• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Կառավարման ազգամշակութային առանձնահատկությունները

  • Ներբեռնումներ: 52
  • Դիտումներ: 913
  • Փող, ֆինանս
  • 19/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բովանդակություն

    Ներածություն
1.    Ճապոնական, ամերիկյան և եվրոպական մենեջմենթի ընդհանուր բնութագիրը
2.    Կադրերի պատրաստում: Աշխատակազմի ընդունումն ու առաջխաղացումը
3.    Աշխատողների գործունեության վերահսկողություն
4.    Որոշումների ընդունում
Եզրակացություն
Գրականության ցանկ

Ներածություն

     Կառավարման անհրաժեշտությունը ծագել է դեռ մարդկային հասարակության ձևավորման արշալույսին, երբ ցեղերի ու համայնքների առաջնորդները և ավագները որոշակի ուղղվածություն էին հաղորդում համատեղ աշխատանքների կազմակերպմանը, կարգավորում դրանց արդյունքների բաշխումը: Սկզբնական փուլում, երբ մասնավոր կամ համայնքային սեփականության հիմքի վրա ձևավորվում էր տնտեսությունը, սեփականատերն ինքը միաժամանակ այն կառավարում էր: Հետագայում արտադրության խոշորացումը, դրա ընդգծված ապրանքային բնույթը, հատկապես խոշոր մեքենայական արտադրության կազմակերպումը պայմանավորեցին սեփականատիրոջից կառավարման գործառույթի տարանջատումը և արտադրության կազմակերպիչների (մենեջերների)` որպես առանձին մասնագիտական խմբի ձևավորումը:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar