• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Բագրատ Այվազյան-Աշոտ Երկաթ

  • Ներբեռնումներ: 54
  • Դիտումներ: 1477
  • հայ և արտասահմանյան պատմություն
  • 02/Նոյեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույսուժերի դեմ՝ ճգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նար Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեցպարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar