• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Բանկային ծառայությունների տնտեսական բովանդակությունը և կազմակերպման ձևերը

  • Ներբեռնումներ: 154
  • Դիտումներ: 1275
  • Բանկային համակարգ
  • 14/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Գլուխ 1. Բանկային ծառայությունների տնտեսական բովանդակությունը և կազմակերպման ձևերը

Ազատ շուկայական հարաբերությունների ձևավորման և զարգացման պայմաններում զգալիորեն բարձրանում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության վարման, հետևաբար բանկային համակարգի և բանկերի գործունեության կատարելագորման ուղիները և դերը: Առողջ բանկային համակարգը տնտեսության զարգացման գրավականներից է, քանի որ բանկերը շուկայական տնտեսությունում կատարում են հետևյալ կարևոր ֆունկցիաները`

-միջնորդություն վարկավորման գործընթացում դրամական և գործող կապիտալի միջև,
-միջնորդություն վճարման գործընթացում,
-դրամական եկամուտների և խնայողությունների կուտակում, դրանց վերածումը կապիտալի,
-վարկային միջոցների շրջանառության ապահովում:
Այսինքն` բանկերն իրենցից ներկայացնում են ձեռնարկատիրական գործունեության հատուկ տեսակ, որը կապված է վարկային կապիտալի շարժի, կենտրոնացման և բաշխման հետ, ուստի ինչքան զարգացած է բանկային համակարգը, այնքան շատ են տնտեսության զարգացմանը նպաստող պայմանները:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar