• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Ատրպետ-Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր

  • Ներբեռնումներ: 37
  • Դիտումներ: 1037
  • Հայ և արտասահմանյան Գրականություն
  • 02/Նոյեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Ատրպետ (իսկական անունը Մուբայաջան Սարգիս Մկրտչի) (1860-1937) - հայ գրող, հասարակական գործիչ։Ծնվել է հունվարի 31-ին, Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա՝ Կ.Պոլսի Օսմանյան լիցեյը (1877)։ 1880–ից ուսուցիչ էր արևելահայ գյուղաքաղաքներում։ Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ էր (1893–ից)։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային–ազատագրական շարժման հարցերում Ատրպետը ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ–թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ատրպետը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։ Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ատրպետը քողել է նաև պատմա–բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ «Հողատիրությունը Կովկասում», «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»։ Մահացել է Լենինականում (Գյումրի) 1937 թվականին։

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar