• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Աշխարհում 6 մլրդ բջջայինի բաժանորդ կա, բայց 4 մլրդ օգտատեր

Բջջային ցանցի բաժանորդների թիվը աշխարհում 6 մլրդ է կազմում: Այս մասին, lenta.ru-ի հաղորդմամբ, ասվում է Ericsson ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Փաստացի` բջջային կապից օգտվողների թիվը 4 միլիարդից մի փոքր է ավել: Հաշվի առնելով այն, որ ներկայում Երկիր մոլորակի վրա 7 մլդ մարդ է ապրում, ստացվում է, որ բջջային կապի օգտատեր է մոլորակի բնակչության 60%-ը:

Բաժանորդների թիվը տարբերվում է փաստացի օգտվողների թվից, քանի որ մեկ մարդը կարող է մի քանի բջջային համար ունենալ:

Ericsson-ի ուսումնասիրությունների համաձայն` բաժանորդների քանակը տարվա ընթացքում ավելանում է 13%-ով: Աճի առաջատարները Չինաստանն ու Հնդկաստանն են: Այդ երկրներում են ապրում 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բջջային կապի ծառայություններին միացած աբոնենտների 35%-ը: Առաջատարների հնգյակում են նաև Բրազիլիան, Ինդոնեզիան և Բանգլադեշը:

Բջջային կապի 3-րդ սերնդի ծառայություններից օգտվում են աբոնենտների 15%-ը, ևս 75%-ը օգտվում են 2-րդ սերնդի կապից: Իսկ թե մնացած 10%-ը որ կապից են օգտվում` Ericsson-ը չի նշում:
 

Tert.am

18
Декабрь
0
945

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar