• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

  • Նյութը ակտիվ չէ
raffi

«Տաղանդի կախարդական ուժով»

Րաֆֆու գրական գործունեությունը համընկավ հայ ժողովրդի պատմության անչափ բախտորոշ մի շրջանի ՝19-րդ դարի 70-80 –ական թվականների հետ,իր խոր կնիքը թողնելով նրա ողջ ստեղծագործության վրա:Ինչպես Շիրվանզադեն է գրում.«Նա ժողովրդի բարոյական և մտավոր հետաքրքրության ջերմաչափն էր և պաասխանում էր այն հարցերին,որ ծագում էին և տարածվում նրա մեջ»:
Այդ հարցերի պատասխանն երբ գտնում նաև արտաքուստ
արկածային թվացող «Խաչագողի հիշատակարանը»վեպում,որը
կարդացվում է ոչ միայն չթուլացող հետաքրքրությամբ,այլև ընթերցողին խորհել է տալիս բարու,գեղեցիկի,հայրենիքի,հասարակության և մնայուն ու անանց այլ արժեքների մասին:
Կյանքի վերջին տարիներին մի հետադարձ հայացք նետելով անցած գրական ուղուն և արժեքավորելով հայրենիքի գրականությանը մատուցած իր ծարայությունները,ի թիվս կատարած այլ գործերի,Րաֆֆին նաև նշում է.«Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել հասարակական կազմակերպության մի բոլորովին նեխած,ապականված մասնի վրա,որ գործում էր մթին խորշերում:Մենք երևան հանեցինք այդ անծանոթ հասարակությունը,երբ գրեցինք«Խաչագոշի հիշատակարանը»:
Րաֆֆու բարեկամներից ոմանք խորհուրդ չեն տվէլ տպագրելու
այս գործը,բայց մեծ վիպասանը սխալ է համարել նման մտայնուությունը,գտնելով,որ կեղծ բարեպաշտությունը չի կ արող դաիմանել օրըստօրե վտանգավոր դարձող վերքերը:
Հարազատ ժողովրդի ճակատագրով այնքան մտահոգ գրողը խաչագողերին բնորոշելով իբրև «ավերված, փչազած,անբարոյականազած հասարակության հրեշավոր ղնունդ»,այնուհետև ցույց է տալիս բուժման ուղիները:
«Խաչագողի հիշատակարանը» թեև տպագրվել է 1883 թվականին,սակայն ստեղծագորղական երկար և բարդ պատ- մություն ունեցող այս վեպի գրությանը Րաֆֆին ձեռնամուխ է եղել անհամե մատ ավելի վաղ:Րաֆֆու նամակագրությունից և նրա մտերիմների հուշերից երևում է,որ վեպը սկզբնապես իր մեջ ներառաղ լինելով նաև «Կայծերը», ժա-
մանակի ընթացքում զգալի փոփոխություններ է կրել: Թեև 1876 թվականին լրագրող,թարգմանիչ Փիլիպոս Վարդանիանին ուղղվածնամակում Րաֆֆին ասում է, թե վեպի գործողության մի մասը տեղի է ունեցել Հնդկաստանում, սակայն այն հիշվում է միայն մի քանի հատվածներում:Դրանցից է օրինակ Մուրադի պատմությունը,թե ինչպես Քավոր Պետրոսը մի քանի տարի Հնդկաստանում խաբեությամբ կողոպտել է տեղի հավատացյալներին:

18
ԴԵկտեմբեր
0
65

Աշխատանքը վաճառվում  է կամ փոխանակվում մեկ այլ աշխատանքով:
Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել շատ մատչելի գնով. պարզապես զանգահարեք՝

բջջ.      093 787 833
            099 420 416


Փոխանակել այս աշխատանքը

Թողել մեկնաբանություն: 0

avatar