Պաուլու Կոելյու«Ալքիմիկոսը»-Բեռնել

2014-03-06 66666

 Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» 1988թ.

Բեռնել Doc ֆորմատով (Документ Word 97-2003)
Բեռնել Docx ֆորմատով (Документ Word` բարձր 2007-ից)
Բեռնել PDF ֆորմատով
Բեռնել ePub ֆորմատով
Բեռնել MOBI ֆորմատով

Ժանր: Արձակ, Ժամանակակից Գրականություն, Մոգական Ռեալիզմ * * * Android համակարգների համար խորհուրդ ենք տալիս ներբեռնել հետևյալ ծրագիրը՝ Universal Book Reader Եթե չունեք DJVU Reader ծրագիրը, ապա կարող եք բեռնել այստեղից: Եթե չունեք PDF Reader ծրագիրը, ապա կարող եք բեռնել այստեղից: * * * 1987թ.-ին լույս տեսավ համաշխարհային գրականության ամենահայտնի գործերից մեկը՝ «Ալքիմիկոսը», որն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 65 միլիոն օրինակ և թարգմանվել է ավելի քան 67 լեզուներով: Այժմ այն համարվում է պատմության մեջ ամենաշատ վաճառված գրքերից մեկը: «Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը օգնում է քեզ հասնել քո երազանքին»,-ահա այն հենակետային գաղափարը, որն ընկած է գրքի հիմքում: Շատ քննադատներ գտնում են, որ այս ստեղծագործությունը պարզունակ է, քանի որ շարադրված է շատ հասկանալի գրելաոճով, և շնորհիվ այն փաստի, որ գիրքը ամենաշատ թարգմանված գրքերի շարքին է պատկանում, այն տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում: Այս ստեղծագործությունը շարադրված է բարձր փիլիսոփայական ու ֆանտաստիկ նոտաներով, մեծ երևակայությամբ` հիմնված հեղինակի կյանքի իրական փաստերի վրա: Կոելյոյի համար «Ալքիմիկոսը» գրելիս ոգեշնչման աղբյուր է եղել իր կյանքը: Գիրքը Սանտյագոյի մասին է, մի սովորական հովիվ, ով անընդհատ տեսնում է միևնույն երազը, թե ինքը Եգիպտոսում է` բուրգերի կողքին, որտեղ գանձեր են պահված, և իր առաքելությունն է գտնել դրանք: Առաջին հայացքից սա մի ֆանտաստիկ պատմություն է հիշեցնում, սակայն, ըստ էության, այն մի բաց օրագիր է հեղինակի հույզերից ու նրա իրական կյանքի ապրումներից, օրինակ է այն իրողության, որ պետք է տեր կանգնել սեփական երազանքներին ու ձգտումներին: Վեպը ուսուցողական ու կյանքի ընկալման հետաքրքիր փորձ ու օրինակ է: Սանտյագոն ճանապարհ ընկնելով և անցնելով բազմաթիվ փորձությունների միջով (դրանք մանրամասն կտեսնեք գիրքը ընթերցելիս) նա վերջիվերջո հասնում է Եգիպտական բուրգեր և գտնում է իր գանձը: * * *

Բոլորի կողմից սիրված Գրքամոլ-ը սկսել է մի նախաձեռնություն, որի նպատակն է համացանցում էլեկտրոնային տարբերակով տեղադրել բոլոր այն գրքերը, որոնք սիրված են հայ ընթերցասերների կողմից և ցանկանում են դրանք ընթերցել նաև էլեկտրոնային տարբերակով: Ժամանակի ընթացքում մեր կողմից համացանցում կհայտնվեն բոլոր այն գրքերը, որոնք մինչ այս ինչ-ինչ պատճառներով ձեզ համար եղել են դժվար ձեռքբերելի:

Գրքամոլը, ունենալով իր ուրույն տեղը համացանցում, իր առջև նպատակ է դրել հասարակության մեջ բարձրացնել սերը դեպի ընթերցանությունը, առաջացնել հետաքրքրություն դեպի դասական և արդի գրականությանը, և կոտրել բոլոր այն կարծրատիպերը, թե այսօրվա հայ իրականության մեջ ընթերցողներ չկան:

Սիրելի՛ ընթերցողներ, մենք շատ ուրախ կլինենք, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել մեզ այս հանրօգուտ գործում: Էլեկտրոնային գրքերի պատրաստման և մեր կայքում դրանք տեղադրելու հարցում մենք չունենք որևէ շահ և չենք չհետապնդում որևէ եկամուտ, բացի հայ և արտասահմանյան գրականությունը հայ ընթերցասերներին հասանելի դարձնելուց, և մենք բաց ենք բոլոր նվիրյալ և օգնել ցանկացող մարդկանց համար: Եթե դուք ունեք լուսապատճենահանման սարքեր, և ուզում եք միանալ մեր կողմից ձեռնարկվող այս հանրօգուտ գործին, ապա գրեք մեզ grqamol@gmail.com էլ. հասցեով:

Շնորհակալություն, որ հետևում եք մեզ: Ցանկանում ենք բոլորիդ հաճելի ընթերցանություն:

Գրքամոլ Նախաձեռնություն 2014 © Grqamol. All Rights Reserved. URL: www.grqamol.am, e-mail: grqamol@gmail.com 

Դիտեք ավելին Էլեկտրոնային գրքեր բաժնում

մեկնաբանություններ