• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հարկային քաղաքականություն. ձևերն ու լծակները

  • Ներբեռնումներ: 299
  • Դիտումներ: 1531
  • Հարկային համակարգ
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

  Շուկայական հարաբերություններին անցումը ենթադրում է բազմաթիվ հիմնախնդիրների լուծում, որի դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ շուկայական տնտեսության ձևավորման և զարգացման համար: Որպես այդպիսիք են հանդիսանում երկրի ֆինանսական, դրամավարկային, բանկային, հարկաբյուջետային, սոցիալական, կառուցվածքային և այլ համակարգերում արմատական վերափոխումների իրականացումը: Ընդ որում, այդ գործընթացի իրականացման հիմնական կողմնորոշիչ պետք է դառնա նոր պահանջների բավարարումը, որոնք հաճախ կարող են տրամագծորեն տարբերվել կենտրոնացված կառավարման համակարգի կողմից ներկայացվող պահանջներից:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ վարվող քաղաքականությունն անցման սկզբնական փուլերում պետք է բացառի կտրուկ և հեղափոխական քայլերի իրականացումը, քանի որ վերջինս, որպես կանոն, չի հանգեցնում ցանկալի արդյունքների, այլ, ավելի  է խորացնում առկա հիմնահարցերը և ծնում նորերը: Ընդհանուր տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործում խիստ կարևորվում  է  այնպիսի հիմնախնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների մշակումը, ինչպիսիք են տնտեսական ազատ միջավայրի ձևավորման, մրցակցության հաստատման, սոցիալական ապահովության համակարգի ստեղծման, ներդրումային գրավչության բարձրացման, հարկային բեռի հավասարաչափ բաշխման, բյուջետային գերակայությունների սահմանման հարցերը: Բնականաբար, դրանցից յուրաքանչյուրի լուծման հարցում առանցքային է պետությանը դերը, որն իր տրամադրության տակ ունեցած լծակներով կարող է համապատասխան  փոփոխություններ  կատարելու  ճանապարհով  ստեղծել առավել նպաստավոր պայմաններ:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar