• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Բնություն. Նրա պահպանման առանձնահատկությունները և խնդիրները

  • Ներբեռնումներ: 598
  • Դիտումներ: 3023
  • Էկոլոգիա (Բնապահպանություն)
  • 01/Մայիս/2020

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ «Բնությունը կատակներ չի ճանաչում, նա միշտ արդարացի է Միշտ լուրջ է, միշտ խիստ է, Նա միշտ ճշմարտացիա է, Սխալները և մոլորություններըմարդկանցից են բխում» Գյոթե Մարդը բնության զավակն է, ապրում է բնության մեջ և բնության միջոցներով: Այդ իսկ պատճառով բնության անաղարտությունը, մանավանդ մեր օրերում, չի կարող չմտահոգել մարդկությանը: Մարդը իր ողջ կյանքի ընթացքում մշակում և զարգացնում է բնության բարիքները, օգտվելով նրանցից: Ինչպես մարդու կյանքն է հարատև, այնպես էլ բնության կյանքը: Մարդը գնալով ավելի ու ավելի է թափանցում բնության գաղտնիքների մեջ հայտնագործում է բնության օրենքներն ու օրինաչափությունները և դրա շնորհիվ ստեղծում բազմապիսի նորանոր արժեքներ, որոնք թեթևացնում են նրա վիճակը, բարելավում կենսամակարդակը, զարգացնում են մտածելակերպը: Մեր հանրապետության պայմաններում շրջակա միջավայրի պահպանության հարցերի առանձնապես հրատապ են: Դա պայմանավորված է հանրապետության սակավավահողությամբ, ջրի պակասով, բնակչության մեծ խստությամբ, անտառային տարածությունների սահմանափակությամբ, արդյունաբերության այն ճյուղերի ինտենսիվ զարգացմամբ, որոնց ձեռնարկություններն իրենց արտադրության թափոններով ավելի են աղտոտում շրջակա միջավայրը: Այդ իսկ պատճառով պետք է կարողանանք ոչ միայն կեղտոտել, այլև մաքրել մեզ շրջապատող տարածությունը: Մենք ենք այդ տարածությունների միակ զավակները: Բնությունը մեզ շրջապատող նյութական աշխարհ է` օդը, ջուրը, հողը, լայնածավալ դաշտերը, լեռներն ու օվկիանոսները, բույսերն ու կենդանիները: Հարյուր հազարավոր սերունդներն են ապրել երկրագնդի վրա: Նրանք լավ գործեր շատ են կատարել. մշակել են դաշտերը ընտելացրել վայրի կենդանիներ և աճեցրել բույսեր, սովորել օգտվել բնության բարիքներից, այն ծառայեցնել մարդու շահերին: Բայց երբեմն էլ հակադրվել են բնությանը` կտրատել, ոչանչացրել են անտառները, նպաստել հողերի էրոզիային, ցամաքեցրել գետերը, ոչնչացրել վայրի կենդանիներին ու բույսերին, շռայլել ու սպառել օգտակար հանածոները, կեղտոտել օդը, ջուրը և այլն: Մարդը մեծ մասամբ բնությունից շատ է վերցրել նրան վերադարձնելով համարյա ոչինչ: Դրա հետևանքով բնությունն սկսել է աղքատանալ, նվազել են նրա բնական պաշարները, սկսվել է համընդհանուր դեգրադացիան: Բնության պահպանության գործը լավ հիմքերի վրա դնելու համար մարդը լավ պետք է ճանաչի բնությունը, նրա օրինաչափությունները: Նախ պետք է կարողանա խնայողաբար օգտագործել նրա բարիքները, կարողանա գիտականորեն մոտենա այդ հարցին, քանի որ ամեն գիտություն սովորեցնում առաջնորդվել նրանով: Բնության պահպանությունը կրթության համակարգում համարյա շատ քիչ տեղ է գրավում: Սակայն այսօր այդ հարցը մասամբ լուծված է: Այսօր մենք ունենք բնապահպաններ, որոնք լիարժեք են կատարում իրենց գործը: Բնությունը նման է մանուկի, որին խնամք է հարկավոր: Բավականին ուշադիր և խելացի: ԲՆՈՒԹՅՈՒՆ. ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ Բնություն, առավել լայն իմաստով` գոյություն ունեցող ամեն ինչ իր բազմազան դրսևորումներով: Այդ իմաստով բնության հասկացությունը համընկնում է Տիեզերքի, ընդհանուր առմամբ նաև մատերիա, կեցություն օբյեկտիվ ռեալության հասկացությունների հետ: Տարբերում ենք անօրգանական և օրգանական բնություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կառուցվածքային տարբեր մակարդակները: Բնությունը գտնվում է մշտական շարժման ու զարգացման մեջ: Բնության մեջ հայտնի մասում նրա զարգացման բարձրագույն աստիճանը հասարակությունն է: Իսկ հասարակությունը կազմում է մարդը: Մարդկային հասարակության զարգացման պատմությունը մի որոշ առումով ներկայացնում է իբրև բնության նկատմամաբ մարդու հարաբերության պատմություն: Մարդը և բնությունը սերտ կապի մեջ են գտնվում ողջ կյանքի և գործունեության ընթացքում: «Բնություն» տերմինը երբեմն օգտագործվում է էլ ավելի նեղ իմաստով` նշանակելով երկրի վրա եղած բուսական ու կենդանական աշխարհը և մարդուն անմիջականորեն շրջապատող անօրգանական բնությունը: Այդ առումով խոսենք նաև բնության պահպանության մասին, որը մեր օրերում շատ կարևոր դեր է խաղում կյանքի զարգացման համար: Բնության պահպանություն – պետական ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը ժողովրդական տնտեսության մեջ, կանխել այդ հարստությունների ոչնչացումը: Բնության պահպանության միջոցառումներից են` բնական հարստությունների օգտագործման ընդհանուր կարգավորումը, ջրամբարների և օդի պահպանումը աղտոտվածությունից, կենդանիների և բույսերի տեսակների քանակական կարգավորումը, ազգային պարկերի ստեղծումը և բնության առանձին հուշարձանների պահպանումը (կենդանի և անկենդան): Բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման և բնության պահպանության պրոբլեմը ճիշտ ըմբռնելու համար միշտ պետք է ելնել բնության դիալեկտիկայի հիմունքներից, պետք է իմանալ, որ բնության բոլոր երևույթները գտնվում են փոխադարձ կապի և փոխադարձ պայմանավորվածության մեջ: Բնության պահպանության մեթոդոլոգիայի հիմքը բնության ու հասարակական երևույթների համընդհանուր փոխադարձ կապն ու պայմանավորվածությունն է: Բնության պահպանությունը և նրա օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար պետք է ամենայն խորությամբ ըմբռնել բնության երևույթների փոխադարձ կապը, ճիշտ ու խելացի հարաբերություն ստեղծել մարդու և բնության միջև, ճիշտ գիտելիքներ հաղորդել մարդկանց բնության պահպանման մասին: Ներկայումս երբ մեծացել են տեխնիկական հնարավորությունները և բնական հարստությունների շահագործման մասշտաբները, բնության վրա չմտածված ներգործության անսպասելի հետևանքները կրնկակոխ հետևում են մարդուն և կարծես վրեժ առնում նրանցից: Բնության պահպանության պրոբլեմը նոր չէ: Դեռևս նախնադարյան մարդիկ, զգալով, որ որոշ կենդանիներ շատ որսալու հետևանքով աստիճանաբար նվազում են, կամ օգտագործվող բույսերը հետզհետե պակասում են, ձեռք էին առնում անհրաժեշտ միջոցներ ու այդ ճանապարհով նպաստում բնության ռեսուրսների մասնակի պահպանմանը: Այդ իսկ պատճառով այսօր նվազել է որսորդությունը, դեղաբույսերի ոչնչացումը, այսինքն բնության պահպանման օրենքները ազդում են մարդկության վրա: Բնության պահպանության հարցը դարեր շարունակ հուզել է մարդկությանը: Սակայն այսօր այդ հարցը լուծվում է մի շարք գիտահետազոտական ինստիտուտների միջոցով: Մեր հանրապետությունում գործում են տարբեր հիմնարկություններ և կազմակերպություններ, որոնք պայքարում են բնության աղտոտման դեմ: Մեր բուհերում զարգացել է բնապահպանության առարկայի ուսումնասիրույունը, որը մեծ դեր է կատարում մեր ներկա կյանքի համար: Ուրախալի փաստ է, որ մեր այսօրվա սերունդը հոգ է տանում բնության պահպանման համար, ուսումնասիրում նրա պահպանման առանձնա-հատկությունները: Քրթության համակարգում որպես առանձին առարկայի ուսումնասիրություն այն շատ կարևոր է: Քանի որ չիմանալ մեզ շրջապատող բնության երևույթների, նրանց օգտագործման և պահպանման մասին օրենքները և առանձնահատկությունները մենք չենք կարող լիարժեք գիտելիքներ ստանալ, և իհարկե լիովին ապահովել նրա պահպանման հարցը: Ունենք էկոլոգիայի ամբիոն, որը նույնպես տարեկան բաց է թողնում բազմաթիվ մասնագետներ: Աշխարհի զարգացած երկրները` գիտատեխնիկական նվաճումների շնորհիվ, ունեն բարձր զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, էմերգետիկա, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հիմնական և հզոր գործոն: Ուրբանիզացիայի գործընթացը այդ պետություններում միշտ էլ շատ ինտենսիվ է եղել: Արդյունքում 60-ական թթ-ի վերջին դրանցից շատերում շրջակա միջավայրի վիճակը գնահատվում է ճգնաժամային: Էկոճգնաժամն արտահայտվեց առաջին հերթին մեծ մասշտաբի աղտոտումներով: Այստեղից էլ եղավ այն բանի գիտակցումը, որ շրջակա միջավայրի աղտոտումը ոչ միայն վնասում է մարդկանց, այլև արգելակում է տնտեսության զարգացումը: Զարգացած երկրների մեծամասնությունում էկոճգնաժամի առաջ գալուն հետևած հատուկենտ պատասխան ռեակցիաներին հետևեցին էկոպրոբլեմների լուծման առավել ինտենսիվ, նպատակաուղղված և կոմպլեքսային միջոցառումներ: Այդ երկրներում բնության ետաճի ռեակցիան եղավ շրջակա միջավայրի վերաբերյալ օրենսդրության համակարգի ստեղծումը: Միաժամանակ դրանցում ստեղծվում էին պետական կառույցներ, որոնք կոչված էին պահպանել ստեղծված օրենսդրությունը: Այս երկրներում բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության աղբյուրների թվին են պատկանում սահմանադրությունները, օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, դատարանի որոշումները: Սահմանադրությունները ձևավորում են բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հիմքերը: Բայց առավել կարևոր և արդյունավետ են օրենսդրությունները: Զարգացած երկրների տվյալ ոլորտի համապատասխան սահ-օրենսդրությունները մշակվել են վերջին 30 տարիների ընթացքում: Ինչպես ասեցինք բնության մեջ մտնում է մեզ շրջապատող ամեն ինչ, ապա ուսումնասիրենք նրանց յուրաքանչյուրի պահպանման ձևերն և առանձնահատկությունները: «Մի ոչնչացրու, մի պոկի, մի տրորիր, մի փչացրու: Պահպանիր, թույլ տուր աճել, և դու ավելի հարուստ կլինես ոչ միայն ծաղիկներով, այլև հոգով» ԱՆՏԱՌ Անտառը մարդկային օրրանն է: Անտառը հողապաշտպան ու ջրապաշտպան մեծ նշանակություն ունի, որը որոշում է ոչ միայն երկրի գյուղատնտեսության, այլ ողջ ժողովրդական տնտեսության բախտը: Անտառը պայքարում է փոշու դեմ, մեղմացնում է քաղաքների ու արդյունաբերական կենտրոնների աղմուկը. անսահման են անտառի բարիքները: Անտառն ու կանաչ տարածություններն ավելի մեծ նշանակություն ունեն մարդկանց ու կենդանական աշխարհի համար: Հանրապետության անտառային տնտեսության պետական կոմիտեի ջանքերով մինչև այժմ տնկված են մոտ 75 հազար հեկտար նոր անտառներ: Մեր լեռնային անտառներն իրենց արտակարգ կարևոր պաշտպանական նշանակության շնորհիվ համարվում են առաջին կարգի անտառներ: Անտառն ու կանաչ բուսականությունը, այդ թվում նաև այգիները պահպանելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել անտառային շրջաններում եղած արդյունաբերական ձեռնարկությունների կողմից արտադրված թունավոր գազերի, ծխի, փոշու վերացման համար պահանջվող միջոցառումների, օդը մաքրող սարքավորումներ կառուցելու գործի արագացման համար: Սակայն այսօրվա ծանր պայմանները ստիպում են շատ մարդկանց ոնչացնել մեր անտառները: Անտառները դառել են վառելիքի հումք: Մեր հիմնական տուրիզմի զարգացման գեղեցկության միակ վայրերը այսօր ոչնչացվում են: Եվ ցավալին այն է, որ դրանց կանխման համար չեն գործադրվում ոչմի միջոցներ: Մեր ղեկավարությունը ինքն է հնարավորություն տալիս այդ գործը իրականացնելու: Եթե փորձենք այդ հարցին մոտենալ գիտականորեն, ապա կհասկանանք, որ կատարվում է հանցագործություն, որը չի պատժվում օրենքի համաձայն: Այն օրենքի, որը երևի թե չի գործում: Այն անտառները, որոնք լի են եղել տարբեր տեսակի ծառերով այսօր «տկլոր» պատկեր ունեն: Եթե նախկինում մենք պարծենում էինք մեր Ծաղկաձորի գեղատեսիլ անտառային վայրով, և ոչ միայն մենք այլ տարբեր երկրներից մեզ այցի եկած տուրիստները, ապա այսօր կարող ենք միայն տխուր տեսարանի ականատես լինել: Ծաղկաձորը դառել է միայն հյուրանոցային համալիրների, ռեստորանների վայր: Սա է այսօրվա մեր բնության իրական պատկերը: Անտառների պաշտպանության գործը բարձր հիմքերի վրա դնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել անտառապաշտպանության միջոցառումների ամբողջական համակարգ: Ստեղծել հատուկ համակարգեր, որոնք կպայքարեն անտառների ոչնչացման դեմ: ՀՈՂ Բերք ու բարիք տվող հողը անգնահատելի գանձ է: Հողը երկրագնդի վերին շերտի այն մասն է, որտեղ կանաչ բույսի օգնությամբ կուտակվում է օրգանական նյութ, որը իրենից ներկայացնում է արևի էներգիայի կոնցենտրատ: Հողային ծածկոցը երկրագնդի վերին այն շերտն է, որը կլանում է արևի էներգիան, կուտակում ու տրամադրում է մարդկությունը: Հողի էրոզիայի դեմ պայքարելու համար գործադրվող բոլոր միջոցառումները հիմնական նպատակն է վերացնել հոսող ջրերի ու անձրևների մակերեսային հոսքը, պայմաններ ստեղծել, որ ամբողջ ջուրը ներծծվի հողի մեջ, որը ոչ միայն կանխում է հողի քայքայումը, այլև հարստացնում է հողի մեջ եղած խոնավությունը, նպաստում բուսականության ավելի փարթամ զարգացմանը: Հողային ռեսուրսների` ժողովրդի նյութական բարեկեցության անսպառ աղբյուրների պահպանության ու իմացողաբար օգտագործման խնդիրը, պահանջում է ավելի մեծ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր կտոր հողի խելացի մշակմանը ու նրա բերրիությանը բարձրացմանը: Հողը մեզ տալիս է տարբեր բարիքներ, որոնք մենք օգտագործում ենք մեր առօրյա կյանքում: Ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ արդյունաբերության ոլորտում հողը մեր մեծ գանձերի խորհրդանիշն է: Հողից մենք ստանում ենք վառելիքաէներգետիկ արդյունաբերություն, նավթարդյունաբերույթուն, ածխաարդյունաբերություն և այլն: Ունենք նաև մետալուրգիական, գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ, որոնք իրենց հումքը ստանում են հողից: Հողը մեծ նշանակություն ունի նաև գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Այսօր մշակվում են բավականին հողի տարածքներ, որից մարդիկ ստանում են տնտեսական մթերքներ, որոնք օգտագործում են առօրյա կյանքում: Սակայն հողի մշակման համար պահանջվում է հատուկ գիտելիքների իմացություն: Առաջին հերթին հողագործները պետք է լավ իմանան բնության պահպանման, մշակման օրենքները և հետո միայն զբաղվեն նրանով: Այսօր բավականին զարգացած տեխնիկայի լճացումը նպաստում է հողի մշակման, ճիշտ օգտագործմանը: Դարերից ի վեր մենք հողը մշակել ենք և ստացել նրանից տարբեր տեսակի օգուտներ: Սակայն նաև եղել ենք պատճառ, նրա ենթարկվելուն էրոզիայի: Այսինքն օգտագործելով տարբեր տեսակի պայթուցիկ նյութեր, թունավոր հումքեր, մենք վնասում ենք հողը, վնասում ենք մարդու կյանքը: Քանի որ հողից ենք ստանում այն ամենը ինչը օգտագործում ենք առօրյա կենցաղում: Հողատարածքներում անց են կացված երկաթուղային գծեր, ճանապարհներ, հոսանքի, գազի կոմունիկացիոն գծեր և այլն, որոնք օժանդակել են մարդկանց բնակեցման համար բարենպաստ պայմաններում ստեղծմանը, նոր տարածքների յուրացման հետ միասին մարդը ստիպված է լինում պայքարել նաև բնության տարերքների դեմ: Քանի որ հաճախ լինում են փոթորիքներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր և այլ վնասակար երևույթներ, որոնք հողերի փչացման հետ միասին վնասում են նաև շինություններն, կոմունիկացիոն գծերին և այլն: «Հողը սնում է մեզ, մենք էլ պետք է սնենք նրան» ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԹՌՉՈՒՆՆԵՐ, ՄԻՋԱՏՆԵՐ, ՁԿՆԵՐ Կենդանիների գոյությունը սերտ կերպով կապված է երկրագնդի վրա նյութի ու էներգիայի շրջանառության հետ: Մեծ հարստություն են ձկները, ջրային այլ կենդանիները, թռչունները, որոնք ոչ միայն արժեքավոր մթերք և հումք են տալիս այլև վայրի գազաների հետ միասին զարդարում են մեր բնությունը: Գազանների ու թռչունների, ջրային կենդանիների ու բուսականության տեղափոխման ու կլիմայավարժեցման պրակտիկան հայտնի է մարդկությանը դեռևս հին դարերից: Այդ պրակտիկան մեծ մասամբ տվել է և շարունակում է տալ արժեքավոր արդյունքներ: Դեռ նախնադարյան համակարգերից կենդանիները հանդես են եկել միայն որպես արժեքավոր մթերք, գոյատևման միջոց: Մեր նախնիները ոչնչացնելով կենդանիներին, թռչուններին, ձկներին միայն մտածել են իրենց առօրյա գոյատևման մասին: Իսկ որպես բնության արժեքավոր զարդ նրանք գիտելիքներ են ստացել միայն մեր դարաշրջանի սկզբում: Այդ իսկ պատճառով դեռ այն ժամանակներից ոչնչացվել են մեծ քանակությամբ արժեքավոր և յուրահատուկ շատ կենդանիներ, թռչուններ, միջատներ, ձկներ և այլն: Սակայն այսօր նրանց ոչնչացումը հնարավոր չի կանխել: Մարդ արարածն իր բնույթով անխնա տեր է բնության համար: Ըստ գիտնականների տվյալների մեր մոլորակի վրա ապրող կենդանիների թռչունների, ձկների թիվն ավելի մեծ է, քան աստղերի թիվը, սակայն դա այդպես չէ, իրականում շատ տեսակներ վերանում են աղետալի արագությամբ: Մեր միակ հարստությունների պահպանման համար ստեղծվեց կենդանաբանական այգին, որը պահպանում է յուրահատուկ կենդանիների, թռչունների, ջրային կենդանիների նմուշները: Սակայն նորից ելնելով կենցաղային պայմաններից այսօր նրանց պահպանման հարցը լուրջ պրոբլեմների առաջ է կանգնում: Ինչպես բնության յուրաքանչյուր բան այնպես էլ կենդանիները օգտակար են մարդկության կյանքի համար: Այսինքն նրանց կենցաղի, տնտեսության զարգացման, մշակույթի բարձրացման համար: Մենք պետք է պայքարենք նրանց ոչնչացման դեմ: Այսօր մենք շատ ենք հանդիպում այնպիսի անձանց որոնք անխնա ոչնչացնում են կենդանիներին, ձկներին, միջատներին, որոնք ևս մեծ օգուտ են տալիս մեր գյուղատնտեսության ոլորտում: Պետք է կանխենք անօրինական որսորդությունը: Չէ՞ որ կենդանիները բնության ամենամեծ հարստությունն են ներկայանում: ՄԹՆՈԼՈՐՏ Մթնոլորտը երկրագնդի արտաքին շերտն է: Նրա զանգվածը չնչին է, կազմում է երկրի ընդհանուր զանգվածի մեկ միլիոներորդական մասը: Բնական բոլոր պրոցեսներում մթնոլորտի դերը չափազանց մեծ է: Մթնոլորտի աղտոտումը հիմնականում անտրոպոգեն բնույթ ունի: Մթնոլորտային աղտոտում ասելով հասկանում ենք մարդու գործունեության հետևանքով զանազան գազերի, կարծր կամ հեղուկ նյութերի, գոլորշիների ներթափանցումը մթնոլորտ, որոնք մեծացնում են նյութերի խորության բնականոն ֆոնը և անբարենպաստ, հաճախ աղետալի ազդեցություն ունենում կենդանի օրգանիզմների վրա: Մթնոլորտն իրենից ներկայացնում է տարբեր գազերի խարնուրդ: Մթնոլորտի կազմի բացասական փոփոխությունները պայմանավորված են հիմնականաում վերջինիս երկրորդական բաղադրիչների խորության խախտմամբ: Մթնոլորտի աղտոտման պատճառ կարող են լինել բնական երևույթները` հրաբխի ժայթքումը, անտառային հրդեհները և այլն: Մթնոլորտի աղտոտմամբ պայմանավորված հիվանդություններից տարեկան աշխարհում մահանում է 2,7 միլիոն մարդ: Հայաստանում մթնոլորտն աղտոտող առավել տարածված նյութերն են փոշին, ծծմբական գազը, ածխածնի օքսիդը, ազոտի օքսիդը, ֆորմալդեհիդը, բենզոլը, քլորը, ածղաջրածինը: Այսօր գործում են այնպիսի ձեռնարկություններ որոնք արտահանում են կեղտոտ գազեր և աղտոտում են մթնոլորտը: Աղտոտման մեջ մեծ դեր ունեն նաև ավտոմեքենաների գազերի արտահանումը, մի շարք քիմիական գործարանների թունավոր նյութերի արտադրումը: Վերցնենք օրինակ նախկինում գործող «Նաիրիտ» գործարանը, որը արտահանում էր թունավոր նյութ և վնասում էր մարդու կյանքը: Այդ գործարանում աշխատող շատ մարդիկ ունեին տարբեր տեսակի հիվանդություններ, բայց քանի որ ապրելաձևի ուրիշ միջոց չկար շարունակում էին աշխատել: Չնայած «Նաիրիտ»-ը եղել է մեծ հարստության քսակ: Այս բոլորը նպաստում են մարդկային կյանքի կրճատմանը: Այսօր մենք խոսում ենք մթնոլորտի մաքրման մասին, սակայն ինքներս այն աղտոտում ենք: Չունենալով այնպիսի կազմակերպություններ, որոնք կարող են զբաղվել այդ հարցի կանխման վերաբերյալ մենք շատ վնասներ ենք ունենում թե’ գյուղատնտեսության, թե’ կոլտնտեսության, թե’ մարդկության կյանքում: Այս տեխնիկական բարձր զարգացած պայմաններում պետք է, որ ստեղծենք այնպիսի սարքեր, որոնք կկարողանան կանխել այդ վնասը: Եվ արդեն կան նախադրյալներ այդ հարցի շուրջ: Բնապահպանության առաջին հարցերից է հենց մթնոլորտի մաքրումը, այսինքն աղտոտման կանխումը: ՋՈՒՐ «Ջուր… դու ոչ միայն անհրաժեշտ ես կյանքի համար, դու ինքը` կյանքն ես, աշխարհի մեծագույն հարստությունը» Անտուան դը Սենթ-Էկզյուպերի Կյանք և ջուր բառերը գրեթե հոմանիշ են: Առանց ջրի Երկրի վրա անհնարին է ոչ միայն մարդու, այլև ցանկացած կենդանի օրգանիզմի գոյությունը: Կենսագործունեության համար ջրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ թե բույսերի, թե կենդանիների բջիջները մեծ քանակությամբ ջուր են պարունակում: Ջուրը ֆոտոսինթեզի արդյունքում մթնոլորտում թթվածնի գոյացման միակ աղբյուրն է: Այն ամենատարածված քիմիական միացություններից է: Եթե առանց հացի մարդ կարող է ապրել ինչ-որ ժամանակ ապա ջրի պակասը բերում է ինքնասպանության: Ջուրը մարդու առաջին սննունդն է: Ջրազտված մարդու օրգանիզմը հավասար է «մեռած» մարմնի: Սակայն այսօր ջրի աղտոտման հարցերը ևս շատ են հուզում մեր գիտնականներին: Կեղտաջրերի ստեղծումից այսօր բնակչությունը ունենում է տարբեր տեսակի հիվանդություններ, որոնք բերում են նաև մահացության դեպքերի: Ջրի աղտոտման հիմք են հանդիսանում մեր օրերում ստեղծված տնտեսական պայմանների վաթթարացումը, այսինքն այսօր մեր կոյուղիները ունեն մեծ պրոբլեմներ, անսարքության մեծ վնասներ: Իսկ դրանց վերականգնման համար հարկավոր են միջոցներ, որը բացակայում է Հայաստանի Հանրապետությունում: Սակայն ունենք ջրամբարներ, որտեղ ջուրը ենթարկվում է պրոֆիլակտիկական մեծ աշխատանքների` մաքրման, բայց այդ ու հանդերձ այդ աշխատանքները լիովին չէն բավարարում ջրի մաքրմանը: Եթե մենք այսօր նայենք մեր գետերի, առուների նաև ջրամբարների մեջ ապա մեծ քանակության աղբ ու կեղտ կտեսնենք: Այսօր դժվար է հասնել այն բանին, որ մարդ կարողանա հասկանա, որ աղբի համար նախատեսված են հատուկ աղբարկղեր, աղբանոցներ, և որ իրենց այդ տեսակի անտարբերությունը բնաթյան վերաբերյալ բերում է շատ պրոբլեմների առաջացումը: Այսինքն կրճատվում է մարդու կյանքը, ոչնչանում է բնույունը, ոչնչանում են կենդանիները և մեզ շրջապատող իրականությունը: Ջրով են լցված գետերը, լճերը, ծովերն ու օվկիանոսները: Ջուր մեր մեծ բարիքներից մեկն է հանդիսանում: ՀՀ-ում ջրի պակասությունը շատ է: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ինքը քարերի և լեռների աշխարհ է: Սակայն մենք ունենք Հրազդան, Արփա, Սևան, որոնք մեծ հարստություն են մեր կյանքի թե’ տնտեսական և թե’ հասարակական զարգացման համար: Սևանա լիճը մեր ամենամեծ հարստություններից է, որը մեծ դեր և նշանակություն ունի տուրիզմի, տնտեսության, կյանքի զարգացման համար: Սակայն այսօր նրա մակերեսը բավականին իջել է: Դա պայմանավորված է մեծ էներգոհամակարգերի կառուցման հետ: Ներկայումս ժողտնտեսության ցանկացած ճյուղում և տնտեսության մեջ չի կարելի գտնել որևէ կետ, որտեղ չօգտագործվի էլեկտրականությունը: Այն մեծ չափերով թափանցել է կենցաղ և արդյունաբերության բոլոր ճյուղերը: Տեխնիկայի զարգացման զուգընթաց ստեղծվել են հզոր ջերմաէլեկտրակայաններ (ՋԵԿ)-եր, որոնցից են` Հրազդանի ՋԵԿ-ը, որի հզորությունը կազմել է 800 հազար կիլովատ/ժամի, Երևանի ՋԵԿ-ը և այլն: Ջերմաէլեկտրակայանների առավել հեռանկարային ենթաճյուղը համարվում է ատոմային էլեկտրոկայանները: ՀՀ-յան մեջ նույնպես ստեղծված է հիդրոէլեկտրակայանների կասկադներ, ոոնցից են Սևան-Հրազդան, Տաթևը և այլն: Կոնկրետ Սևան-Հրազդան կասկադի վրա գործում են մի շարք հիդրոկայաններ, որոնցից են Սևանի, Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Քանաքեռի և Երևանի հիդրոկայանները: Ատոմային էլեկտրաէներգետիկական տնտեսության զարգացումը մեծ նշանակություն ունի ընդհանուր էներգատնտեսության ասպարեզում: Այս ամենը կարևոր դեր ունեն մարդու կյանքում, սակայն նաև ունեն բավականին թերություններ: Այստեղ միակ թերությունը կարելի է համարել թափոնների վնասազերծումը, որը իրականացվում է գետնի տակ կամ օվկիանոսի հատակներում: Ինչը մեծ վնասներ է հասցնում մեր գետերին, լճերին և ջրամբարներին: Այս բոլորը նպաստում են ջրի պակասեցմանը, աղտոտմանը: Մի կողմից այն պետք է մարդկության կյանքին, բայց մի կողմից էլ նրանք վնաս են նրանց կյանքի համար, արտահանելով մեծ չափերի թունավոր թափոներ: Արդյունաբերական կամ կենցաղային նպատակներով օգտագործվելուց հետո ջուրը, բնականաբար, աղտոտվում է: Բարեբախտաբար ջուրն ունակ է ինքնամաքրման: Եվ դա մեծ նպատակ է հանդիսանում մեր կյանքում: Ջրի աղտոտումը կապված է նաև մեծ քանակությամբ կեղտոտ անձրևների տեղումներից: Այդ անձրևները իհայտ են գալիս բազմապիսի թունավոր փայթյուններից: Ջուրը կյանք է, բայց ջրին էլ կյանք է անհրաժեշտ: Այդ կյանքը մեզանից է կախված: Երբ այսօր մենք խմում ենք ջուրը, մենք չպետք է մոռանանք նրա պահպանման ու մաքրման մասին: Չէ, որ նրա մաքրությունից է կախված մեր կյանքը: Մենք ոչ միայն պետք է պահպանենք ջուրը աղտոտումից այլև պետք է խնայողաբար օգտագործենք այն, ամեն անիմաստ ջրի կորուստը բերում է ջրի պակասեցմանը: «Կյանքում ամենաանհրաժեշտ բանը ջուրն է, բայց այն հեշտ է փչացնել» Պլատոն ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Բնության պահպանության շահերը, մարդկության շահերը պահանջում են, որպեսզի մարդը գիտական մոտեցում, ամենօրյա անդոլ հոգատարություն հանդես բերի բնության նկատմամբ, կշռադատի իր ամեն մի քայլը, որպեսզի ոչ այսօրվա, ոչ էլ ապագա սերունդները չզրկվեն բնության հրաշալիքներից, լիովին վայելեն նրա բարիքները: Բնությունը պահպանել, նշանակում է պահպանել մարդու գոյությունը, մեր մոլորակի վրա ստեղծել առողջության համար բարենպաստ պայմաններ, երաշխավորել մեր ու եկող սերունդների ներկան ու ապագան: Բնության պահպանման համար ստեղծված օրենքները մեր հասարակույունը չպետք է անտեսի, այլ պետք է ի նկատի ունենա իր ողջ կյանքի ընթացքում: «Բնությունը դա մի մի գիրք է, որը պետք է կարողանալ կարդալ և ճիշտ հասկանալ: Նրան սխալ հասկանալը մեծ վնաս է բերում» Մ.Նալբանդյան ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. Գրիգորյան Կ. Վ. և ուրիշներ, Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ, Ե., 2010, 2. Մելքումյան Լ.Ս., Գալստյան Մ.Հ., Բնապահպանության հիմունքներ, Ե., 2010թ., 3. Բնություն – ՀՀ բնապահպանությանա նախարարության էլեկտրոնային շաբաթաթերթ, 2018: Համացանց՝ 1. https://hy.wikipedia.org/ 2. https://www.civilnet.am/

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar