• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի հիմնադրման 75-ամյակին

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի հիմնադրման 75-ամյակին
20-03-2012

«ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ»
Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվող միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի հիմնադրման 75-ամյակին

Հարգելի´ գործընկերներ, 
Սիրով հրավիրում ենք 2012թ. մարտի 21-23-ը ԵՊԼՀ-ում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվող «Աշխարհի լեզվական պատկերը» IV միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնախնդիրները.
• Աշխարհի լեզվական պատկերը. զուգադրական-տիպաբանական ուսումնասիրություններ 
• Թարգմանաբանության արդի խնդիրներ. միջմշակութային հայեցակետ
• Արդի ֆրանսերենի զարգացման միտումներն ու հեռանկարները 
• Օտար լեզուների դասավանդման խնդիրները միջմշակութային հաղորդակցության լույսի ներքո
• Լեզուների և մշակույթների երկխոսությունը ֆրանսիական գրականության մեջ. միջնադարից պոստմոդեռնիզմ

Աշխատանքային լեզուներն են՝ ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն:

Եթե ցանկանում եք մասնակցել գիտաժողովին, խնդրում ենք մինչև 2012թ. փետրվարի 10-ը լրացված ուղարկել կից ներկայացվող հարցաթերթիկը french@brusov.am կամ france1@brusov.am էլեկտրոնային հասցեներով կամ ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոն, 406 լսարան:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան

http://www.armedu.am

http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=1118

18
Декабрь
0
1402

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar