• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ

  • Ներբեռնումներ: 74
  • Դիտումներ: 1194
  • Միջազգային հարաբերություններ
  • 19/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ

Եվրոպական Խորհուրդը ստեղծվել է մայիս 5-ին 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 47 պետություններ և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Կազմակերպությունը ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ-երկրների օրենսդրությունների նույնականացուը: Իրավասու է Մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել կոնկրետ երկրում, ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում, օրենքների կիրառման առումով:
Եվրախորհուրդը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո` 1949 թ., ստեղծված առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է: Այժմ այն միավորում է 46 երկիր, ակտիվորեն համագործակցում է Եվրամիության, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հետ: ԵԽ-ի նպատակը համակարգված քաղաքականության մշակումը եւ անդամ երկրներում ընդունված օրենքների ու չափանիշների կիրառումն է: Կազմակերպության գործունեությունն ընթանում է խորհրդարանականների, նախարարների, կառավարական պաշտոնյաների, փորձագետների, տեղական եւ տարածաշրջանային միությունների, երիտասարդական, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների նիստերի, հանդիպումների, քննարկումների տեսքով: 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar