• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Ֆոտոէֆեկտ՝ վիրտուալ լաբորատոր աշխատանք և ցուցադրություն

  • Ներբեռնումներ: 613
  • Դիտումներ: 1236
  • Այլ
  • 10/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Նոր տիպի ուսումնական նյութ և նրա հետ աշխատելու մեթոդական ուղեցույց ավագ դպրոցի 12-րդ դասարանի ֆիզիկայի դասընթացի «Ֆոտոէֆեկտ, Պլանկի հաստատունի որոշումը» թեմաների համար (վիրտուալ համակարգչային ցուցադրություն և լաբորատոր աշխատանք)։ Վիրտուալ լաբորատոր աշխատանքի նպատակն է համակարգչային միջավայրում ցուցադրել ֆոտոէֆեկտը և փորձով որոշել Պլանկի հաստատունը։ Լաբորատոր աշխատանքը ներկայացված է դասագրքում որպես իրական փորձ։ Սակայն համապատասխան սարքավորումները դժվարամատչելի են հանրակրթական դպրոցների մեծամասնության համար, իսկ վիրտուալ լաբորատոր աշխատանքը կարելի է իրականացնել ցանկացած դպրոցում` կամ ֆրոնտալ, կամ եթե առկա են անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ խմբային աշխատանքների եղանակով։ Ֆոտոէֆեկտի վիրտուալ մոդելը կարելի է ներկայացնել նաև նոր դասի բացատրության ժամանակ՝ ֆոտոէֆեկտի օրինաչափությունները ակնառու ցուցադրելու համար։ Ցանկալի է այն ներկայացնել թվային պրոյեկտորի միջոցով։ Դասահարցման ժամանակ աշակերտը ևս կարող է այն ինքնուրույն ցուցադրել։ Վիրտուալ փորձի ֆայլը կոչվում է photoelectric_hy.jar ։ Այն կարելի է անվճար ներբեռնել ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի կայքից (հասցեն`http://phet.colorado.edu/sims/photoelectric/photoelectric_hy.jar)։ Վիրտուալ լաբորատոր աշխատանքը կարելի է կատարել նաև առցանց։ Եթե ներբեռնված ֆայլը չի գործարկվում, ապա անհրաժեշտ է http://java.com/en/download/index.jsp կայքից ներբեռնել և համակարգչում տեղադրել Java Runtime Environment (կամ պարզապես Java) ծրագիրը։ Ծրագիրը անվճար է, իսկ տեղադրումը՝ շատ պարզ։


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar