• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Եկամուտների և ծախսերի հաշվառումը

  • Ներբեռնումներ: 800
  • Դիտումներ: 4572
  • ՆԵրդրումներ / ծախսեր
  • 18/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Եկամուտների հաշվառումը կարևոր նշանակություն ունի կազմակերպության ֆինանսական արդյունքի բացահայտման և հարկային պարտավորությունների կատարման համար:
Եկամուտը կազմակերպության ֆինանսական հաշվետվության տարր է: Համաձայն ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ ՀՀ օրենքի եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների ավելացումն է, որը տեղի է ունենում ակտիվների ներհոսքի կամ աճի կամ պարտավորությունների նվազման ձևով, և որը հանգեցնում է սեփական կապիտալի աճիª բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի ավելացման:
Եկամուտների հաշվառումը ավելի դյուրին ուսումնասիրելու և հաշվառելու համար կարևոր նշանակություն ունի դրանց դասակարգումը: 
Եկամուտներն ըստ ստացման բնույթի ստորաբաժանվում են հետևյալ չորս խմբերի.
1.    Գործառնական գործունեությունից եկամուտներ,
2.    Ոչ գործառնական գործունեությունից եկամուտներ
3.    Արտասովոր եկամուտներ,
4.    Նախորդ տարիների եկամուտներª հայտնաբերված հաշվետու տարում:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar