• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Մուրացան-Առօրյա զրույցներ

  • Ներբեռնումներ: 20
  • Դիտումներ: 737
  • Հայ և արտասահմանյան Գրականություն
  • 02/Նոյեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է մասնավոր դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել Շուշիի թեմականում, որն ավարտել է 1873–ին։ Մեկ տարի կատարելագործվել է ֆրանսերենի իմացությունը, երկու տարի հայոց լեզու և պատմություն ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանի դպրոցում։ 1877–ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում, ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետև գրել «Հասան–Ջալայան ազգի համառոտ տոհմագրությունը» երկը։ 1878–ին մեկնել է Թիֆլիս։ Սովորելով հաշվապահություն՝ աշխատանքի է անցել առևտրական տներից մեկում, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը։ Մուրացանի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական հանդեսներում ու թերթերում՝ «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Արձագանք», «Թատրոն», «Լումա»։Շուշիում գործում է Մուրացանի անունը կրող միջնակարգ դպրոց։Մուրացանի գրական նախափորձերը վերաբերում են վաղ պատանեկության տարիներին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայրենասիրության բանաստեղծական ռոմանտիկ ներշնչումներ, որոնց նմուշները ժամանակին լույս են տեսել «Արարատ» և «Արշալույս Արարատյան» պարբերականներում։Մուրացանը գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900–ին, «Թատրոն» հանդեսում։ Սյուժեն ընտրելով XIII դ. թաթար–մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժողովրդի «բարոյական արժանավորությունը»։

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar