• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
«Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

«Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Կարդալ շարունակությունը
18
Декабрь
0
428
Ներդրվել է 3 նոր մասնագիտություն. Քննարկում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի տարեվերջյան նիստում

Ներդրվել է 3 նոր մասնագիտություն. Քննարկում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի տարեվերջյան նիստում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Կարդալ շարունակությունը
18
Декабрь
0
420
«Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն՝ ՀՀ երեք քոլեջներում

«Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն՝ ՀՀ երեք քոլեջներում

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, քոլեջի աշխատակիցներ: Կարդալ շարունակությունը
18
Декабрь
0
478
Էստոնիան կրթության ոլորտում առաջատար է դառնում

Էստոնիան կրթության ոլորտում առաջատար է դառնում

Այս շաբաթ հրապարակվեցին կրթության ոլորտի ամենահայտնի ստուգատեսի՝ PISA-ի արդյունքները։ Այս մրցույթն անցկացվում է 3 տարին մեկ անգամ և պարզում է 15 տարեկանների պատրաստվածության մակարդակն ընթերցանությունից, մաթեմատիկայից և բնագիտությունից։ Այս ստուգատեսի մտահոգիչ բացահայտումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր 4-րդ աշակերտը չի տիրապետում ընթերցանության նվազագույն հմտություններին և չի կարողանում հասկանալ, թե որն է միջին ծավալի տեքստի հիմնական գաղափարը։ Մտահոգիչ է մնում նաև այն, որ աղքատ և հարուստ ընտանիքների երեխաների միջև տարբերությունները շարունակում են մեծ մնալ։ Կարդալ շարունակությունը
18
Декабрь
0
490
«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ․

«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ․

ՀՀ Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքում նախագծի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» մասով նախատեսված 12 մլրդ 704 մլն դրամը ավելացրել է, որի արդյունքում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ: Կարդալ շարունակությունը
18
Декабрь
0
522