• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հարկաբյուջետային քաղաքականություն

  • Ներբեռնումներ: 400
  • Դիտումներ: 2107
  • Բյուջետային համակարգ
  • 22/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 


Շուկայական հարաբերություններին անցումը ենթադրում է բազմաթիվ հիմնախնդիրների լուծում, որի դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ շուկայական տնտեսության ձևավորման և զար•ացման համար: Որպես այդպիսիք են հանդիսանում երկրի ֆինանսական, դրամավարկային, բանկային, հարկաբյուջետային, սոցիալական, կառուցվածքային և այլ  համակարգերում արմատական վերափոխումների իրականացումը: Ընդ որում, այդ գործընթացի իրականացման հիմնական կողմնորոշիչ պետք է դառնա նոր պահանջների բավարարումը, որոնք հաճախ կարող են տրամա•ծորեն տարբերվել կենտրոնացված կառավարման համակար•ի կողմից ներկայացվող պահանջներից: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ վարվող քաղաքականությունն անցման սկզբնական փուլերում պետք է բացառի կտրուկ և հեղափոխական քայլերի իրականացումը, քանի որ վերջինս, որպես կանոն,  չի հանգեցնում ցանկալի արդյունքների, այլ, ավելի է խորացնում առկա հիմնահարցերը և ծնում նորերը: Այդ իսկ պատճառով, տնտեսական նոր հարաբերություններին անցումը պետք է իրականացվի համապատասխան նախադրյալների ստեղծման, պետական միջամտության շրջանակների աստիճանաբար նեղացման, շուկայական հարաբերությունների ձևավորման համար բարենպաստ դաշտի ընդլայնման, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհով։                     


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar