Աշխատանքային գործունեության նպատակը աշխատանքի արդյունքի ստացումն է, այսինքն` որոշակի արտադրանքի արտադրությունը, ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը:
Աշխատանքի արտադրողականությունը աշխատողների աշխատանքային գործունեության տնտեսական արդյունավետությունը բնութագրող ցուցանիշ է: Դա որոշվում է միավոր ժամանակում թողարկված արտադրանքի քանակով կամ միավոր արտադրանքի արտադրության վրա կատարված աշխատանքային ծախսումներով:
Գոյություն ունի նաև աշխատանքի արդյունավետություն հասկացությունը: Դա ավելի լայն հասկացություն է և, բացի տնտեսականից, ներառում է նաև հոգեֆիզիոլոգիական և սոցիալական ասպեկտները: Աշխատանքի հոգեֆիզիոլոգիական արդյունավետությունը որոշվում է մարդկային օրգանիզմի վրա աշխատանքային գործընթացի ազդեցության միջոցով: Այս տեսանկյունից արդյունավետ կարող է համարվել այն աշխատանքը, որը որոշակի արտադրողականության հետ միաժամանակ ապահովում է աշխատանքի անվնաս, բարենպաստ, սանիտարահիգիենիկ պայմաններ և անվտանգություն, մարդու ֆիզիկական և մտավոր ունակությունների բազմակողմանի զարգացման հնարավորություն աշխատանքային գործընթացում, կանխարգելում է արտադրական միջավայրի բացասական ազդեցությունն աշխատողների վրա: Այստեղից էլ առաջ է գալիս աշխատանքի սոցիալական արդյունավետություն հասկացությունն, որն ընդգրկում է յուրաքանչյուր աշխատողի` որպես անհատի, համաչափ զարգացման պահանջները, նրա որակավորման բարձրացման և արտադրական մասնագիտացման ընդլայնման պահանջները, աշխատանքային կոլեկտիվում դրական սոցիալական միջավայրի ձևավորումը: Աշխատանքային կոլեկտիվներում բացասական սոցիալական հարաբերությունները կարող են էականորեն իջեցնել արտադրողականությունը աշխատանքի մնացած հավասար պայմաններում:
Անհրաժեշտ է միմյանցից տարբերել աշխատանքի արտադրողական ուժ և աշխատանքի արտադրողականություն հասկացությունները:
Աշխատանքի արտադրողական ուժը որոշակի կազմակերպատեխնիկական պայմաններում առավելագույն արտադրանք թողարկելու պոտենցիալ հնարավորությունն է, իսկ աշխատանքի արտադրողականությունը նշված հնարավորությունը իրականության վերաշելու հետևանքով փաստացի ձեռք բերված արդյունքը:
Կարևոր նշանակություն ունի աշխատանքի արտադրողականություն և աշխատանքի ինտենսիվություն հասկացությունների տարբերակումը:Աշխատանքի ինտենսիվությունը բնութագրում է արտադրության գործընթացում աշխատանքի լարվածության աստիճանը, որը չափվում է միավոր ժամանակում մարդու ֆիզիկական, մտավոր և նյարդային համակարգի էներգիայի ծախսումների մեծությամբ: Ժամանակի միավորում այդպիսի ծախսումները մնացած հավասար պայմաններում կարող են լինել մեծ կամ փոքր, որը նշանակում է աշխատանքի մեծ կամ փոքր լարվածություն:
Հասարակության սոցիալական և տնտեսական զարգացման նոր պայմանները պահանջում են աշխատանքի տնտեսագիտության տեսության մեջ աշխատանքի արտադրողականության համապատասխան հասկացությունների նորացում: Հեղինակների մի մասի կարծիքով, աշխատանքի արտադրողականությունը լայն տնտեսական կատեգորիա է, որն ընդգրկում է տնտեսավարող սուբյեկտների վերջնական գործունեության հիմնական կողմերը:
Աշխատանքի արտադրողականության այս հասկացությունը բազմակողմանիորեն բնութագրում է արտադրական գործընթացը, բայց քանի որ քանակական արտահայտման համար պահանջվում են մի քանի ցուցանիշներ, ապա դա դժվար է կիրառել գործնականում:
Աշխատանքի արտադրողականության հիմնական գործնական նշանակությունը կառավարման արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:
Աշխատանքի արտադրողականության բարձրացումն օբյեկտիվ տնտեսական օրենքներից մեկն է, որը հատուկ է յուրաքանչյուր տնտեսական ֆորմացիայի: Ըստ այդ օրենքի` արտադրողական ուժերի զարգացումը նպաստում է հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքի ծախսումների կրճատմանը` անձնական և հասարակական օգտագործման տարբեր արտադրանքների պատրաստման առումով:
Որպեսզի ցույց տանք աշխատանքի արտադրողականության աճի նշանակությունը, բավական է հիշել, որ իրական արտադրանքի և եկամտի ավելացումը կարող է իրականացվել 2 ուղիով` մեծ ծավալի ռեսուրսների ներգրավման և դրանց ավելի արտադրողական օգտագործման ճանապարհով:
Արտադրության ծավալը որոշվում է որպես աշխատանքային ծախսոմների (մարդ/ժամերով) և աշխատանքի արտադրողականության (մեկ աշխատողի ժամային արտադրողականության) արտադրյալ:
Արտադրողականության աճի տեմպերի նվազումը տնտեսության մեջ հանգեցնում է բացասական հետևանքների: Այդ հետևանքներն ավելի ակնհայտ են այնպիսի կատեգորիաների առնչությամբ, ինչպիսիք են կենսամակարդակը, սղաճը և համաշխարհային շուկան:
Կենսամակարդակ: Աշխատանքի արտադրողականության աճը իրական աշխատավարձի և բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմքն է: Աշխատած մարդ/ժամերի հաշվով, իրական եկամուտը կարող է ավելանալ միայն այն չափով, ինչքանով որ արտադրողականությունն է մեծանում: Որքան շատ արտադրանք է արտադրվում յուրաքանչյուր մարդ/ժամում, այնքան շատ իրական եկամուտ կարող է բաշխվել վերջնահաշվում` նույն աշխատած մարդ/ ժամի հաշվով:
Սղաճ: Աշխատանքի արտադրողականությունը կարող է փոխհատուցել անվանական աշխատավարձի աճը և դրանով փոքրացնել սղաճի հետևանքները, որոնք պայմանավորված են ծախսերի աճով: Մնացած հավասար պայմաններում աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի նվազումը հանգեցնում է աշխատանքային ծախսումների տեսակարար կշռի մեծացման և սղաճի արագացման:
Համաշխարհային շուկա: Առևտրային գործընկերներից աշխատանքի արտադրողականության աճի տեմպերով հետ մնալը պատճառ է դառնում մրցունակության անկման և համաշխարհային շուկայում դիրքերի թուլացման :
Աշխատանքի արտադրողականությունը հաշվարկվում է հետևյալ ընդհանուր բանաձևով.
Աա
Աշխատանքի արտադրողականության տնտեսական բովանդակությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է ելնել այն հանգամանքից, որ այս կամ այն արտադրանքի արտադրության վրա ծախսված աշխատանքը բաղկացած է`
1. կենդանի աշխատանքից, որը տվյալ պահին անմիջապես ծախսվում է տվյալ արտադրանքի արտադրության գործընթացում,
2. կատարված աշխատանքից, որն առարկայացել է նախկինում ստեղծված արտադրանքիմեջ և այս կամ այն չափով օգտագործվում է նոր արտադրանքի թողարկման համար (հումք, նյութեր, վառելիք, էլեկտրաէներգիա, մեքենա, շենք և այլն):
Դրանով պայմանավորված` միմյանցից տարբերում են <<անհատական կամ կենդանի աշխատանքի արտադրողականություն>> և <<հասարակական աշխատանքի արտադրողականություն>> հասկացությունները: Աշխատանքի արտադրողականության բարձրացման ընդհանուր միտումն այն է, որ աշխատանքի արտադրողականության աճը (միավոր արտադրանքի հաշվով) հանգեցնում է կենդանի աշխատանքի տեսակարար կշռի փոքրացման, իսկ առարկայացած աշխատանքի տեսակարար կշռի մեծացման, բայց այնպես, որ աշխատանքի ընդհանուր գումարը կրճատվում է: Հետևաբար, աշխատանքի արտադրողականություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն կենդանի աշխատանքի, այլ նաև արտադրության միջոցների արդյունավետ օգտագործումը:
Հասարակական աշխատանքի արտադրողականությունը այս կամ այն արդյունքի արտադրման վրա հասարակության ողջ աշխատանքային ծախսումների կամ, այլ կերպ ասած, հասարակական աշխատանքի արտադրողական ուժի արդյունավետությունն է: Դա որոշվում է արտադրված արտադրանքի արժեքի և կենդանի ու առարկայացած աշխատանքային ծախսոմների հարաբերությամբ:Ուստի կենդանի և անցյալ աշխատանքը չպետք է չափել 1 միասնական միավորով` հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակով: Բայց քանի որ գոյություն չունի կենդանի և անցյալ աշխատանքը աշխատաժամանակի վերածելու մեթոդիկա, ներկայումս հասարակական աշխատանքի արտադրողականությունն ուղղակիորեն հնարավոր չէ չափել: Այս առումով օգտագործվում են արժեքային ձևով հաշվարկված տարբեր անուղղակի ցուցանիշներ: Հասարակական արտադրության մասնակիցների կենդանի և անցյալ աշխատանքների ծախսի արդյունավետությունն արտահայտվում է այդ ծախսի հետևանքով արտադրված արդյունքի ողջ ծավալում կամ դրա մի մասում, որը կոչվում է զուտ արդյունք կամ ազգային եկամուտ :
Հասարակական աշխատանքի արտադրողականությունը կարելի է չափել ազգային եկամտի արժեքի և դրա արտադրման վրա ծախսված կենդանի աշխատանքի քանակի (նյութական արտադրության մեջ զբաղված աշխատողների միջին ցուցակային թվաքանակի) հարաբերությամբ:
Հայտնի է, որ ազգային եկամուտը մեծ է այնքանով, որքանով մեծ է ստեղծված արտադրանքը և փոքր` արտադրության միջոցների ծախսը: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ազգային եկամտի աճը և հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացումը տարբեր հասկացություններ են, քանի որ աշխատանքի ինտենսիվության տվյալ մակարդակի պայմաններում ազգային եկամուտն աճում է ոչ միայն աշխատանքի արտադրողականության աճի, այլ նաև նյութական արտադրության ոլորտում աշխատողների թվաքանակի ավելացման հաշվին: Հասարակական աշխատանքի արտադրողականության աճը ազգային եկամտի աճից փոքր է այնքանով, որքանով ուսումնասիրվող ժամանակաշրջանում ավելացել է նյութական արտադրությունում աշխատողների թվաքանակը:
Ազգային եկամտի աճը հասարակական արտադրողականության աճի, աշխատողների թվաքանակի ավելացման և նյութական ծախսերի պակասեցման գումարային արդյունքն է :
Հասարակական աշխատանքի արտադրողականության մեծ չափով աճն անհատական աշխատանքի արտադրողականության ցուցանիշի նկատմամբ նախ պայմանավորված է անցյալ աշխատանքի խնայողությամբ, ապա` արդյունաբերության մեջ զբաղվածների թվի անշեղ աճով, որտեղ աշխատանքի արտադրողականության աճը զգալի չափով բարձր է, քան մյուս ճյուղերում:
Առանձին արտադրական կազմակերպություններչում կամ ճյուղերում հնարավոր չէ ճիշտ որոշել թողարկված արտադրանքի կամ զուտ արդյունքի լրիվ արժեքը: Հայտնի է միայն արտադրանքի ինքնարժեքը և դրա թողարկման գինը: Բայց արտադրանքի ինքնարժեքն ընդգրկում է միայն սպառված արտադրության միջոցների արժեքը և աշխատավարձը, իսկ թողարկման գները չեն արտացոլում արդյունքի լրիվ արժեքը, քանի որ դրանց մեջ ընդգրկվում է հավելյալ արդյունքի միայն ոչ մեծ մասը` արտադրական կազմակերպության շահույթը և աշխատավարձը: Հավելյալ արդյունքի մնացած մասն իրացվում է շրջանառության մեջ:
Առանձին ճյուղի կամ արտադրական կազմակերպության սահմաններում հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացումը մոտավոր կարելի է որոշել այնպիսի անուղղակի ցուցանիշով, ինչպիսին արտադրանքի ինքնարժեքի նվազումն է: Թեև ինքնարժեքի իջեցումն արտացոլում է ինչպես կենդանի, այնպես էլ անցյալ աշխատանքի տնտեսումը, այնուամենայնիվ, դա նշված տնտեսման լրիվ ցուցանիշը չէ: Ինչպես հայտնի է, ինքնարժեքի մեջ մտնող աշխատավարձն արտացոլում է միայն, այսպես կոչված` <<աշխատանքն իր համար>>, իսկ աշխատանքի մյուս մասը, որը ծախսվում է հասարակական կարիքների համար, ինքնարժեքի մեջ է մտնում միայն մասնակիորեն` աշխատավարձի վրաեկի ձևով: Ինքնարժեքի իջեցումը նաև անցյալ աշխատանքի խնայողության ստույգ պատկերը չէ, որովհետև հումքի, նյութերի արժեքը և ամորտիզացիայի չափերը որոշվում են արտադրության միջոցների համար սահմանված թողարկման գների հիման վրա, իսկ գները ոչ բոլոր դեպքերում են համընկնում իրենց արժեքներին: Այս անճշտություններով հանդերձ, արտադրանքի ինքնարժեքի իջեցումը արտադրության արդյունավետության կարևորագույն համադրական ցուցանիշ է, որը կարելի է օգտագործել յուրաքանչյուր արտադրամասում հասարակական աշխատանքի արտադրողականության որոշման համար:
Անհատական աշխատանքի արդյունավետությունը բնութագրվում է անհատական (կենդանի) աշխատանքի արտադրողականությամբ: Անհատական աշխատանքի արտադրողականության ցուցանիշը կարևորագույն տնտեսական ցուցանիշ է, որը հնարավորություն է տալիս գնահատելու արտադրական կազմակերպության, առանձին աշխատողների կամ կոլեկտիվի աշխատանքի արդյունավետությունը և որոշելու արտադրանքի պատրաստման աշխատատարությունը:
Աշխատանքի արտադրողականությունը որոշվում է աշխատանքի ծախսումների և աշխատանքի արդյունքների համադրման միջոցով: Կախված այդ մեծությունների ուղղակի կամ հակադարձ հարաբերակցությունից` գոյություն ունի աշխատանքի արտադրողականության 2 ցուցանիշ` միջին արտադրանք և աշխատատարություն.
Աա = կամ` Աաշխ.=
որտեղ`
Աա. – անհատական աշխատանքի արտադրողականությունն է,
Ած.- արտադրված արտադրանքի ծավալն է,
Ծաշխ.- տվյալ արտադրանքի արտադրության վրա ծախսված կենդանի աշխատանքային ծախսումներն են,
Աաշխ.- արտադրանքի աշխատատարությունն է:
Միջին արտադրանքը միավոր ժամանակում արտադրված արտադրանքի քանակն է, իսկ արտադրանքի աշխատատարությունը` միավոր արտադրանքի արտադրության վրա ծախսված կենդանի աշխատանքային ծախսումները:
Ժամանակի միավորում պատրաստված արտադրանքի և միավոր արտադրանքի ծախսված ժամանակի ցուցանիշների միջև գոյություն ունի հակադարձ կապ: Օրինակ` եթե արտադրանքն ավելացվի 3 անգամ, ապա արտադրանքի աշխատատարությունը կնվազի նույնքան անգամ: Այսպիսով, ժամանակի միավորում որքան շատ արտադրանք է պատրաստվում, այնքան ցածր է լինում արտադրանքի աշխատատարությունը: Բայց արտադրանքի ծավալի ավելացման տոկոսը հավասար չէ աշխատատարության (ժամանակի նորմայի) իջեցման տոկոսին: Դրանց միջև եղած հարաբերությունն արտահայտվում է հետևյալ ձևով`
Տա. ծ.= կամ` Տա. աշխ. =
որտեղ`
Տա. ծ. –արտադրանքի ավելացման տոկոսն է,
Տա. աշխ.- արտադրանքի աշխատատարության նվազեցման տոկոսն է:
Այսպես, եթե աշխատատարությունը նվազի 20%-ով, ապա արտադրանքի ծավալը կավելանա 25%-ով, իսկ եթե արտադրանքի ծավալը ավելացվի 20%-ով, ապա աշխատատարությունը կնվազի 16,7%-ով:
Աշխատանքի արտադրողականության բացարձակ մեծությունը (մակարդակը) ամբողջությամբ չի բնութագրում աշխատանքի արտադրողականությունը: Բացի այդ, հնարավոր չէ համեմատել աշխատանքի արտադրողականության բացարձակ մակարդակները տարբեր արտադրատեսակների արտադրության դեպքում:
Տարբեր ճյուղերում և արտադրական կազմակերպություններում աշխատանքի արտադրողականությունը կարելի է համեմատել միայն աշխատանքի արտադրողականության դինամիկայի (աճի) միջոցով:
Անհատական աշխատանքի արտադրողականության աճը բնութագրվում է հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքի արտադրողականության ցուցանիշի և բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի համադրման միջոցով: Աշխատանքի արտադրողականության բացարձակ ցուցանիշների համեմատումն արտահայտվում է աշխատանքի արտադրողականության ինդեքսների միջոցով կամ տոկոսներով:
Անհատական աշխատանքի արտադրողականության ինդեքսների կառուցումը կախված է արտադրողականության չափման մեթոդներից: Բնաիրային մեթոդի դեպքում դա չափելու համար օգտագործվում է, այսպես կոչված` աշխատանքի արտադրողականության անհատական ինդեքսը, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Իանհ.=
որտեղ`
Իանհ. –աշխատանքի արտադրողականության անհատական ինդեքսն է,
Աա. հ.- հաշվետու ժամանակաշրջանում, 1 աշխատողի հաշվով, արտադրանքի ծավալն է բնաիրային արտահայտությամբ (աշխատանքի արտադրողականությունը),
Աա.բ.- բազիսային ժամանակաշրջանում, 1 աշխատողի հաշվով, արտադրանքի ծավալն է բնաիրային արտահայտությամբ:
Օրինակ: Նոր սարքավորման վրա բանվորի ժամային աշխատանքի արտադրողականությունը կազմել է 15 արտադրանք, իսկ հին սարքավորման վրա` 12 արտադրանք: Այս տվյալների դեպքում աշխատանքի արտադրողականության անհատական ինդեքսը հավասար կլինի 1.25 (15:12), իսկ աշխատանքի արտադրողականությունը կկազմի 125 % (15:12X 100):
Եթե հաշվետու և բազիսային ժամանակաշրջաններում աշխատաժամանակի ծախսումները նույնը չեն, անհատական աշխատանքի արտադրողականության ինդեքսը որոշվում է հետևյալ բանաձևով`
Իանհ.=
որտեղ`
Ած.բ. և Ած.հ.- արտադրանքի արտադրության ծավալներն են, համապատասխանաբար` բազիսային և հաշվետու ժամանակաշրջաններում,
Ծաշխ.բ. և Ծաշխ.հ. – աշխատաժամանակի ծախսումներն են, համապատասխանաբար` հաշվետու և բազիսային ժամանակաշրջաններում:
Միջին արտադրանքի փոփոխությունն, ամբողջությամբ վերցրած, ըստ մի քանի արտադրամասերի ցույց տալու համար օգտագործում են աշխատանքի արտադրողականության փոփոխական կազմի ինդեքսը (Իփ.): Այդ ինդեքսը հաշվարկվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում մի քանի արտադրամասերի միջին արտադրանքի հարաբերության նույն արտադրամասերի բազիսային ժամանակաշրջանի միջին արտադրանքին: :
Ըստ մի քանի արտադրական կազմակերպությունների խմբի` աշխատանքի արտադրողականության միջին աճը, առանց հաշվի առնելու կառուցվածքային տեղաշարժերը, կարելի է որոշել օգտվելով աշխատանքի արտադրողականության կայուն կազմի ինդեքսից (Իկ.): Այս ինդեքսը աշխատանքի արտադրողականության անհատական ինդեքսների միջին թվաբանական մեծությունն է` կշռված հաշվետու ժամանակաշրջանի ժամանակի ընդհանուր ծախսերով (կամ աշխատողների թվաքանակով):
Ըստ վերոհիշյալ աղյուսակի տվյալների` աշխատանքի արտադրողականության կայուն կազմի ինդեքսը կկազմի` 1.108 ((1.1 x 270 + 1.112 x 530) : (270 + 530)):
Այսպիսով, ըստ 2 արտադրամասերի, աշխատանքի արտադրողականությունն աճել է 10.8%-ով: Տվյալ ինդեքսը չի արտացոլում առաջին և երկրորդ արտադրամասերում աշխատանքի ծախսումների տեսակարար կշիռների փոփոխությունը և դրա համար էլ ավելի փոքր է, քան աշխատանքի արտադրողականության փոփոխական կազմի ինդեքսը:
Որպեսզի որոշվի մի քանի արտադրամասերում (արտադրական կազմակերպություններում) միջին արտադրանքի փոփոխության վրա կառուցվածքային տեղաշարժերի ազդեցությունը, հաշվարկվում է կառուցվածքային տեղաշարժերի ինդեքսը (Իկ.տ.), որը որոշվում է փոփոխական կազմի ինդեքսի և կայուն կազմի ինդեքսի հարաբերությամբ (Իփ./ Իկ.) և ցույց է տալիս, թե կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ինչքանով և ինչ ուղղությամբ է փոփոխվում աշխատանքի արտադրողականության ընդհանուր ցուցանիշը:
Աղյուսակի տվյալներից երևում է, որ կառուցվածքային տեղաշարժերի ինդեքսը հավասար կլինի` 1.02 (1.13 : 1.108 =1.02):
Կառուցվածքային տեղաշարժերի ինդեքսը վկայում է այն մասին, որ` եթե առաջին և երկրորդ արտադրամասերում միւջին արտադրանքի ծավալը մնար անփոփոխ, ապա առաջին արտադրամասում աշխատողների թվաքանակի տեսակարար կշիռը բազիսային ժամանակաշրջանի 36.3 %-ից (290 x 100:800) հաշվետու ժամանակաշրջանում 33.7% (270 x 100 : 800) իջնելու դեպքում և երկրորդ արտադրամասում աշխատողների թվաքանակի տեսակարար կշիռը բազիսային ժամանակաշրջանի 63.8%-ից (510 x 100 : 800) հաշվետու ժամանակաշրջանում մինչև 66.3% (530 x 100 : 800) աճելու դեպքում, ըստ 2 արտադրամասերի, միջին արտադրանքի ծավալը կմեծացվեր 2%-ով (1.02 x 100 – 100 =2):
Աշխատանքի արտադրողականության չափման ավանդական մեթոդները
Աշխատանքի արտադրողականությունը չափվում է նույն ցուցանիշներով, ինչ որ`արտադրանքը և աշխատաժամանակը: Արտադրանքը կարող է չափվել բնաձևային ցուցանիշներով (տոննաներով, հատերով, խորանարդ մետրերով և այլն), ծախսված աշխատանքի միավորներով (նորմա / ժամերով, մարդ / ժամերով) և դրամական արտահայտությամբ: Արտադրանքի արտադրման վրա ծախսված ժամանակը չափվում է մարդ / օրերով և մարդ / տարիներով (միջին ցուցակային թվաքանակով):
Գոյություն ունի անհատական աշխատանքի արտադրողականության չափման 2 եղանակ` ավանդական և ժամանակակից:
Արտադրանքի ծավալի արտահայտման ձևերից կախված` ավանդական եղանակն իր հերթին, ունի 3 մեթոդ` բնաիրային, արժեքային և աշխատանքային:
Բնաիրային մեթոդ
Այս մեթոդի դեպքում միջին արտադրանքը որոշվում է բնեղեն միավորներով (հատ, տոննա, մետր և այլն) թողարկված արտադրանքի ծավալի և աշխատողների թվի կամ ծախսված աշխատաժամանակի հարաբերությամբ:
Օրինակ: Արտադրամասի 10 բանվորներ աշխատանքային շաբաթվա (հնգօրյա) ընթացքում թողարկել են 1000 հատ դետալ: Աշխատանքի արտադրողականությունը կարելի է որոշել 2 եղանակով`
• մեկ աշխատողին բաժին ընկած արտադրանքի ծավալով` 100հատ (1000/10),
• միավոր ժամանակում թողարկված արտադրանքի քանակով (օրական աշխատանքի արտադրողականությամբ)` 20 հատ (100/5):
Այս մեթոդի կիրառումը հնարավոր է արտադրության այն ճյուղերում միայն, որտեղ թողարկվում է միատարր արտադրանք: Այդ իսկ պատճառով էլ դա կիրառվում է արտադրական կազմակերպությունների ներքին օղակներում (աշխատատեղ, բրիգադ, տեղամաս, արտադրամաս) և միատեսակ արտադրանք թողարկող արտադրական կազմակերպություններում աշխատանքի արտադրողականության չափման ժամանակ:
Արտադրության այն ճյուղերում, որտեղ թողարկվում են միևնույն նշանակության, բայց որևէ հատկանիշով տարբերվող արտադրանքներ, կիրառվում է, այսպես կոչված, պայմանական բնաիրային մեթոդը կամ պայմանական հաշվային միավորների մեթոդը : Այս դեպքում, որպեսզի ստանանք արտադրանքի ընդհանուր ծավալը պայմանական բնեղեն միավորներով, այսինքն` արտահայտված որևէ 1 արտադրանքով, պետք է արտադրանքի մնացած այլ տեսակները, ելնելով հիմնական հատկանիշից, վերածել պայմանական- բնեղեն միավորների: Պայմանական-բնեղեն մեթոդի դեպքում արտադրանքների տարբերությունն արտահայտող հատկանիշները բաժանվում են 2 խմբի`
1. ըստ օգտակարության (վառելիքը` ջերմունակությամբ, շարժիչը` հզորությամբ, օճառը` ճարպերի պարունակությամբ և այլն),
2. արտադրանքի արտադրության աշխատատարությամբ (տարբեր մոդելների և չափսերի կոշիկները` արտահայտված պայմանական զույգ կոշիկով, մանվածքը` տոննա/համարներով, գործվածքը` մետր/խտությամբ և այլն):
Օրինակներ:
1. Օճառի գործարանում հաշվետու տարում պատրաստվել է 100 տոննա օճառ` 40% ճարպի պարունակությամբ, և 60 տոննա` 50% ճարպի պարունակությամբ և 30տոննա` 60% ճարպի պարունակությամբ:Որպես հաշվային միավոր` կիրառվում է 40% ճարպի պարունակություն ունեցող օճառը: Տվյալ դեպքում արտադրանքը պայմանական միավորներով կկազմի 220 տոննա (100 x 1 + 60 x 50 / 40 + 30 x 60 / 40):
2. Գլանման արտադրամասում հաշվետու ժամանակաշրջանում թողարկվել է 6000 տ տեսակավոր պողպատ, որի 1 տ աշխատատարությունը կազմել է 10 մարդ / ժամ, 2000 տ նուրբ թիթեղային պողպատ` 30 մարդ / ժամ աշխատատարությամբ և 4000 տ թիթեղային պողպատ` 50 մարդ / ժամ աշխատատարությամբ: Որպես պայմանական միավոր է ընդունվում տեսակավոր պողպատը: Թողարկված ամբողջ արտադրանքը պայմանական միավորներով կկազմի .
14000 տ (6000 x 1 + 2000 x 3 + 4000 x 0.5)
Չափման պայմանական բնաիրային մեթոդով աշխատանքի արտադրողականության ցուցանիշը ստանալու համար այս կամ այն եղանակով հաշվարկված արտադրանքի ծավալը պետք է հարաբերել աշխատած ժամանակին կամ աշխատողների թվաքանակին:
Բնաիրային արտահայտությամբ` արտադրանքի ցուցանիշն ավելի ճիշտ, ուղղակի և անմիջականորեն է բնութագրում անհատական աշխատանքի արտադրողականությունը: Օգտվելով այդ ցուցանիշից` որոշում են անհատական աշխատանքի արտադրողականության պլանի կատարման աստիճանը և դինամիկան, ինչպես նաև համադրում միատարր արտադրանք թողարկող տարբեր արտադրական կազմակերպություններում աշխատանքի արտադրողականությունը:
Այս ամենով հանդերձ, բնեղեն մեթոդով աշխատանքի արտադրողականության չափումն ունի 2 կարևոր թերություն`
1. կարող է կիրառվել միայն միատարր կամ պայմանական-միատարր արտադրանք թողարկող արտադրություններում,
2. դրա օգնությամբ դժվար է ճիշտ հաշվարկել անավարտ արտադրության ծավալի փոփոխությունը, որը մի շարք ճյուղերում (շինարարություն, ծանր մեքենաշինություն և այլն) համախառն արտադրանքի մեջ ունի մեծ տեսակարար կշիռ:
Արժեքային մեթոդ
Տարատեսակ արտադրանք թողարկող արտադրական կազմակերպություններում աշխատանքի արտադրողականությունը որոշվում է արժեքային մեթոդով: Այս մեթոդը ներկա ժամանակաշրջանում ամնատարածվածն է, որովհետև դա կարելի է կիրառել արտադրության ցանկացած ճյուղում, քանի որ, վերջին հաշվով, ողջ արտադրանքը գնահատվում է դրամական արտահայտությամբ:Դրա համար էլ արժեքային մեթոդը օգտագործվում է նաև ըստ արտադրության ճյուղերի և ողջ տնտեսության մասշտաբով:
Այս մեթոդով աշխատանքի արտադրողականությունը որոշվում է արտադրական կազմակերպության մեծածախ գներով արտահայտված արտադրանքի արժեքի և արդյունաբերական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակի հարաբերությամբ:
Օրինակ: Հինգ բանվորներից բաղկացած բրիգադը հերթափոխի ընթացքում արտադրել է 80000 դրամի արտադրանք: Աշխատանքի արտադրողականությունը, 1 աշխատողի հաշվով, կկազմի 16000 դրամ (80000:5), իսկ 1 ժամվա հաշվով` 2000 դրամ (16000:8):
Աշխատանքի արտադրողականության չափման արժեքային մեթոդի կիրառման բարդությունը որոշակի պայմանների դեպքում արտադրության ծավալի հաշվարկման եղանակի ընտրությունն է:
Արտադրական կազմակերպության արտադրանքը, դրամական արտահայտությամբ, կարող է չափվել տարբեր ձևերով` համախառն, ապրանքային, իրացված, պայմանական զուտ, զուտ, նորմատիվային զուտ արտադրանքի, մշակման նորմատիվային արժեքի ցուցանիշներով:
Արտադրանքի չափման եղանակներից կախված` աշխատանքի արտադրողականության չափման մեթոդները և մակարդակի ու դինամիկայի ցուցանիշները, բնականաբար, տարբեր են լինում: Դրա համար էլ արժեքային մեթոդն ունի մի շարք տարատեսակներ:
Արտադրության ծավալի չափման առավել տարածված մեթոդներն են` համախառն, ապրանքային և իրացված արտադրանքի ցուցանիշների որոշումը:
Միատեսակ մեծածախ գների դեպքում գործարանային մեթոդով չափվող համախառն արտադրանքը ապրանքային արտադրանքից տարբերվում է անավարտ արտադրանքի մնացորդի մեծությամբ, իրացված արտադրանքը ապրանքայինից` իրացման համար նախատեսված, բայց չիրացված արտադրանքի մնացորդի մեծությամբ: Այսպիսով, համախառն արտադրանքով աշխատանքի արտադրողականությունը որոշելիս թվում է, թե ստացվում են առավել ճշգրիտ ցուցանիշներ: Սակայն շուկայական տնտեսության պայմաններում հատկապես կարևոր է աշխատանքի արտադրողականության չափումը իրացված արտադրանքի ցուցանիշով, քանի որ անավարտ արտադրության ծավալի մեծացումը և չիրացված արտադրանքի մնացորդի կուտակումը չունեն դրական տնտեսական նշանակություն:
Համախառն, ապրանքային և իրացված արտադրանքի արժեքով աշխատանքի արտադրողականության չափման մեթոդներն ունեն էական թերություններ: Դրանցից հիմնականն այն է, որ աղավաղում են աշխատանքի արտադրողականության հաշվարկները` կապված արտադրանքի անվանացանկի, դրա աշխատատարության և նյութատարության փոփոխության, ինչպես նաև միջին արտադրանքի տարբեր մակարդակներ ունեցող արտադրության տեղամասերի կամ առանձին արտադրական կազմակերպությունների տեսակարար կշիռների փոփոխության հետ:
Արտադրանքի անվանացանկի փոփոխության հետ կապված աշխատանքի արտադրողականության որոշումը խեղաթյուրվում է այն ժամանակ, երբ մեծանում կամ փոքրանում է ավելի բարձրարժեք հումք ունեցող, այսինքն` բարձր նյութատար և ցածր աշխատատար արտադրանքի տեսակարար կշիռը:
Եթե արտադրանքի միջին արժեքի մեջ հումքի և աշխատավարձի տեսակարար կշիռը մնա անփոփոխ, այսինքն` ըստ միավոր արտադրանքի նյութատարության և աշխատատարության ինքնարժեքի կառուցվածքը չփոխվի, ապա արտադրանքի ծավալի աճը ճիշտ կարտացոլի աշխատանքի արտադրողականության բարձրացումը: Արտադրանքի անվանացանկի կամ հումքի և նյութերի արժեքի փոփոխությունը բարձրացնում կամ իջեցնում է արտադրանքի ինքնարժեքը և թողարկման գինը, որի հետևանքով փոփոխվում է մեկ աշխատողին բաժին ընկնողարտադրանքի քանակը` անկախ աշխատանքի արտադրողականության փաստացի դինամիկայից:
Այստեղ խոսքը վերաբերում է յուրաքանչյուր հազար դրամին բաժին ընկնող նյութերի արժեքին և աշխատատարությանը:
Եթե ընդունենք, որ աղյուսակում ներկայացված արտադրանքի քանակը թողարկվում է 1 ամսում (175 ժամում), այդ դեպքում 1-ին առարկայից 1 ժամում արտադրվում է 910 դրամի (159900/175), 2-րդ առարկայից` 1220 դրամի (213100/175), 3-րդ առարկայից` 1830 դրամի (319700/175), 4-րդ առարկայից` 230 դրամի (40500/175):
Տվյալ դեպքում, 3-րդ առարկայից 1000 դրամի արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ է 0.54 ժամ (1000/1830), իսկ 4-րդ արտադրանքից` 4.3 (1000/230):
Ինչպես ցույց են տալիս տվյալները, 4-րդ արտադրատեսակի արտադրությունը 8 անգամ աշխատատար է, քան 3-րդ արտադրատեսակինը:
Այսպիսի մեծ տարբերությունները բացատրվում են արտադրանքների ինքնարժեքների կառուցվածքների տարատեսակներով, այդ արտադրանքների վրա ծախսված նյութերի քանակով և արժեքով: Մեր օրինակում, 3-րդ արտադրատեսակի նյութերի քանակը և արժեքը բարձր է 4-րդից:
Բերված օրինակում 4-րդ արտադրատեսակի տեսակարար կշռի զգալի ավելացման հետևանքով, որն ունի ցածր արժեք և բարձր աշխատատարություն, ինչպես նաև մյուս արտադրատեսակների արտադրության 7.6% աճի դեպքում միջին արտադրողականությունը, արժեքային արտահայտությամբ, կրճատվել է գրեթե 7%-ով:
Աշխատանքի արտադրողականության ստացված ընդհանուր ինդեքսը` 0,932, համարվում է փոփոխվող կառուցվածքի ինդեքս, որն արտահայտում է ինչպես արտադրության, այնպես էլ դրա կառուցվածքի փոփոխությունները:
Որպեսզի ստանանք աշխատանքի արտադրողականության ցուցանիշները, անկախ արտադրանքի կառուցվածքի փոփոխությունից, հաշվարկվում է արտադրանքի մշտական կազմի ինդեքսը, որն աշխատանքի արտադրողականության աճի առանձին կշռված ինդեքսների և հաշվետու ժամանակաշրջանում առանձին արտադրանքների արտադրությամբ զբաղված աշխատողների թվի հարաբերությունն է: Մեր օրինակում մշտական կազմի ինդեքսը հավասար է`
1,056((1.079 x 85 + 1.1 x 45 + 1.03 x 100 + 1.049 x 220)/(85 + 45 + 100 + 220)):
Առանց արտադրանքի կառուցվածքի փոփոխության` աշխատանքի արտադրողականության աճը կկազմի 5,6%:
Արտադրանքի փոփոխվող կառուցվածքի ինդեքսի և մշտական կազմի ինդեքսի հարաբերության արդյունքում ստացվում է կառուցվածքային ինդեքսը, որը ցույց է տալիս արտադրանքի կառուցվածքի փոփոխության ազդեցությունն աշխատանքի արտադրողականության ընդհանուր ցուցանիշի վրա: Մեր օրինակում կառուցվածքային ինդեքսը հավասար է` 0,882(0,932:1,056):Դա ցույց է տալիս, որ ավելի մեծ աշխատատարություն ունեցող արտադրանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի միջին արտադրողականությունն իջել է մոտովորապես 12%-ով (1-0,882 = 0,118):
Միջին արտադրանքի տարբեր բացարձակ մակարդակներ ունեցող մի խումբ արտադրական կազմակերպություններում գումարային ցուցանիշով աշխատանքի արտադրողականության դինամիկան որոշելիս դրա հանրագումարային ցուցանիշը փաստացի ցուցանիշից կարող է բարձր լինել, եթե արտադրական կազմակերպություններում աճում է միջին արտադրանքի բարձր մակարդակ ունցող արտադրանքի թողարկումը, և հակառակը` կարող է փաստացիից ցածր լինել, եթե աճում է միջին արտադրանքի ցածր մակարդակ ունեցող ավելի աշխատատար արտադրանքի տեսակարար կշիռը:
Այսպիսի անճշտություններից խուսափելու համար, ըստ արտադրաքկան կազմակերպությունների խմբի, անհրաժեշտ է աշխատանքի արտադրողականության դինամիկան որոշել կայուն կազմի ինդեքսով:
Կյուն կազմի ինդեքսով աշխատանքի արտադրողականությունը որոշվում է նաև ըստ արտադրական կազմակերպության, քանի որ միջին արտադրանքը առանձին արտադրամասերում հաշվարկվում է տարբեր մեթոդներով:
Օրինակ` մետալուրգիական կոմբինատում դոմնային արտադրամասի միջին արտադրանքը որոշվում է բնեղեն արտահայտությամբ, գլանվածքայինը` պայմանական-հաշվարկային միավորներով, իսկ վերանորոգման-մեխանիկական արտադրամասինը` արժեքային արտահայտությամբ:
Շատ արտադրական կազմակերպություններում, որտեղ անավարտ արտադրության ծավալը համեմատաբար մեծ չէ, կամ դրա չափը կայուն է, աշխատանքի արտադրողականությունը չափվում է ոչ թե համախառն, այլ ապրանքային արտադրանքով: Այս մեթոդը նույնպես անթերի չէ, որովհետև հաճախ ձեռնարկությունները, արտադրանքի պատրաստման վրա ծախսելով մեծ քանակությամբ աշխատանք, չեն կարող ավարտին հասցնել արտադրանքի թողարկումը` այս կամ այն հանգույցի, դետալի բացակայության պատճառով: Տվյալ դեպքում, ըստ պատրաստի ապրանքային արտադրանքի, աշխատանքի արտադրողականության չափումը զգալիորեն իջեցնում է միջին արտադրանքի իրական մակարդակը: Այս ցուցանիշը ճիշտ չի արտացոլի աշխատանքի արտադրողականության մակարդակն այն արտադրական կազմակերպություններում, որտեղ արտադրական պարբերաշրջանը երկար է:
Շուկայական տնտեսության պայմաններում առավել կարևոր է աշխատանքի արտադրողականությունը չափել իրացված արտադրանքի ցուցանիշով, քանի որ անավարտ արտադրության ծավալի մեծացումը և չիրացված արտադրանքի մնացորդի կուտակումը դրական տնտեսական նշանակություն չունեն: Սակայն իրացվածարտադրանքով աշխատանքի արտադրողականությունը չափելիս միջին արտադրանքի իրական մակարդակը, արտադրական կազմակերպությունից չկախված պատճառներով, էլ ավելի մեծ չափով է իջնում: Այս մեթոդով աշխատանքի արտադրողականությունը կարելի է չափել միայն սննդի արդյունաբերության որոշ արտադրություններում:
Համախառն շրջանաեությամբ աշխատանքի արտադրողականուևթյունը չափելիս հիմք է ընդունվում պատրաստի արտադրանք թողարկող բոլոր արտադրամասերի արտադրանքների գումարն` անկախ այն բանից` դրանք ուղարկվում են այլ արտադրամասեր հետագա վերամշակման, թե արտադրվում են իրացման նպատակով: Համախառն շրջանաությամբ հաշվարկված աշխատանքի արտադրողականության ցուցանիշը զգալի չափով կախված է արտադրական կազմակերպության արտադրական կառուցվածքից: Դրա ամեն մի փոփոխությունը խաթարում է աշխատանքի արտադրողականության մակարդակը և դինամիկան: Արտադրամասերի միաձուլումը հանգեցնում է ցուցանիշի խիստ իջեցման, ապախոշորացումը` խիստ բարձրացման: Այս աղավաղումից խուսափելու համար աշխատանքի արտադրողականությունն անհրաժեշտ է չափել կայուն կազմի ինդեքսով:
Աշխատանքի արտադրողականության աճման ցուցանիշի վրա մեծ ազդեցություն է ունենում արտադրության մասնագիտացման հետ կապված կոոպերացման մատակարարումների չափերի ավելացումը:
Աշխատանքի արտադրողականության ցուցանիշի վրա կոոպերացված մատակարարումների տեսակարար կշռի փոփոխության ազդեցությունը որոշելու համար անհրաժեշտ է հաշվարկել ճշտման գործակիցը հետևյալ բանաձևով`
Գ=
որտեղ`
Տկ.հ. և Տկ.բ. – կոոպերացված մատակարարումների տեսակարար կշիռներն են արտադրանքի ծավալի մեջ, համապատասխանաբար բազիսային և հաշվետու ժամանակաշրջաններում,%:
Աշխատանքի արտադրողականության մակարդակի վրա նյութատարության փոփոխության ազդեցության վերացման համար կիրառվում են աշխատանքի արտադրողականության չափման լրացուցիչ մեթոդներ` պայմանական` զոտ, նորմատիվային զուտ արտադրանքի և մշակման նորմատիվային արժեքի ցուցանիշների որոշումը: Մշակման նորմատիվային արժեքի մեջ չի հաշվառվում հումքի և հիմնական նյութերի արժեքը: Դրա մեջ մտնում են արտադրանքի պատրաստման վրա կատարվող միայն այն ծախսումները, որոնց մեծությունը կախված է արտադրական կազմակերպության արտադրատնտեսական գործունեությունից, տեխնիկական հագեցվածությունից, հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման աստիճանից և որակից: Այսպիսով, մշակման նորմատիվային արժեքի մեջ մտնում են` հիմնական և օժանդակ բանվորների աշխատավարձերը, կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխտավարձը, արտադրամասային և ընդհանուր գործարանային ծախսերի նորմատիվը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և օժանդակ նյութերի արժեքը, ամորտիզացիան և այլն: Արտադրական նյութական ծախսերը և շահույթը մշակման նորմատիվային արժեքի մեջ չեն մտնում:
Այս մեթոդը զերծ չէ թերություններից: Հիմնական թերությունն այն է, որ արտադրական կազմակերպություններում հաճախ արտադրանքի մշակման փաստացի ծախսերը զգալիորեն տարբերվում են նորմատիվայինիզ, ուստի արտադրական կազմակերպություններին <<ձեռնտու է>> արտադրել այն արտադրանքները, որոնց փաստացի ծախսումները նորմատիվայինից քիչ են: Բացի այդ, քանի որ արտադրամասային և ընդհանուր գործարանային ծախսերն արտադրանքի վրա բաշխվում են հիմնական բանվորների աշխատավարձին համամասնորեն, ապա նորմաների և վարձաչափերի հաշվարկման ամեն մի անճշտություն պատճառ է դառնում մշակման նորմատիվային արժեքի ծավալի անճշտության:
Այս մեթոդը կիրառվում է թեթև արդյունաբերության մեջ` աշխատանքի արտադրողականության որոշման համար:
Վերջին ժամանակներս մեծ կիրառում է ստացել պայմանական զուտ արտադրանքի ցուցանիշով աշխատանքի արտադրողականության չափման մեթոդը:
Պայմանական զուտ արտադրանքի ծավալը որոշվում է համախառն արտադրանքի արժեքից (արտադրական կազմակերպության մեծածախ գներով) հանելով ուղղակի նյութական ծախսումները, այսինքն` հումքի, հիմնական և օժանդակ նյութերի, վառելիքի, էլեկտրաէներգիայի, գնովի կիսաֆաբրիկատների և դրսի ծառայությունների արժեքը: Ամորտիզացիայի գումարը մնում է պայմանական-զուտ արտադրանքի արժեքի մեջ, որովհետև այդ ցուցանիշն արտացոլում է աշխատանքի տեղնիկական զինվածության մակարդակը, որն անմիջականորեն ազդում է արտադրողականության մակարդակի վրա:
Պայմանական զուտ արտադրանքի արժեքը որոշվում է հետևյալ ձևով.
Ապ.զ. = Գա. - Ծն. + Ա,
որտեղ`
Գա.- արտադրանքի մեծածախ գինն է,
Ծն. – ուղղակի նյութական ծախսերը,
Ա – հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի գումարը:
Այսպիսով, պայմանական զուտ արտադրանքը աշխատավարձի (սոցիալ-ապահովագրական հատկացումների հետ միասին) (ԱՇ), շահույթի (Շ) և ամորտիզացիայի (Ա) գումարն է.
Ապ.զ.=ԱՇ+Շ+Ա
Այս ցուցանիշը մյուսներից ճիշտ է արտացոլում կենդանի աշխատանքի անմիջական արդյունքը և, դրանով իսկ, իր նշանակությամբ մոտենում հասարակական աշխատանքի արտադրողականության ցուցանիշին, որն, ինչպես հայտնի է, չափվում է միավոր աշխատանքին բաժին ընկնող զուտ արտադրանքով:
Պայմանական զուտ արտադրանքով աշխատանքի արտադրողականության որոշումը, տարբերակներով, կիրառվում է արտադրանքի արժեքի մեջ հումքի և նյութերի արժեքի մեծ տեսակարար կշիռ ունեցող ճյուերում, օրինակ` սննդի, կապի և արդյունաբերության այլ ճյուղերում:
Եթե վերը նշված բանաձևի աջ մասից հանվի ամորտիզացիոն մասհանումների գումարը, կստանանք զուտ արտադրանքի արժեքը: Զուտ արտադրանքի մեծությունը որոշվում է համախառն արտադրանքի արժեքից հանելով բոլոր նյութական ծախսումները, այդ թվում ամորտիզացիայի գումարը: Այս ցուցանիշով աշխատանքի արտադրողականության որոշման ժամանակ վերացվում է անցյալի աշխատանքային ծախսումների ազդեցությունը, բայց աճում է շահույթի տեսակարար կշիռը:
1980-ական թվականներին մշակվեց արդյունաբերական արտադրանքի և աշխատանքի արտադրողականության չափման նոր` նորմատիվային զուտ արտադրանքի մեթոդը` (ՆԶԱ):
ՆԶԱ մեթոդի էությունն այն է, որ յուրաքանչյուր արտադրատեսակի համար սահմանվում է զուտ արտադրանքի նորմատիվ: Նորմատիվային զուտ արտադրանքի ծավալը որոշվում է որպես յուրաքանչյուր արտադրատեսակի քանակի և համապատասխան զուտ արտադրանքի նորմատիվների արտադրյակների գումար` բնեղեն արտահայտությամբ: Զուտ արտադրանքի նորմատիվը արտադրանքի մեծածախ գնի այն մասն է, որն ընդգրկում է աշխատավարձը և միջճյուղային շահույթը, այսինքն` մեծածախ գինն է` առանց նյութական ծախսերի: Դրա միջոցով վերացվում է տարբեր տեսակի արտադրանքների շահութաբերությունների ազդեցությունը: Այս մեթոդն ունի իր թերությունները, և գործնականում դրա կիրառումը կապված է որոշակի դժվարությունների հետ.
1. Անհրաժեշտ է բոլոր արտադրատեսակների համար մեծածախ գներին զուգահեռ սահմանել աշխատավարձի նորմատիվներ:
2. Աշխատավարձերի նորմատիվների մշակման ժամանակ, որոնք ընկած են զուտ արտադրանքի նորմատիվի որոշման հիմքում, առաջացավ այդ նորմատիվների մեծացման միտում, որը և հանգեցրեց աշխատատարության հարաբերական մեծացման, հետևաբար` աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի դանդաղեցման:
3. Զուտ արտադրանքի նորմատիվի և արտադրական կազմակերպության աշխատանքի ֆինանսական արդյունքների կապը սերտ չէ:
Աշխատանքային մեթոդ
Արտադրանքի նյութատարության փոփոխությամբ պայմանավորված արժեքային մեթոդով աշխատանքի արտադրողականության չափման աղավաղումների վերացման համար միջին արտադրանքը չափվում է աշխատանքային մեթոդով: Այս մեթոդն անվանում են նաև նորմավորված աշխատաժամանակի մեթոդ: Աշխատանքային մեթոդի դեպքում արտադրության ծավալը չափվում է աշխատատարությամբ` անփոփոխ (բազիսային) նորմա/ժամերով կամ մարդ/ժամերով, իսկ աշխատանքի արտադրողականությունը որոշվում է կատարված աշխատանքի ծավալի և փաստացի աշխատած ժամանակի հարաբերությամբ:
Աշխատանքային մեթոդը հիմնականում օգտա
Աշխատանքը վաճառվում է կամ փոխանակվում մեկ այլ աշխատանքով:
Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել շատ մատչելի գնով. պարզապես զանգահարեք՝
բջջ. 093 787 833
099 420 416
Թողել մեկնաբանություն: 0