Խաչատուր Աբովեանը ծնվել է 1805 թվականին Քանաքեռ գյուղում , Երևանի մոտ, մի նահապետական ընտանիքում: Սկզբում սովորում է իրենց գյուղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթությունը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց հետո անցնում է Թիֆլիս և ավարտում է Նեսիսյան դպրոցը:1830 թվականին Աբովյանը ռուս պետության հաշվին գնում է Դորպատ , ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդությամբ հաջողվում է նրան ընդունվել համալսարան, որը իր տարիների ցանկություն է եղել: Բարձրագոյն ուսումն ավարտելուց հետո1836 թվականին վերադառնում է հայրենիք և նվիրվում ուսուցչության :
Մեկնաբանություններ նյութին: 0