• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Բնակչության կենսամակարդակը մարդկային զարգացման հայեցակարգի համակարգում՚

  • Ներբեռնումներ: 152
  • Դիտումներ: 1458
  • Սոցիոլոգիա
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բնակչության կենսամակարդակը մարդկային զարգացման հայեցակարգի համակարգում՚


ՊԼԱՆ

1.    Ներածություն
2.    Բնակչության կենսամակարդակ և կյանքի որակ հասկացությունները
3.    Կենսամակարդակի և կյանքի որակի գնահատման տեսական մոտեցումները
4.    Եզրակացություն
5.    Օգտագործված գրականություն

Ներածություն

    Մարդկային զարգացման հայեցակարգում առանձնահատուկ և կարևոր տեղ ունի բնակչության կենսամակարդակը: Վերջին հաշվով, որքան բարձր է բնակչության կենսամակարդակը, այնքան, այլ հավաստ պայմաններում, մեծ են մարդկային զարգացման իրական հնարավորությունները: Բնակչության կենսամակարդակը հնարավոր չէ և քանակական, և որակական առումներով որևէ մեկ ցուցանիշով արտահայտել: Կենսամակարդակն իր ամենաընդհանուր բնութագրմամբ ոչ այլ ինչ է, քան բնակչության պահանջմունքների բավարարման որոշակի մակարդակ, կամ աստիճան, քանի որ ոչ մի հասարակարգում և ոչ մի երկրում հասարակության, մարդկանց բոլոր պահանջմունքները լրիվ բավարարվել չեն կարող: Այստեղից բխում է հիմնախնդրի լուծման սկզբունքային այն սթափ ու խելամիտ մոտեցումը, որ հասարակությունը չպետք է նպատակ դնի բնությունից ստացված սահմանափակ ռեսուրսները մինչև վերջ սպառելու, «քամելուե գնով անընդհատ առավելագույնի հասցնել իր անձնական սպառումը և բարեկեցությունը՝ անտեսելով ապագա սերունդների գոյատևելու և նույնպես բարեկեցիկ ապրելու տրամաբանական և բարոյական անհրաժեշտությունը և հիմնախնդիրները: Հասարակությունը չի կարող կուրորեն ամեն ինչ ենթարկել ամեն գնով կենսամակարդակի բարձրացնելու խնդրին:
Բնակչության կենսամակարդակը բնութագրվում, չափակցվում և արտահայտվում
է ցուցանիշների համակարգով, որում առանձնահատուկ նշանակություն ունեն
ընտանիքների պահանջմունքները, իրական եկամուտները, անձնական սպառումը,
սոցիալ-հոգեբանական բավարարվածությունը: Սակայն որպեսզի բնակչության
կենսամակարդակը    քանակապես    ճիշտ    չափակցվի,    արժեքավորվի պահանջմունքների բավարարման աստիճանը, հարստությունը, աղքատությունը և եկամուտների շերտավորումը, ինչպես նաև դրանց պատճառները, անհրաժեշտ է դրանք դիտարկել ոչ միայն և ոչ այնքան մակրոտնտեսական մակարդակով (ՀՆԱ, ԱԵ, սպառման ընդհանուր ֆոնդ և այլն), այլև միկրոտնտեսական մակարդակով՝ դիտարկման օբյեկտ ընտրելով հասարակության սոցիալ-տնտեսական բջիջը՝ նրա կազմը, աշխատունակ անդամների զբաղվածությունը, աշխատողների և խնամառուների հարաբերակցությունը և այլն: Միայն ընտանիքի մեկ շնչին ընկնող իրական եկամուտն է նրա կենսապայմանները և կենսամակարդակը բնութագրող ամենաամփոփ ու դինամիկ ցուցանիշը: Բնակչության կենսամակարդակն արտացոլող շատ կարևոր ցուցանիշ է մարդկանց առողջական վարքը՝ կախված ընտանիքի չափից և կազմից, ընտանիքի  կառուցվածքից, ազատ ժամանակի տևողությունից, իրական եկամուտներից և այլն:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar