• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հաղպատը որպես հայապահպան կենտրոն

  • Ներբեռնումներ: 54
  • Դիտումներ: 1162
  • Այլ թեմաներ
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

          Հաղպատը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, Ալավերդուց 5 կմ արևելք, Գուգարաց լեռների արևմտյան լանջերի ստորոտին` ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա: Գյուղի տարածքը հարավից եզերված է Սեղիկի և Շերեքի ձորերով, հյուսիսից Խրամաձորով, արևմուտքից` Դեբեդի կիրճով: Արևելքից գյուղի տարածքը սահմանակցում է Սուրբ Լույսի  (<<Սբլիս>>) և Տերունական անտառածածկ բնության հետ, որոնց ֆոնի վրա տպավորիչ ուրվագծվել է վանքային համալիրը: Գյուղի հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից 55 կմ է, իսկ գլխավոր մայրուղուց` 5: Հաղպատը, որպես բնակավայր, գոյություն ունի դեռևս Ք.ա. 8-7-րդ դարերից, որոնց մասին վկայում են գյուղի տարածքում հայտնաբերված բրոնզե հնագույն գտածոները:
         Անվան ծագումը բացատրում են 2 ձևով: Մեկը <<հաղպատ>>  նշանակում է ամուր պատ, մյուսը` կազմված է 2 բառարմատներից` <<հաղբ>> և <<ատեմ>>: Հաղբ նշանակում է որոգայթ, ծուղակ, թակարդ, իսկ Ատեմ  նշանակու է ատել, այսինքն` Ատեմ զ Հաղբ.ատում եմ ծուղակը, որոգայթը: Ենթադրում են, որ այս անունը տվել են բյուզանդացի Ռոմանոս կայսրից հալածված հայ կրոնավորները, որոնք որոգայթից վախենալով մտել են վանք և դարձել հոգևորականներ:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar