ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
Նորամուծական ձեռնարկատիրություն և մարկետինգ
1 Նորամուծական ձեռնարկատիրության նախանշանները և ձևերը
Զարգացած շուկայական տնտեսության պայմաններում յուրաքանչյուր երկրի տնտեսության ակտիվ զար•ացման, նոր տեխնիկայի մշակման, ստեղծագործական գործունեության ակտիվ զարգացման գործոն է հանդիսանում նորամուծական ձեռնարկատիրությունը: Նշենք, որ նորամուծական ձեռնարկատիրություն է համարվում կոմերցիոն գործունեության այն յուրահատուկ տեսակը, որը նպատակ է հետապնդում ստանալու շահույթª տնտեսության բոլոր ճյուղերում, նորամուծության ձևավորման և ակտիվ տարածման շնորհիվ: Ի տարբերություն դասական վերաարտադրողական ձեռնարկատիրության, նորամուծությունը հիմնվում է գործող ձեռնարկության զար•ացման նոր ուղիների որոնման` նոր արտադրանք, նոր շուկաներ և այլն, կամ էլ նոր նորամուծական կողմնորոշում ունեցող ձեռնարկության ձևավորման վրա:
Նորամուծությունը ձեռնարկատիրության յուրահատուկ •ործիք է, որը հանդես է գալիս ոչ թե ինքնին նորամուծություն, այլ նորույթների նպատակաուղղված կազմակերպական փնտրում և կենտրոնացում` դրանց ձեռնարկատիրական կառույցների վրա:
Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)
Մեկնաբանություններ նյութին: 0