• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am
Գովազդ կայքում
 
Բարի գալուստ հայ ուսանողության ամենաայցելվող կայք...
Գովազդն էլեկտրոնային կայքերում.

Ինչպես է աշխատում այն`
ժամանակի իրական ռեժիմում, օրեկան 24 ժամ: Միանգամայն հասնում է իր նպատակին, այն անպայման կտեսնի յուրաքանչյուր մարդ` այցելելով կայք: Ինչպես նաև, այն շատ լավ հիշվում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որը հնարավորություն է տալիս ռոտացիոն գովոզդը (օրեկան հազարավոր ցուցադրումներ): Այս բոլորը կտա ձեզ հիանալի արդյունք:

Որն է Ինտերնետ գովազդի առավելությունները
1.Օգտվողների անընդհատ աճը ինտերնետ կայքերում: Վերջին երկու տարիներին Հայաստանում ինտերնետ օգտվողների թիվը աճել է մոտ երկու անգամ: Շնորհիվ ինտերնետ այցելուների դինամիկական աճի, այսօր աշխարհում ինտերնետային գովազդը դարձել է ավելի ակտուալ, համեմատաբար մյուս զանգվածային լրատվական միջոցների:

2.Հնարավորություն է տալիս ընտրել կոնկրետ նպատակային լսարան և մատուցել ինտերնետ գովազդը հենց այդ լսարանին, դրանով իսկ, դարձնել գովազդն էլ ավելի էֆեկտիվ:

3.Մանրամասն ինֆորմացիայի ներկայացում: Թերթերում և ռադիո - հեռուստակայաններում դուք չեք տեղադրի ձեր ինֆորմացիոն - էջը, կամ արտադրության - ծառայության նկարագրությունը, մինչդեռ ինտերնետային - էջերում դուք հեշտությամբ կարող եք այն մանրամասնորեն և ամբողջովին ներկայացնել:

Կայքի մասին
ՈՒսում.am կայքն իր գործնեությամբ առաջինն է և ամենամեծը իր բազայով հայաստանում: Կայքը հայկական կրթական կայքերի շարքում առաջատար դիրք է զբաղեցնում իր այցելուներով հաշվի առնելով, որ կայքի այցելուների (90-98)% Հայաստանից են: Իր բովանդակությամբ նախատեսված է, հիմնականում ուսմամբ և կրթությամբ հետաքրքրվողների համար: Կայքի էլեկտրոնային բազան համալրված է ռեֆերատներով, կուրսային և դիպլոմային աշխատանքներով, դասախոսության տեքստերով, էլ-գրքերով` հնարավոր բոլոր բնագավառներից, որը անընդհատ թարմացվում է նոր աշխատանքներով: Ինչպես գիտենք նմանատիպ կայքերն մեծ հեղինակություն են վայելում տարբեր երկրներում ուսանողների և երիտասարդների մեջ, և հաշվի առնելով հայկական էլեկտրոնային նյութերի պակասը, հայ այցելուները ստիպված իրենց հետաքրքրող նյութերը` (ռեֆերատներ, դասախոսության տեքստեր, կուրսայիններ, դիպլոմային աշխատանքներ և այլն) փնտրում են տարբեր արտասահմանյան կայքերից` այն էլ օտար լեզուներով, այսօր ՈՒսում.am կայքը նրանց հնարավորություն է տալիս գտնել այդպիսի նյութեր և միևնույն ժամանակ ստեղծել իրենց ուսումնական էջը և տեղադրել իրենց աշխաատանքները usum.am կայքի համապատասխան բաժիններում: Կայքի բոլոր նյութերը հայերեն լեզվով և հայատառ են: Կայքի բացումը մեծ արձագանք ունեցավ ուսանողների շրջանում, այդ է վկայում կարճ ժամանակահատվածում կայքի այցելուների կտրուկ աճը:

Նպատակային լսարանը
Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության 2009 թվականի դրությամբ հայաստանում ուսանողների թիվը կազմում է մոտ 114629 մարդ: Տվյալները վերցրել ենք Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքից - http://www.edu.am/DownloadFile/4571arm-Razmavarutyun.pdf
Տարված ստատիկական հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում համացանցից օգտվող ամեն երկրորդ ուսանող, ամեն քառորդ կիսամյակ այցելում է ՈՒսում.am կայք ամենաքիչը մեկ անգամ: Կայքն ունենում է ամսեկան 30000 այցելություն:
Կայքի հիմնական լսարանը (80%- ը 16-25 տարեկան) կազմում են ուսանողները` սոցիալապես ապահով երիտասարդ մարդիկ, որոնք սովորում են հանրապետության տարբեր բարձրագույն կրթական հաստատություններում: Դա երիտասարդ, ակտիվ աուդիտորիա է, որը պատրաստ և ուշադիր հետևում է սպառողական շուկայում ի հայտ եկող նորություններին և առաջարկներին: Ինչպես նաև մաքսիմալ հեշտ և դյուրին է ընկալում գովազդային հաղորդագրությունները: Այնպես որ, եթե ունեք ապրանք կամ ծառայությունների առաջարկ usum.am կայքի թիրախային խմբի համար, ապա սա հենց այն տեղն է ինտերնետում, որտեղ անհրաժեշտ է տեղադրել ձեր գովազդը:

Կայքի այցելուների ստատիստիկան
Կայքի այցելությունների ստատիստիկան ըստ ցուցադրումների, ըստ ունիկալ հոսթերի և ըստ այցելուների: Կայքն ունի օրեկան 700 – 1200 այցելու, 5000-10000 ցուցադրում: Կայքի այցելուների թիվը տատանվում է` կախված ուսումնական տարվա ժամանակահատվածից ` հաշվի առնելով արձակուրդները (հունվար, հուլիս, օգոստոս, երփ գրանցվում է ամենացածր այցելությունները ) 500 – 600 այցելություն:
Այցելություններն ըստ երկրների.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական տարբեր կայքերի` սկսած ինֆորմացիոն լրատվական բնագավառից մինչև ծանոթացման և զվարճանքների կայքերի, այցելուների թվի մեջ, քիչ չեն նաև արտերկրի այցելուները և սփյուռքի հայությունը: Շտապում ենք տեղեկացնել, որ www.usum.am կայքի այցելուների գերակշիռ մասը (90-98)% կազմում է հանրապետության տարածքում բնակվող ուսանողները և երիտասարդները:
Կայքի այցելություններին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար օգտվեք կայքում տեղադրված հաշվիչներից: Վիճակագրության հավաստիության համար տեղադրված են տարբեր հաշվիչներ, ստորև բերված են հղումները.
circle.am - http://www.circle.am/?go=showstat&id=6475LiveInternet - http://www.liveinternet.ru/stat/usum.am/
ի դեպ կայքում տեղադրված է "Google Analytics" համակարգը, որտեղ մանրամասնորեն ներկայացված են կայքի այցելությունները ըստ այցելուների, ունիկալ հոսթերի, ցուցադրումների և երկրների, որը միշտ պատրաստ ենք ձեզ տրամադրել:

Գովազդի տեղադրման տարածքներ
ՈՒսում.am կայքում նախատեսվում է գովազդի ստանդարտ և ոչ ստանդարտ տարբերակներ, որոնք կարող են ունենալ տարբեր տեսք և չափ (գովազդի տեղադրում, օրվա ժամերի, շաբաթվա օրերի), կախված հաճախորդի ցանկության և պահանջների հետ:

Հետադարձ կապ
ՈՒսում.am կայքում գովազդ տեղադրելու առաջարկով հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք դիմել ստորև բերված կապի միջոցներով:
Հեռ.` (093) 78 78 33
Էլ. փոստ` govazd@usum.am