• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Օտարերկրյա կապիտալի կարգավորումը ՀՀ բանկային համակարգում

  • Ներբեռնումներ: 111
  • Դիտումներ: 1248
  • Բանկային համակարգ
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Բանկային գործունեության էությունն ու առանձնահատկությունները……...1
    1.1 Բանկային գործունեության առանձնահատկությունները…………………..1
    1.2 ՀՀ  Բանկային համակարգը եվ դրա հիմնական բնութագիրը………………4
Գլուխ 2.Բանկային գործունեության ազատականացումն ու օտարերկրյա կապիտալը
    2.1 Բանկային գործունեության ազատականացումը…………………………….9
    2.2 Օտարերկրյա կապիտալի մասնակցությունն արտասահմանյան բանկային համակարգերում…………………………………………………………………15
Գլուխ 3. Օտարերկրյա կապիտալը ՀՀ բանկային համակարգում………………………23
    3.1 Օտարերկրյա կապիտալը ՀՀ բանկային համակարգում…………………..23
    3.2 Օտարերկրյա կապիտալի կարգավորումը ՀՀ բանկային համակարգում 30 Եզրակացություն………………………………………………………………………………35
Օգտագործված գրականության ցանկ………………………………………………………37

Ներածություն

    Բանկային համակարգը շուկայական տնտեսության կարևոր օղակներից մեկն է: Բանկերը, ներգրավելով խնայողություններ բնակչությունից, դրանք փոխակերպում են  ֆինանսական գործիքների, տեղաբաշխում տնտեսության տարբեր ճյուղերում՝ դառնալով տնտեսական աճը խթանող գործոն: Այլ կերպ ասած՝ ունենալով կայուն, վստահելի և տեխնոլոգիապես զարգացած բանկային համակարգ, կարելի է հասնել նաև տնտեսության իրական հատվածի առաջընթացի: 
    Շուկայական համակարգում գործող բանկերի գործունեության բարելավման ու ընդլայնման համար անհրաժեշտ են միջոցներ, որոնց կարևոր աղբյուրներից մեկը օտարերկրյա կապիտալի ներգրավումն է: Մինչ 1980-ական թթ. կեսերը, օտարեկրյա կապիտալի մասնակցությունը ազգային բանկային համակարգերի զարգացման գործում չուներ էական դեր: Օտարերկրյա մասնակցության հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց  1990-ականների կեսերին, երբ մի շարք ֆինանսական ճգնաժամերն արագացրին բանկային համակարգի վերակապիտալիզացիան և ճյուղում հանգեցրին պետական սեփականության կոնսոլիդացիային ու ռացիոնալացմանը: Բանկային համակարգի ռեսուրսներ ներգրավելու պահանջարկը հանգեցրեց արգելքների վերացմանը: Օտարերկրյա կապիտալի մուտքը ազգային բանկային համակարգեր առաջ բերեց զգալի փոփոխություններ՝ թե՛ դրական, թե՛ բացասական, որոնց աշխատանքիս մեջ անդրադարձել եմ: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar