Ծնվել է Թավրիզում: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր մասնագիտացել է տնտեսագիտության մեջ: Գրել սկսել է վաղ տարիքում: Նրա բանաստեղծությունների առաջին հատորը «Մայթե՜ր, մայթե՜ր» խորագրով արժանացել է ՀԲՄԸ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքի 1973-ի բանաստեղծության բաժնի» հիշատակության ու լույս տեսել նույն հիմնադրամի կողմից Բեյրութում: Իսկ 2008 թվին Երևանում հրատարակվել է իր գրչին պատկանող «Ինեսսա» վիպակը:Երկար տարիներից ի վեր աշխատակցում է «Ալիք» օրաթերթին: Ներկայումս Թեհրանում հրատարակվող «Հույս» երկաշաբաթաթերթի խմբագրական կազմի անդամներից է:
ԲԱԽՏԸ ,ԱՆԿՈՒՄ, ԿԱՐՈՏ, ՄԱԶԵ ԿԱՄՈՒՐՋ, ԿԱՂԱՆԴԻ ՆՎԵՐԸ, ԹԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐ, ԿԱԹԻԼԸ:
Մեկնաբանություններ նյութին: 0