• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Անի մայրաքաղաքի մշակույթն ու պատմությունը

  • Ներբեռնումներ: 184
  • Դիտումներ: 1563
  • Արվեստ(մշակույթ)
  • 16/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Անի մայրաքաղաքի մշակույթն ու պատմությունը
Միջնադարյան Հայաստանի մեծահռչակ Անի մայրաքաղաքը 4-5 հարյուրամյակ եղել է երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի, մշակույթի  հասարակական հարաբերությունների գլխավոր կենտրոնը: Անին տնտեսական ու մշակութային կապերով առնչվում էր հարևան ու հեռավոր երկրների հետ: Լինելով  Մերձավոր Արևելքի խոշորագույն քաղաքներից մեկը և ունենալով լայն կապեր` այն իր պատմական ընթացքով ու հասարակական-տնտեսական- սոցիալական  հարաբերությունների արտահայտումներով բանալի է տալիս լուսաբանելու ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների միջնադարյան քաղաքների պատմության հետ կապված զգալի թվով հարցեր:                                                    Անի մայրաքաղաքը մտնում է Արարատյան աշխարհի Շիրակ գավառի մեջ, գրավելով  Ախուրյան ու Անի (Ծաղկաձոր, Ալաջա) գետերի խորը ձորերով ակոսված եռանկյունաձև մի սարահարթ, որը հյուսիս-արևելքում միացած է Շիրակի դաշտին` կազմելով նրա հարավային մասի բնական շարունակությունը: Եռանկյունաձև այդ սարահարթը քարքարոտ է ու ալիքավորված:                                


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar