• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Պետական և տեղական հարկերը

  • Ներբեռնումներ: 506
  • Դիտումներ: 2304
  • Հարկային համակարգ
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն......................................3

Գլուխ 1.  Հարկերի ընդհանուր բնութագիրը
1.1  Հարկերի էությունը և նշանակությունը ....................................5
1.2  Հարկերի տեսակները ..................................................................9
Գլուխ 2.  Պետական և տեղական հարկերի կառուցվածքը  ՀՀ հարկային   համակարգում
2.1 Պետական և տեղական հարկերի տարբերությունները........11
2.2 Հարկման առանձնահատկությունները....................................20

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.........................................................................22
Հավելված 1...........................................................................................24
Հավելված 2...........................................................................................26

Գրականության ցանկ........................................................................27

Ներածություն

  Հարկերը և դրանց տեսակները պատմականորեն առաջացել են դասակարգերի և  պետության ծագման հետ և միշտ հանդիսացել են պետական բյուջեի  եկամտի հիմնական աղբյուր։  Գոյություն են ունեցել տարբեր տեսակի հարկեր՝մորուքի, կյանքի, ամուսնության, աչքերի գույնի և այլն:
   Պատմական վաղ ժամանակներում հարկերը գանձվել են բնամթերային ձևով՝ գլխահարկ, ծխահարկ, շնչահարկ։ Լայն տարածում ունեին կոռն ու բեկարը։Հայաստանում օտարերկրյա նվաճողները բազմատեսակ հարկեր էին սահմանում։ Բագրատունիների թագավորության տարիներին, սահմանվեցին երեք հարկատեսակ (աշխարհական հարկ, արքունական հարկ և տասանորդ)։Շուկայական հարաբերությունների զուգընթաց տիրապետող դարձավ  հարկերի գանձման դրամական ձևը։Սահմանվեցին հարկեր՝ ծխախոտի, սպիրտային խմիչքների, շաքարի, աղի և այլ ապրանքների համար։Կիրառության մեջ մտան գույքահարկը, ակցիզային հարկը, ավելացված արժեքի հարկը։Ավելացված արժեքի հարկը լայն տարածում ստացավ աշխարհում, թեպետ  մի քանի երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում այն չի կիրառվում։ 
   Հարկային համակարգը իրենից ներկայացնում է պետությունում գանձվող հարկերի, տուրքերի, մաքսերի և այլ վճարումների կազմակերպման ձևերի և մեթոդների ամբողջությունը։ Հարկային համակարգի տարրերն են հանդիսանում հարկային քաղաքականությունը, հարկային օրենքները, հարկային մարմինների կառուցվածքը։ Հարկ բառն առաջացել է  “tax police” , որը բառացիորեն թարգմանվել է որպես «միլիցիայի վարձ» կամ « Հարկային ոստիկանություն»։ Հարկերն առաջացել են Հին Եգիպտոսում, երբ նոր էին ձևավորվել պետության նախատիպերը։ Տարբեր պետություններում կիրառվում են տարբեր տեսակի հարկեր և հարկային  տարբեր քաղաքականություն, որոնցից էլ բխում է տարբեր պետություններին բնորոշ հարկային ստուգումների կարգը։ 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar