• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

  • Ներբեռնումներ: 81
  • Դիտումներ: 1029
  • Քաղաքականություն և քաղաքագիտություն
  • 08/Նոյեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բնօրինակը հայտնաբերվել է 1956 թվականին Վրաստանի Ախալցխա քաղաքի Ջափարիձեի փողոցի թիվ 33 /հետագայում թիվ 31/ տան խարխուլ պատերից մեկում, կարմիր լաթի մեջ խնամքով փաթաթված վիճակում, տան տիրուհու՝ Ամալյա Քոսյան-Հարությունյանի կողմից։ Վերջինս այն մի քանի տարի թաքցնելուց հետո հանձնել է իր ավագ եղբորը՝ ապագա պատմաբան Սարգիս Հարությունյանին, որն էլ հետագայում մեծ դժվարություններով այն դարձյալ թաքցրել և նույնքան էլ դժվարությամբ պատրաստել և հրատարակել է՝ վերը նշված վերտառությամբ։ Օրագիրը գրված է գեղեցիկ, վայելուչ և ընթեռնելի ձեռագրով՝ պարզ մաքուր հայերենով։ Իսկույն աչքի է զարնվում այն, որ հեղինակի մասնագիտությունը գրելն է և նա այդ արել է սիրով և բարձր մակարդակով, թե’ ձեռագրի և թե բովանդակության տեսակետից։ Հեղինակի, ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ այս ժառանգությունն այսօր էլ արդիական է և բացի պատմական մեծ արժեք լինելուց նաև կարող է ունենալ դաստիրակչական նշանակություն ներկա և գալիք սերունդների համար։

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar