• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-ՍԵԶԱՄ ԲԱՑՎԻՐ

  • Ներբեռնումներ: 114
  • Դիտումներ: 1418
  • Հայ և արտասահմանյան Գրականություն
  • 08/Նոյեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Գրիգորյան Հմայակ Սահակի (Ապրիլի 14, 1914, գյուղ Լոր ― Հուլիսի 17, 1993, Երևան) - հայ սիրված բանաստեղծ։Ծնվել է Լոր գյուղում, Սյունիքի մարզում։1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող», 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ», 1954-55-ին՝ «Ոզնի», 1965-67-ին՝ «Գրական թերթ» (գլխ. խմբագիր) պարբերականների խմբագրություններում։Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։2007 թվականին Երևանի Կասյան 3 հասցեում գտնվող շենքի պատին տեղի է ունեցել Համո Սահյանի դիմաքանդակի հանդիսավոր բացումը։ «Համո Սահյան» միության (նախագահ` Շչորս Դավթյան) նախաձեռնությամբ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը ստեղծել է բանաստեղծի դիմաքանդակը։ Այս կարևոր իրադարձության հովանավորն էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Աբրահամյանը։

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar