության դեպքերը: Օրենքով չպաշտպանվող շահերը
չեն հանդիսանում անհրաժեշտ պաշտպանության օբյեկտ: Օրինակ` չի կարելի անհրաժեշտ պաշտպանություն կիրառել այն անձի դեմ, որը ոչնչացնում է իր սեփականությունը, եթե դա վտանգ չի սպառնում հասարակության անվտանգությանը:
Ընդ որում, այլ անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելիս պետք չէ սպասել, որ վերջինս օգնություն խնդրի: Տուժածի` ինքն իրեն պաշտպանելու ցանկության բացակայությունը չի բացառում երրորդ անձի կողմից նրան պաշտպանելու իրավունքը: Այդկերպ քաղաքացին կարող է միջոցներ ձեռնարկել ոտնձգության ենթարկված անձին հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու համար` ոտնձգողին վնաս պատճառելու ճանապարհով` անկախ վերջինիս դրսևորած կամքից: Քաղաքացու այդ գործողությունները կդիտվեն որպես հանրորեն օգտակար և իրավաչափ:
Հասարակության և պետության շահերի պաշտպանությունը կարող է դրսևորվել դիվերսիայի, ահաբեկչական ակտի կանխաման ձևով: Իրավաբանական գրականության մեջ վիճելի է այն հարցը, թե արդյոք կարելի է անհրաժեշտ պաշտպանության դիմել պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների դեմ:
Գիտնականների մեծ մասը եկել է այն համոզման, որ չի բացառվում անհրաժեշտ պաշտպանության իրավունքը այնպիսի գորխողություններով վիրավորանք հասցնելու դեմ, որը զուգորդված է անձի մարմանան անձեռնմխելիության դեմ ոտնձգություն կատարելով(օրինակ`ապտակը կանխելը)1:
Պաշտպանվող շահերի սոցիալական արժեքավորումը ազդում է պաշտպանական գործողությունների իրավաբանական գնահատման վրա: Օրինակ` մարդու կյանքը ունի առանձնահատուկ իրավաբանական, սոցիալական նշանակություն, հետևաբար այն պաշտպանելիս թույլատրվում է ոտնձգողին պատճառել ցանակացած վնաս, անհրաժեշտության դեպքում ընդհուպ մինչև մահ:
Արժեքային աստիճանակարգությունից ելնելով կարելի է ասել, որ անձի կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելիս ոտնձգողին կարելի է պատճառել ավելի մեծ վնաս, քան նյութական կամ գույքային արժեքներ պաշտպանելիս:
Այսպիսով` կարելի է նկատել, որ պաշտպանվող շահերի արժեքը հանդիսանում է ոտնձգության բնույթի և վտանգավորության աստիճանի որոշման սկզբունքներից մեկը, և այն հաշվի առնելու կարևորությունը կայանում է նրանում, որպեսզի թույլ չտրվի անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
_____________________________________________
1Տե'ս, նշվ.աշխ..И.И. Слуцкий "Обстаятеьство, исключающие уголовную ответственность" Л.1956.с. 66
-Անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնասը պետք է հասցվի միայն ոտնձգողին
ՀՀ քր. օր. հոդված 42-ի առաջին մասում ցուցում է պարունակվում այն մասին,որ անհրաժեշտ պաշտպանությունը իրականացվում է «ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով»: Այսինքն` անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնաս պետք է հասցվի միայն ոտնձգողին: Չի կարելի ,ասենք, պաշտպանությունն իրականացնել ոտնձգողի հարազատին կամ կողմնակի անձանց վնաս պատճառելով: Օրենքի այս պահանջը սկզբունքային նշանակություն ունի անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության սահմանազատման համար: Եթե պաշտպանության ժամանակ վնասը պատճառվում է կոնֆլիկտին չմասնակցած երրորդ անձի, ապա անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում արարքը պետք է գնահատվի որպես ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված:
Հաջորդ պայմանն այն է, որ վնաս պետք է պատճառվի միայն ոտնձգության հետ կապված, այլ ոչ թե այլ պատճառներով և պետք է ուղղված լինի ոտնձգության կանխմանը: Հետևաբար, պաշտպանությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով (մահ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելով, ազատությունից զրկելով, այն գույքը ոչնչացնելով, վնասելով, որի միջոցով կատարվում է ոտնձգությունը): Գույքային բնույթի վնասը կարող է արտահայտվել, օրինակ, ավտոմեքենան, թանկարժեք հագուստները, զարդերը, ցեղական շունը սպանելով, որն օգտագործվել է որպես հարձակման միջոց:
ՀՀ քր. օր.-ը ուղղակիորեն չի մատնանշում, թե որ դեպքում պաշտպանվողն իրավունք ունի պատճառել ցանկացած վնաս: Սակայն, անկասկած, անհրաժեշտ պաշտպանության վիճակում ոտնձգողին պատճառված վնասը կարող է ավելի զգալի լինել, քան կարող էր պատճառվել ոտնձգության արդյունքում:Հետևաբար անձին, որը ցանկանում է բռնաբարել կնոջը, պատճառված մահն իրավաչափ է:
Պետությունը շահագրգռված է նրանում, որպեսզի անհրաժեշտ պաշտպանություն իրականացնող անձն ոտնձգողի համեմատությամբ գտնվի առավելագույնս բարվոք, շահավետ վիճակում: Այնուհանդերձ, ոտնձգողին չափազանց մեծ վնաս պատճառելը կանխարգելելու համար, որը չի բխում անհրաժեշտությունից, գոյություն ունի պաշտպանության և ոտնձգության համապատասխանության պահանջ, որը կքննարկենք ավելի ուշ:
Անհրաժեշտ պաշտպանության մեկ այլ պայման կարելի է համարել այն, որ վնաս պատճառելը սուբյեկտիվ կողմից պետք է բնորոշվի միայն օրենքով պաշտպանվող շահերը պաշտպանելու նպատակի հետապնդմամբ:
Անհրաժեշտ պաշտպանություն իրականացնող անձի հոգեբանական վերաբերմունքը պետք է պարունակի ինտելեկտուալ և կամային չափանիշներ: Իրավաչափ անհրաժեշտ պաշտպանություն իրականացնող անձը պետք է գիտակցի, որ օրենքով պաշտպանվող շահերի դեմ հնարորեն վտանգավոր ոտնձգության պայմաններում իր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ շահերի պաշտպանությանը և ոտնձգության կանխմանը: Անձը պետք է ցանկանա պաշտպանական գործողությունների կատարումը:
Քանի որ «նա, ով վնաս է պատճառում հարձակվողի օրենքով պաշտպանվող շահերին, չիմանալով, որ դրանով նա կանխում է հանրորեն վտանգավոր ոտնձգությունը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես անհրաժեշտ պաշտպանու-
թյան վիճակում պաշտպանություն իրականացնող անձ»1:
Չնայած ՀՀ քր. օր.-ում ցուցում չկա իր գործողություննեն իրականացնելիս անձի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին, սակայն դրա ճանաչումը պարտադիր է, քանի որ կարևոր նշանակություն ունի պատճառված վնասը գնահատելու հարցում: Անձը անհրաժեշտ պաշտպանության վիճակում գործում է տարբեր շարժառիթներով` հայրենասիրության, բարոյական պարտքի զգացումի, ինքնապաշտպանության, օգտակար լինելու, կարեկցանքի և այլն: Այնուհանդերձ, պաշտպանության ընդհանուր շարժառիթը օգտակար լինելն է:
Յու. Վ. Բաուլինը նշում է, որ անհրաժեշտ պաշտպանությունը հնարավոր է այնպիսի շարժառիթների պայմաններում, որոնք կհամապատասխանեն նրա նպատակներին` պաշտպանել անձի, կոլեկտիվի, հասարակության և պետության օրենքով պաշտպանվող շահերը2:
Եթե ոտնձգությունը օգտագործվում է որպես բարենպաստ պահ հաշվեհարդար տեսնելու, վրեժխնդրության համար, ապա ոտնձգողին պատճառված վնասը համարվում է հանրորեն վտանգավոր և հակաիրավական, հետևաբար նաև հանցավոր:
ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի 16.08.84թ. թիվ 5 որոշումը ցուցում է պարունակում այն մասին, որ եթե անձը կանխամտված հարձակում է հրահրել, որպեսզի առիթն օգտագործի իր հանցավոր նպատակներն իրագործելու համար, ապա այդ գործողությունները չեն կարող համարվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված:
Ն. Դ. Դուրմանովը նշում է, որ եթե պաշտպանվողը միջոցներ է ձեռնարկում ոտնձգությունը կանխելու համար և հարձակվողին հասցնում է մարմնական վնասվածք, սակայն չի կարողանում կանխել ոտնձգությունը, նրա գործողությունները, այնուամենայնիվ, համարվում են իրավաչափ: Այդ դեպքում հարձակվողին վնաս պատճառելը նպատակ է հետապնդել կանխելու կամ դադարեցնելու ոտնձգությունը3:
Մեր կարծիքով, պաշտպանության անմիջական նպատակը ոտնձգությունը կանխելն է, իսկ վերջնական նպատակը` ոտնձգվող, օրենքով պաշտպանվող շահերի պաշտպանությունը:
Այսպիսով` անհրաժեշտ պաշտպանության նպատակը հանդիսանում է օրենքով պաշտպանվող շահերի պաշտպանությունը, իսկ վնաս պատճառելը պետք է կրի հարկադրված բնույթ` պայմանավորված կատարվող ոտնձգությամբ:
____________________________________________
1.Տե'ս,նշվ.աշխ. Н.Н. Паше-Озерский с.58.
2.Տե'ս,նշվ.աշխ. Ю.В. Баулин с.242.
3.Տե'ս,նշվ.աշխ. Н.Д.Дурманов с.22.
-Չպետք է թույլ տրվի անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում(էքսցես)
Անհրաժեշտ պաշտպանությունը իրավաչափ է համաևվում միայն այն դեպքում, երբ ճշտությամբ պահպանվում են թե' ոտնձգությանը, թե' պաշտպանությանը վերաբերող իրավաչափության բոլոր պայմանները: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման անթույլատրելիությունը անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությանը վերաբերող վերջին պայմանն է,որը պրակտիկայում առավել մեծ բարդություններ է առաջացնում, քանի որ անչափ դժվար է պաշտպանության և ոտնձգության համապատասխանության բացարձակ չափանիշներ սահմանել: Ըստ իս պատահական չէ, որ այս պայմանը վերջում է ուսումնասիրվում, քանի որ այն ասես իմի է բերում մինչ այս ուսումնասիրված բոլոր պայմանները և նրանց հստակ իմացությունը շատ կարևոր է այս ինստիտուտի բազմակողմանի և ամբողջական ըմբռնման համար:
ՀՀ քր. օր. հոդված 42-ի չորրորդ մասի համաձայն «Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը»:
Պաշտպանության և ոտնձգության համապատասխանությունն արժեքավորվող հասկացություն է, որը իրավակիրառողից պահաջում է ոչ միայն լավ իմանալ օրենքը և դրա էությունը, այլև առվելագույն մանրամասնությամբ և լրիվությամբ բացահայտել և ճիշտ գնահատել գործի բոլոր հանգամանքները: Այնուհանդերձ թե' օրենքը, թե' ԽՍՀՄ Գերագույն դատարանի պլենումի պարզաբանումները, թե' դատական պրակտիկան սահմանում են որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ կարելի է լուծել խնդիրը: Անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված գործողությունների ճիշտ որակումը, նրա իրավաչափությունը պաշտպանության էքսցեսից սահմանազատելը գործնական մեծ նշանակություն ունի: Այն պարտավորեցնում է քննչական և դատական մարմիններին շատ ուշադիր մոտենալու անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության և բացակայության հարցին, քանի որ սխալը կարող է հանգեցնել անմեղ մարդու դատապարտման, որը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելիս է եղել օրենքով պահպանվող շահերը:
Այս կապակցությամբ քրեաիրավական գրականության մեջ կարծիք կա, որ քանի որ օրենսդրությունը կարգավորեով անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը չի սահմանում նրա սահմանազանցման կոնկրետ բովանդակությունը, ապա տվյալ հասկացությունը արժեքային կատեգորիա է` կախված դատարանի հայեցողությունից1:
Նախ պետք է նշել, որ օրենքն անհրաժեշտ պաշտպանության սահմանազան-
ցում է համարում ոտնձգության և պաշտպանորթյան միջև եղած ոչ թե ցանկացած, այլ ակնհայտ անհամապատասխանությունը:
Քրեական իրավունքի գիտության մեջ տարբեր տեսակետներ են արտահայտվել սահմանազանցման ակնհայտ անհամապատասխանության վերաբերյալ: Ոմանք դրա տակ հասկանում են ոտնձգության և պաշտպանության միջոցների, ոմանք ոտնձգության և պաշտպանության ինտենսիվության, մյուսներն էլ`ոտնձգության կանխման համար պատճառված վնասի ակնհայտ անհամապատասխանություն:
__________________________________
1. Տե'ս, Кудрявцев В.Н. Общая теория квалификации преступленией М.1972.с.137
Այնուհանդերձ մենք գտնում ենք, որ չի կարելի խոսել որևէ չափանիշի մասին առանձին, այլ պետք է դիտարկել միասին վերցրած: Գտնում ենք, որ օրենսդիրը «պաշտպանվողի համար ակնհայտ չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը» ձևակերպման տակ նկատի է ունեցել այն, որ պետք է ինչպես ոտնձգությանը, այնպես էլ պաշտպանոությանը բնութագրող բոլոր չափանիշանները դիտարկվեն միասին, կոնկրետ դեպքի համար:
Միայն այդպիսի բազմակողմանի ու ամբողջական գնահատումը կարող է զերծ պահել դատական սխալներից:
Այսպիսով, դատական պրակտիկան ու տվյալ հարցի շուրջ իրավաբանների պարզաբանումները հաշվի առնելով, կարելի է հանգել այն մտքին, որ ոտնձգության և պաշտպանության համապատասխանության հարցը լուծելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
1. ոտնձգության և պաշտպանության միջոցների համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը,
2. պաշտպանվող բարիքի արժեքավորությունը և այն վնասի չափը, որը կարող է վնաս հասցնել նրան,
3. ոտնձգության ինտենսիվությունը, հանկարծակիությունը, այն հանգամանքը, թե որքան ջանադրաբար է գործում ոտնձգողը, որքան համառություն է դրսևորում իր հանցավոր նպատակին հասնելու համար,
4. պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորությունները(սեռը, տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական ուժը և այլն),
5. ոտնձգողների և պաշտպանվողների քանակը,
6. ոտնձգության իրադրությունը, տեղը, ժամանակը,
7. ոտնձգողի և պաշտպանվողի միջև փոխհարաբերությունները և այլն:
Միայն թվարկված հանգամանքների հաշվառումն է թույլ տալիս ճիշտ լուծելու ոտնձգության և պաշտպանության համապատասխանության հարցը: Համապատասխանության պայմանի ակնհայտ խախտման դեպքում մենք գործ ունենք անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման հետ: Ընդ որում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ պատճառված վնասը համարվում է հանրորեն վտանգավոր, մեղավորությամբ կատարված արարք և ենթակա է պատասխանատվության: Քրեական գրականության մեջ կարծիք կա այն մասին, որ անհրաժեշտ պաշտպանության սահամանազանցումը կայանում է ոտնձգության և պաշտպանության ինտենսիվության անհամապատասխանության մեջ:
Մաժամանակ տարբեր հեղինակներ տարբեր կերպ են հասկանում ոտնձգության ինտենսիվության հասկացությունը: Ի.Ա. Գելֆանդը և Ի.Տ. Կուցը ոտնձգության ինտենսիվությունը սահմանում են որպես գործողության կատարման միջոց1:
Վ. Ի. Տկաչենկոն ոտնձգության ինտենսիվությունը բնորոշում է որպես «սուբյեկտի գործողություններում նպատակին հասնելու համար ներդրված ջանքերի
____________________________________________________________
1. Տե'ս, Гельфанд И.А., Куц И.Т. "Необходимая оборона по советскуму уголовнуму праву" Киев 1962. с.133.
որոշակի մակարդակ, կոնկրետ գործունեության դինամիկության աստիճան»1:
Միաժամանակ սխալ կլինի նաև մտածել, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը որոշվում է միայն ոտնձգության և պաշտպանության միջոցների ակնհայտ անհամապատասխանությամբ, ինչպես համարում էր Ա.Ա.Պիոնտկովսկին2:
Քանի որ դրանից կարելի է ենթադրել, որ անզեն ոտնձգողի դեմ չի կարելի կիրառել ձեռքի տակ եղած միջոցները, իսկ, օրինակ, քարով զինված ոտնձգողի դեմ` հրազեն: Տվյալ պարագայում գլխավորը ոչ թե ոտնձգության և պաշտպանության միջոցների համապատասխանության հարցն է, այլ այն, թե դրանք ինչպես են կիրառվում: Եթե պահանջ դրվեր կիրառելու պաշտպանության միայն այնպիսի միջոցներ, որոնք իրենց ուժգնությամբ չգերազանցեն ոտնձգության միջոցներին, կհանգեցներ անհրաժեշտ պաշտպանության իրավունքի օրենքից չբխող սահմանափակման, մի շարք դեպքերում դրա կիրառումը կդարձներ անհնար3:
Պետք չէ աչքաթող անել նաև այն փաստը, որ ոտնձգողը նախապես կազմում է իր գործողությունների ծրագիրը, հնարավոր է նաև, որ օգտագործում է հատուկ միջոցներ, իսկ պաշտպանվողին մնում է միայն «բավարարվել» ձեռքի տակ եղած միջոցներով: Նա պետք է գործի արագ, առանց հապաղելու և ժամանակ կորցնելու, այլապես կարող է ուշ լինել, իսկ ոտնձգության միջոցներին համապատասխան միջոցներ որոնելը ուղղակի անհեթեթ կլինի: Ոտնձգության վտանգավորությունը կախված է ոչ միայն նրանից` արդյոք զինված է ոտնձգողը, եթե այո, ապա ինչ միջոցներով, այլև բնույթից, հարձակման նպատակաուղղվածությունից, իրադրությունից և այլն:
Դիցուք, բռնաբարության դեմ պաշտպանության դիմելու ժամանակ կինը իրավունք ունի կիրառելու ցանկացած միջոց, ընդհուպ մինչև հրազեն, քանի որ տղամարդը անզեն, իր ֆիզիկական զարգացածությամբ իսկ արդեն լուրջ վտանգ է ներկայացնում կնոջ համար:
Ըստ Վ. Ի. Տկաչենկոյի անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգության և պաշտպանության միջոցների անհամապատասխանությամբ որոշված էքսցեսի դեպքերը ամենահաճախ հանդիպողներն են, ինչը փաստվում է իրավաբանների և դատական պրակտիկայի կողմից:
Բայց և այնպես ո'չ իրավաբանական գրականության, ո'չ դատական պրակտիկայում որոշակիացված չէ այն կետը, թե ինչ ասել է «պաշտպանության միջոցներ» և «ոտնձգության միջոցներ»: Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ օրենսդիրը պետք է տա այն հասկացությունների պարզաբնումները կամ մեկնաբանությունները, որոնք օգտագործվում են իրավական ակտերի ստեղծման ժամանակ, որպեսզի վիճելի հարցեր չառաջանան, որոնք ընդհանրապես կարող են լինել անհիմն և արդյունքում հանգեցնել լուրջ սխալների:
Իրավաբանական գրականության մեջ տեսակետ է արտահայտվել, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում առկա է նաև անժամանակ
(վաղաժամ կամ ուշացած) պաշտպանության դեպքում: Այս հարցի հնարավորության մասին ևս զանազան կարծիքներ են արտահայտվել:
Ի.Ս. Տիշկևիչը գրում է, որ «անժամանակ պաշտպանությունը
_________________________________________
1. Տե'ս,Ткаченко В.И. Необходимая оборона по уголовнуму праву М. 1979. с.46.
2. Տե'ս,Пионтовский А.А. "Учение о преступлении по советскуму уголовнуму праву" М.1961. с.149.
3. Տե'ս,Тишкевич И.С. "Условия и пределы необходимой обороны" М. 1969. с.96.
4. Տե'ս,Тишкевич И.С. նշված աշխ. с.96.
5. Տե'ս,Ткаченко В.И. նշված աշխ. с. 43.
պաշտպանության այնպիսի ձև է, որ կիրառվում է մինչև անձի մոտ անհրաժեշտ
պաշտպանության իրավունքի ծագումը կամ այն բանից հետո, երբ այդ իրավունքը դադարել է»1:
Այլ իրավաբաններ ընդհանրապես այն կարծիքին են, որ անժամանակ պաշտպանության դեպքում սահմանազանցում հնարավոր չէ: Ի. Ի. Սլուցկին այն տեսակետն է արտահայտել, որ «անժամանակ պաշտպանության ժամանակ «ոտնձգողին» պատճառած վնասի համար «պաշտպանվողը» պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի դիտավորյալ կամ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ընդհանուր հիմունքներով»²:
Կ. Ն. Պաշե-Օզերսկին գրում է, որ «անժամանակ պաշտպանության դեպքում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը ընդհանրապես չի բխում անհրաժեշտ պաշտպանության հասկացության էությունից: Իրականում «վաղաժամ » պաշտպանությունը ընդհանրապես անհրաժեշտ պաշտպանություն չէ ... «ուշացած» պաշտպանությունը ևս անհրաժեշտ պաշտպանություն չէ»3: Մեր կարծիքով անժամանակ, այսինքն վաղաժամ կամ ուշացած պաշտպանության դեպքում անհրաժեշտ պաշտպանության հնարավորության մասին տեսակետը սխալ է, քանի որ սահմանազանցում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ փաստացի գոյություն ունի հենց անհրաժեշտ պաշտպանության վիճակը: Տվյալ պարագայում անհրաժեշտ է հետևել ոտնձգության առկայության մասին պայմանին, համաձայն որի ոտնձգությունը առկա է, երբ այն արդեն սկսվել է (կամ սկսվելու իրական սպառնալիք կա), կամ այն դեռևս չի ավարտվել: Եթե պաշտպանվողը գիտակցում է, որ ոտնձգություն չի սկսվել կամ սկսվելու ռեալ սպառնալիք չկա, կամ այն արդեն ավարտվել է, ապա նրա կատարած գործողությունները պետք է գնահատվեն որպես վրեժի, վախի կամ այլ շարժառիթներով կյանքի, առողջության դեմ ուղղված ոտնձգություն: Միակ բացառությունը կարող է լինել այն իրադրությունը, երբ ոտնձգությունը արդեն ավարտվել է, սակայն պաշտպանվողը ոտնձգությամբ առաջ եկած իր հոգեկան հուզմունքի կամ հասցված իրավիճակի ուժով չի գիտակցում և ենթադրում է, որ ոտնձգությունը շարունակվում է` ընտրելով ոտնձգությանը անհամապատասխան պաշտպանության միջոցներ:
Քրեական իրավունքի տեսության մեջ վեճերի տեղիք է տվել նաև այն հարցը, թե մեղքի որ ձևով է վնասը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման դեպքում: Տարբեր իրավաբաններ տարբեր կերպ են մոտենում այս հարցին:
Ա.Ա. Պիոնտովսկին իր աշխատություններում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ վնաս պատճառելը համարում է դիտավորությամբ կատարված արարք: Իսկ անզգուշությամբ վնաս պատճառելու համար անձը պետք է պատասխանատվության ենթարկվի ընդհանուր հիմունքներով անզգուշությամբ
_________________________________________________
1.Տե'ս,Тишкевич И.С.նշված աշխ. с.47.
2.Տե'ս,Слуцкий И.И. նշված աշխ. с.47.
3.Տե'ս,Паше-Озерский Н.Н. "Необходимая обарона и крайная необходимость по советскому уголовнуму праву" М. 1962.с.92-93.
հանցագործություն կատարելու համար1:
Մ.Դ. Շարգորոդսկին պնդում է, որ «Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության տակ օրենքը հասկանում է միայն դիտավորյալ սպանությունը»2:
Նույն տեսակետն են պաշտպանում նաև Ի.Ս.Տիշկևիչը և Յու.Վ. Բաուլինը3:
Այլ տեսակետ է պաշտպանում Վ.Ֆ. Կիրիչենկոն: Նա գրում է, որ «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանությունը կարող է լինել մեղքի թե' դիտավորյալ, թե' անզգույշ ձևով, իսկ այդպիսի դիտավորյալ սպանությունը չի կարող ծառայել որպես մեղմացուցիչ հանգամանք»4:
Այս դիրքորոշումը հակասում է ՀՀ քր. օր. հոդված 62-ի առաջին մասի 6-րդ կետի բովանդակությանը, համաձայն որի «հանցանքն անհրաժեշտ պաշտպանության, հանցանք կատարած անձին բռնելու, ծայրահեղ անհրաժեշտության, հիմնավորված ռիսկի, հրամանը կամ կարգադրությունը կատարելու իրավաչափության պայմանները խախտելով կատարելը» պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են:
Ի. Ն. Սլուցկին գտնում է, որ «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված հանցագործության սուբյեկտիվ կողմը պետք է վերլուծվի առանձին հետևանքների համար: Նա գտնում է, հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանզանցումը անզգուշությամբ է կատարվում, իսկ հետևանքները դիտավության արդյունք են»5:
Քրեագետների մի մասն էլ գտնում է, որ այստեղ հնարավոր է միայն անուղղակի դիտավորություն, քանի որ պաշտպանություն իրականացնողը ձգտում է միայն կանխել ոտնձգությունը և չի ցանկանում ծանր հետևանքների վրա հասնելը: Այս տեսակետի հետ դժվար է համաձայնել: Չէ որ գողն էլ, կոտրելով չհրկիզվող պահարանը, ձգտում է տիրանալ փողին, այլ ոչ թե վնասել ուիշի գույքը: Բայց ոք չի փորձի ժխտել նրա մոտ գույքը վնասելու անմիջական դիտավորության ов առկայությունը: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման դեպքում սուբյեկտը երկու նպատակ է հետապնդում`
1)հիմնական նպատակ`խափանել ոտնձգությունը,
2)միջանկյալ նպատակ, որը հանդես է գալիս որպես հիմնական նպատակին հասնելու միջոց:
Այսպիսի նպատակ է հանդիսանում ոտնձգողին վնաս պատճառելը, որի միջոցով էլ սուբյեկտը իրականացնում է օրենքով պաշտպանվող շահերի պաշտպանությունը:
Հարկ է նշել, որ քր. օր. Հատուկ մասում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության և առողջությանը ծանր կամ միջին
___________________________________________________
1.Տե'ս,Пионтовский А.А. "Вопросы общей части уголовного права в практике судебно-прокурорских органов" М. 1954. с. 377.
2.Տե'ս,Шаргородский М.Д. "Вопросы общей части уголовного права" Л. 1955. с. 90.
3.Տե'ս,Тишкевич И.С.նշված աշխ. с.123.
Баулин Ю.Б."Обстаятелства, исключающие преступность деяния" Харков 1991.с.269.
4.Տե'ս,Кириченко В.Ф.с.76-77. "Превышение пределов необходимой оборны//Советское государство и право" М.1948.с.76-77.
5.Տե'ս,Слуцкий И.Н. նշված աշխ. 224-225
վնաս հասցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդված
ները զգալիորեն ավելի մեղմ պատիժ են նախատեսում:
Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանությունը հանրային վտանգավորության տեսանկյունից ամենանվազն է, քանի որ այն իրականացվում է օրենքով պաշտպանվող շահերը պաշտպանելիս: ՀՀ քր. օր. հոդված 108-ի համաձայն. «Անհրաժեշտ պաշտպանութան սահմանազանցմամբ սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված հանցագործության համար պատասխանատվությունը հնարավոր է միայն 105, 116, 117 հոդվածների համար, որոնց համար համապատասխանաբար պատիժ է սահմանվում առաջին դեպքում առավելագույնը երեք տարի ազատազրկման, իսկ վերջին դեպքերում` առռավելագույնը մեկ տարի ազատազրկման կամ տուգանքի ձևով:
Աշխատանքը վաճառվում է կամ փոխանակվում մեկ այլ աշխատանքով:
Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել շատ մատչելի գնով. պարզապես զանգահարեք՝
բջջ. 093 787 833
099 420 416
Թողել մեկնաբանություն: 0