• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Նար-Դոս-Մահը

  • Ներբեռնումներ: 65
  • Դիտումներ: 917
  • Հայ և արտասահմանյան Գրականություն
  • 05/Նոյեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1.3.1867, Թիֆլիս-13.7.1933, Թիֆլիս) ― հայ գրող է։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Ս.Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ պարբերականում, 1913-18-ին՝ «Սուրհանդակ թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։1931-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել Վրաստանի ժող. գրողի կոչում։

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar