• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հայաստանի հանրապետության պետական պարտատոմսերի առանձնահատկությունները

  • Ներբեռնումներ: 283
  • Դիտումներ: 3161
  • Արժեթղթեր (շուկա)
  • 20/Հոկտեմբեր/2018

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Հայաստանի հանրապետության պետական պարտատոմսերի առանձնահատկությունները Պարտատոմսն արժեթուղթ է որով հավաստվում են փոխառության հարաբերություններ արժեթուղթը տիրապետողի փոխատուի և այն թողարկող անձի փոխառուի միջև, այսինքն`այն պարտատոմu թողարկողի և տիրապետողի միջև փոխառության հարաբերություն է : Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պարտատոմս է համարվում այն արժեթուղթը որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը դրանում նաիւատեսված ժամկետում պարտատօմսի թողարկած անձից ստանալու պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմս տիրապետողին իրավունք է տալիս նաեւ ստանալու պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունք: Այսպիսով` պարտատոմսը պարտքային պարտաոորություների հավաստող վկայական է որը ներաառում է թողարկողի պարտավորություները` 1.սահմանված ժամկետը լրանալուց հետո պարտատոմսում նշված գումար պարտատոմս տիրապետողին վերադարձնելու մասին 2.անվանական արժեքի նկատմամբ պարտատոմսում ամրագրվաց եկամուտը որոշակի տոսի կամ այլ գույքային համարժեքի տեսքով պարտատոմսը տիրապետողին վճարելու մասին: Պարտատոմսն արժեթուղթ է ,այն պարզեցված ընթացակարգով կարող է փոխանցվել այլ անձանց : Այսինքն`դրա նկատմամբ սեփականության իրավունքը հեշտությամբ կարելի է փոխան ցել, ինչը տարբերում է պարտատոմսը բանկային վարկից : Եր կրորդ էական բնութագրիչն այն է, որ պարտատոմսը պարտ քային գործիք է Դրա սեփականատիրոջը չեն տրամադրում թողարկողի կառավարմանը մասնակցության իրավունք և դրա նով այն էականորեն տարբերվում է բաժնետոմսից:Եվ երրորդ կարևոր հատկանիշն այն է որ պարտատոմսը ծառայում է որ պես ֆինանսական շուկայում դրամական միջոցների ներգրա վման աղբյուր: Վերջինս թույլ է տալիս ընդգծել պարտատոմ սի և մուրհակի միջև տարանջատման սահմանը, քանի որ մուրհակը հանդիսանալով պարտքային գործիք, այնուամենայ նիվ շատ դեպքերում կատարում հաշվարկային կամ ապրան քային վարկի գործառույթ, բայց ոչ ֆինանսական շուկայից միյոցների ներգրավման գործառույթ: Ի տարբերություն բաժնետոմսերի` պարտատոմսեր թողարկո ղների շրջանակն ավելի լայն է: Պարտատոմսեր թողարկում են պետությունը, տեղական ինքնակառավարման մարմիններ և ընկերությունները: ՈՒստի , ըստ թողարկողի իրավական կարգավիճակի , պարտատոմսերը լինում են պետական ,մունի ցիպալ և կորպորատիվ: Ներկայումս ՀՀ_ում առավել ակտիվ գործում է պետական պարտատոմսերի շուկան թեև վերջին շրջանում կայացման և զարգացման միտումներ ունի կորպորատիվ արժեքների շու կան: Պետական պարտքային պարտավորությունները պետական ներքին պարտքի դրսևորման ձև են ,լայն տարածում ունեն միջազգային պրակտիկայում: Պետական արժեթղթերի թողարկմամբ պետական բյուջեի դեֆիցիտի ծածկումը առավել արդյունավետ է փողի լրացուցիչ էմիսիայի կամ կենտրոնական բանկի տրամադրած վարկային գծի համեմատ , քանզի շրջանառության մեջ չապահովված փողի զանգվածը մեծ մասամբ հանգեցնում է արժեզրկման ,իսկ տրամադրվող ուղղակի վարկավորումը, ինչպես վկայում է համաշղարհային փորձը, բավականին թանկ է և սահմանափակված շուկայական տնտեսություն ունեցող երկրների մեծ մասում, այդ թվում նաև ՀՀ-ում: Պետական արժեթղթերի թողարկաման միջոցով ապահովում է ` ա) պետական բյուջեյի դեֆիցիտի կառավարում,պետբյուջեի ընդհանուր եկամուտների ստացման և ծախսերի իրականացման ժամանակային խզման միջև հավասարակշռության ապահովելու իմաստով Բ) ավելի վաղ թողարկած պարտատոմսային փոխառությունների մարում Գ) պետական կապիտալատար ծրագրերի ֆինանսավորում Դ) ֆինանսավարկային ինստիտութտների և առևտրային բանկերի ապահովումը իրացվելի ակտիվներով: Մունիցիպալ (տեղական ինքնակառավարման մարմինների) պարտատոմսերը իրենց բնութագրիչներով մոտ են պետական պարտատոմսերին: Տարբերությունը միյան նրանում է , որ թողարկողի կողմից հավաքագրված միջոցները ծախսվում են մունիցիպալ (տեղական) բյուջենենրի և ծրագրերի ֆինանսավորման համար, իսկ պարտատոմսերի մարումը և տոկոսների վճարումը իրականացվում են տեղական հարկերի և տեղական բյուջեյի այլ եկամուտների հաշվին: Միջազգայաին պրակտիկայում լայն տարածում ունեն այն պարտատոմսերը, որոնք թողարկվում են ընկերությունների` կոպորացիաների կողմից : նման պարտատոմսերը սովորաբար կոչվում են կորպորատիվ պարտատոմսեր:Պարտատոմսերի թողարկումն օգտագործվում է որպես կապիտալի ներգրավման միջոց որոշակի ծրագրերի ֆինանսավորման համար, երբ կապիտալի սեփականատերերը ցանկանում են մեծացնել իրենց գործունեության մասշտամբերը և մյևնույն ժամանակ թույլ չեն տալիս որպեսզի կապիտալի ներգրավման հաշվին կապիտալը մասնատվի նոր սեփականատերերի միջև: Կորպորատիվ պարտատոմսը ` բանկային վարկին փոխարինող, փոխառուի համար շատ ավելի ձեռնտու ֆինանսկանա գործիք է: Պարտատոմսերի թողարկման ներգրավվում են առավել էժան միջոցներ. Ներդրողից դրանք թողարկողին հասնում են առանձ միջնորդների, իսկ իրացվելի պարտատոմսերի շուկայի առկայությունը բացառում է կախումը մեկ կամ մի քանի փոխատուից և նպաստում առավել երկարաժամկետ միջոցների հավաքագրմանը, քանի որ այս դեպքում թողարկողին ֆինանսավորում է ողջ շուկան: Կորպորատիվ պարտատոմսերը էականորեն տարբերվում են բվածնային արժեթղթերից` բաժնետոմսերից և ունեն որոշակի առավելություններ, մասնավորապես . 1 ) ներդրողը, գնելով բաժնետոմդ, դառնում է թողարկող, ընկերության սեփականատերերից մեկը, իսկ պարտատոմսի դեպքում փոխատուն:Պարտատոմսը թողարկողի սեփականության տիտղեսակիր չէ, այլ` փոխառության հավաստագիր և թողարկողի գործունեության կառավարմանը մասնակցության իրավունք չի տալիս, բացի այդ , պարտատոմսերի թողարկման միջոցով հավաքագրված դրամական միջոցները չեն համալրում ընկերության կանոնադրական կապիտալը, քանի որ միայն բաժնետոմսերով հավաքագրվող միջոցներն են սեփական, իսկ պարտատոմսերով հվաքագրվող միջոցները փոխառու են: 2)Ի տրաբերություն բաժնետոմսիէ պարտատոմսն ունի շրջանառության սահմանափակ ժամկետ, որը լրանալուց հետո այն մարվում է: 3)Պարտատոմսերը բ բաժնետոմսերի համեմատ <ավագ > են տոկոսների վճարման և այլ պարտավորությունների բավարարման առումով, մասնավորապես պարտատոմսերի տերերը բաժնետերերի նկատմաբ ունեն հետևյալ առավելությունները . ա) առաջին հերթին վճարվում են պարտատոմսերով ամրագրված տոկոսները և հետո միայն` շահույթաբաժինները , բ)թողարկող ընկերության լուժարման ընկերության դեպքում գույքի բաժանման ժամանակ բաժնետերերը իրենց հույսը կարող են դնել գույքի այն մասի վրա, որը կմնա բոլոր պարտքերի այդ թվում նաև պարտատոմսերով վճարումից հետո: Կորպորատիվ պարտատոմսերը արտայատում են իրավունքներ, որոնք կապված են փոխառու դրամական ռեսուրսների շարժի հետ:Որպես արժեթուղթ` Կորպորատիվ պարտատոմսը ունի հետևյալ յուրահատկությունները. ա)շրջանառելիություն բ)քաղաքացիական շրջանառությանը մասնակցություն գ)ստանդարտություն դ) փաստաթղթայնություն ե)կարգավորելիություն և պետության կողմից ճանաչում զ)տեղեկատվության բացահայտում է)իրացվելիություն ը)ռիսկայնություն թ )եկամտաբերություն կորպորատիվ պարտատոմսերի թօղարկելու հիմնական նպատակներից են ներ դռւմների ներգրավումը գործւնեության վերակառուցումը եւ այլն : Սակայն կորպորատիվ պարտատոմսերի թողառկում ընկերությունների համար ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր: Դրական կողմերից կարելի է նշել հետեւյալները: 1.Դրամական զգալի եկանան ռեսուրսների ստացում համեմատաբար երկար ժամանակահատվածով: Այն հնարավորություն է տալիս թողարկողին իրականացնելու կապիտալատար ներդրումներ արտադրության ընդլայման Մեծածախ ու մանրածախ առեվտրի ոլորտում գործարնական հնարավո րուտյուների մեծացման արտահանման ներուժի զարգացման եւ այլ նպատակներով: 2.ֆինանսավորման աղբյուրների դիվերսֆիկացիա կառավարելով պարտքի ժամկետներ տոկոսների հաշվարկման պայմաները ռիսկը եւ այլն: Թողարկողը ընդլայնված հնարավորություներ է ստանում կառավարելու պարտքի պորտֆելը բարցրացնելով պարտքերի իրացվելիությունը եւ նվազեցնելով փոխառու միջոցների ներգրավման ծախսերը : 3.Պարտատոմսային փոխառությւնը բանկային վարկի < փոխարինող > այլնտրանք է: Այս դեպքում թողարկողին ֆինանսավորում է ողջ շուկան: Պարտատոմսի թողարկում իջեցնում է կոնկրետ բանկից թողարկողի կախվածությունը: փոքրանում է անհատական վարկատուից կախվածությունը նվազում է նաեւ մեկ թոխատուի վրա կենտրոնացված րիսկը: 4.ֆինանսական շուկայում ձեվավորվում է թողարկողի վարկային պատմությունը տեղի է ունենում ավելի մեծ տեղեկատվության բացահայտում թողարկողին ռիսկերի մասին փոխատուներ ավելի լավ են ճանաչում թողարկողին եւ հետեւաբար ավելի է մեծանում թողարկողի գործառնական հնարավորություների ներ գրավելու դրամական ռեսուրսներ ֆինանսական շուկայի այլ հատվածներից: 5. ավելի ցածր են տոկոսային ծախսերը (հատկապես երբ թողարկողի պարտատոմսերը իրացվելի շուկա ունեn): այլ հավասար պայմաններում պարտատոմսերի իրացվելիությունը թողարկողի հնարավորությունները դրանց թողարկման ճանապարհով դիմելու փոխառության ոչ թե մի քանի կոնկրետ բանկ-փոխատուների այլ ողջ շուկային որը էլ կապված է ավելի փոքր վարկային ռիսկի հետ որի արդյունքում պահանջվում են ավելի քիչ տոկոսային ծախսեր փոխառու դրամական ռեսուրսների ներգրավման համար: 6.պարտատոմսերիը ստանդարտ սերյական եւ ավելի հեշտ իռացվող միյոցներ են: 7.բորսայական պատմություն եւ հեղինակուտյուն ունեն : 8.ֆինանսավորման կառուցոածքի փոփոխման ավելի մեծ հնարավո րություններ են ապահովում : ապահովում է թողարկողի ներդրումային գրավչության բարձրացում կապված շուկայի կողմից իրականացվող արտաքին մոնիտորինգի հետ և այլն: Սակայն այս ամենի հետ մեկտեղ թողարկողի համար կարող են լինել բացասական կողմեր որոնցից կարելի է առանձնացնել ա. թողարկողի վերաբերյալ տեղեկատվության հրապարակային բացահայտում է մի կողմից ընկերությունը դարձնում է տեղեկատվական ավելի բաց ( այդ թվում նաև մրցակիցների համար) նվազեցնում է նրա ռիսկերը իսկ մյուս կողմից պահանջում լրացուցիչ ծախսեր կապված տեղեկատվության բացահայտման հետ բ. թողարկողի ծախսերը ներառում են ոչ միայն փոխառության տոկոսները այլ նաև այն լրացուցիչ ծախսերը որոնք կատարում են փոխառության պատրաստման տեղաբաշխման եւ սպասարկամն ֆինանսկանա միջ նորդության համար: Գ.առաջին պարտատոմսային փոխառության տեղաբաշխումը կապված է ավելի բարձր տոկոսային եվ ֆինանսական միջնորդության համար կատարվող ծախսերի հետ համեմատած թողարկողի վրա ընկնող ռիսկերի հետ Դ.ավելի շատ ժամանակ է ծախսվում փոխառու միջոցների ներգրավումը նախապատրաստման վրա: պարտատոմսերը թողարկողի կազմակերպուտթյան համար ապահովումը 1. առանց միջնորդների դրամական միջոցների ներգրավման հնարավորություն: Սովորաբար միջնորդի դերում հանդես է գալիս բանկը և պարտատոմսի թողարկման դեպքում բանկի միջնորդությունը չի պահանջում զեղչի հնարավորություն է տալիս նախատեսելու պարտատոմսային փոխառության տոկոսադրույքի իջեցում բանկային վարկի համեմատ: 2. ներդրողների լայն շրջանակներին միջոցների ներգրավման հնարավորություն: Պարտատոմսի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է հեշտությամբ փոխանցվել: կորպորատիվ պարտատոմսերը ձեռք են բերվում տարբեր խմբերի պատկանող ինստիտուցիոնալ ներդրողների ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից: Շուկայական կոնյուկտուրայի ոչ բարենպաստ փոփոխության տեսանկյունից ներդրողների լայն շրջանակների միջոցների ներգրավման հնարավորությունը նշանակում է թողարկող կազմակերպության համար առավել կայուն վիճակի ապահովում բացի այդ նման ձևով միջոցների հավաքագրումը հնարավորություն է տալիս թողարկող կազմակերպության անկախ լինելու վարկատու բանկից: 3. փոխառության ձևի ընտրության ճկունության ապահովման հնարավորություն պարտատոմսերի թողարկմամբ կազմակերպությունը հնարավորություն ունի կառավարելու դրանց պարամետրերը եւ մեծ ցուցակից ընտրելու համար առավել նախընտրելի պարտատոմսերի տեսակը 4.փոխառության կառավարման հնարավորություն պարտատոմսերը համարվում են երկրորդային շուկայում եվ թողարկող կազմակերպությունը հնարավորություն ունի կառավարելու իր պարտքը օրինակ շուկայից հետ գնելու իր պարտատոմսերի եական մասը: ՀՀ օրենսդրությամբ ընկերությունների պարտատոմսերի թողարկումը կարգավորվում է< Բաժնետիրական ընկերությունների մասին >ՀՀ օրենքով ըստ որի ընկերություններն իրավունք ունեն իրենց կանոնադրության համաձայն թողարկելու նաև պարտատոմսեր: Սովորաբար պարտատոմսերը պետք է ունենան անվանական արժեք ընկերության թողարկած բոլոր ապահովված պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալը կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով: ընկերությունը կարող է թողարկել միաժամանակյա ինչպես նաև տարաժամկետ մարման ժամկետով պետական սեր պարտատոմսերի մարումն իրականացվում է դրամով վճարում այդ գույքով `պարտատոմսերի թողարկման մասին որոշման համաձայն: Ընկերությունն իրավունք ունի թողարկելու երրորդ անձանց կողմից պարտատոմսերի թողարկման համար տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր առանց ապահովման պարտատոմսերի ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր: առանց ապահովման պարտատոմսեր: Ընդ որում առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է ընկերության պետական գրանցումից առնվազն 3 տարի հետո և պայմանով որ սահմանված կարգով հաստատված լինեն ընկերության առնվազն 2 տարվա հաշվեկշիռները: Ընկերությունները կարող են թողարկել ինչպես անվանական, այնպես էլ ըստ ներկայացնողի պարտատոմսեր փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր որոնք տալիս են ընկերության պարտատոմսերը եւ այլ արյետխտեր բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռք բերման իրավունք: Ընդ որում ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր եթե ըստ տեսակների և դասերի հայտարարված բաժնետոմսերի քանակը պակաս է նշված տեսակների և դասերի բաժնետոմսերի այն քանակից որն անհրաժեշտ է թողարկվող պարտատոմսերը և այլ արժեթղտերն ընկերության բաժնետոմսերի փոխարկելու հնարավորությունն ապահովելու համար կորպորատիվ պարտատոմսերի տոկոսը վճարվում է դրանց վրա նշված ժամկետում բայց ոչ պակաս քան տարին մեկ անգամ ապա ընկերության ֆինանսական վիճակից երբ ստացված է շահույթից: եթե պարտատոմսերի տեղաբաշխում է անվանական արժեքից ցածր գներով ապա տարեկան տոկոսները պարտատոմսի սեփականատիրոջ կարող են վճարվել ինչ է պետք է սահմանվի պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ և նշված լինի պար տատոմսի ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը ժամկետային է այսինքն դրանք շրջանառվում է որոշակի ժամկետի ընթացքում իսկ հետո մարվում են : Միջազգային պրակտիկայում ,ինչպես նաև ՀՀ-ում ներկայումս պարտատոմսերը առավելապես հանդես են գալիս ոչ թղթային ձևով : Ըստ փոխառության նպատակի `պարտատոմսերը լինում են ` Սովորական, որոնք թողարկվում թողարկողի ունեցած պարտքերի վերաֆինանսավորման կամ տարբեր ծրագրերում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով : Հատուկ ,որոնց վաճառքից ստացված միջոցներն ուղղվում կոնկրետ ներդրումային նախագծերի կամ միջոցառումների ֆինանսավորմանը: Ըստ փոխառնված գումարի վերադարձման ձևի ` պարտատոմսերը լինում են` Դրամական ձևով փոխհատուցմամբ, Բնաիրային ապրանքների և ծառայությունների ձևով , օրինակ մի շարք երկրներում լայն տարածում են գտել հեռախոսային պարտատոմսերը որոնց մարումը կատարվում է ոչ թե դրամական այդ հեռախոսակապի տեղադրման ձևով ըստ եկամտի ստացման ձևի պարտատոմսերը լինում է էլեկտրոնային զրոյական արժեկտրոնով , զեղչատոկոսային պարտատոմսեր Ըստ թողարկողի կողմից կատարվող վճարումների պարտատոմսերը որոնց դիմաց վճարում են միայն տոկոսները իսկ ներդրումային կապիտալը չի վերադարձվում, .պարտատոմսեր, որոնցով վերադարձվում է միայն կապիտալը .պարտատոմսեր որոնց դիմաց մինչև մարման պահը տոկոսներ չեն վճարվում իսկ մարման պահին ներդրողին վճարվում է պարտատոմսի անվանական արժեքը և համախմբված տոկոսային եկամուտը պարտատոմսեր որոնց դիմաց վերադարձվում է միայն կապիտալը անվանական արժեքի չափով և տոկոսների վճարումը չի երաշխավորվում եվ որն ուղղակի կախվածության մեջ է գտնվում թողարկողի գործունեության արդյունքներից .պարտատոմսեր, որոնք այն տիրապետողին են տալիս են պարբերաբար վճարվող ամրագրված եկամտի ապագայում մարման ժամանակ, պարտատոմսի անվանական արժեքի ստացման իրավունք: Պարտատոմսերը բազմատեսակ էն կարող են լինել < ավագ> թողարկողի պարտավորությունների կատարման առաջնահերթություն իրավունքով և ապահովված սակայն առաջնայնությունը և ապահովվածությունը դեռ չեն երաշխավորվում վճարումը այնեվս ռիսկային ֆինանսական գործիք է, ինչը կախված է թողարկողի հեղինակությունից և վարկանիշից: պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը համեմատաբար նոր են մյուս պետական պարտատոմսերի համեմատությամբ: Թողարկում է ՀՀ ֆինանսների նախարարությունը որը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պարտավորություն է կրում պարտատոմսերի սեփականատերերիառջև պարտատոմսերով ամրագրված իրավունքների իրականացման ժամանակ, իսկ ՀՀ կենտրոնական բանկը թողարկողի ֆինանսական գործակալն է:Պարտատոմսերով գործարքների սպասարկման նպատակով բանկ հանդես է գալիս որպես պահառու իրականացնում է պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումը է համապատասխան գործարքների վերջնահաշվարկը: Որպես ներդրող կարող է հանդես գալ յուրաքանչյուր ֆիզիկական անձ, որը սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր, սակայն կարևորագույն պահ է, քանի որ պետական պարտատոմսերից միայն վերջինս է, որ իրավաբանական անձանց չի թույլատրում ներթափանցել այս շուկան: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է ազատ վաճառքի ձևով, որը կազմակերպում է թողարկողը` գանձապետական պահառուի միջոցով: Ազատ վաճառքի առաջին օրը պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքով: Պարտատոմսերից ստացված եկամուտները վճարվում են արժեկտրոնների միջոցով: Յուրաքանչյուր արժեկտրոնով եկամտի վճարում իրականացվում է պարտատոմսերի թողարկմանը հաջորդող յուրաքանչյուր 3-րդ, 6-րդ կամ 12-րդ ամսվա համապատասխան օրը մինչև` մարման ժամկետի լրանալը : ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը վավերացվում է դրությամբ արդեն հիմնականում բյուջետային կազմակերպությունների նկատմամբ: նպատակը առանց բյուջեյից գումարների ծախսման հաշվանցումների կատարումն է: Մուրհակներով եկամուտներ նախատեսված չէին, սակայն այն կարելի է հաշվանցել բյուջեի դիմաց ունեցած պարտքերի դիմաց և սովորաբար հաշվարկվում է մինչև մարման ժամկետը: Քանի որ պետության կողմից մուրհակների դիմաց գումարներ չէին վճարվում , ուստի շատ արագ զարգացավ դրանց երկրորդային շուկան քանի որ այն անձինք , ովքեր բյուջեի նկատմամբ ունեին պարտքեր , երկրորդային շուկայից զեղչով գնում եին մուրհակներ և հաշվանցում իրենց պարտքը: Պետական կարճաժամկետ պարտատոմսերի զեղչատոկոսային 1-52 շաբաթ ժամկետայնության պարտատոմսերը ՊԿՊ-ների շուկան գործում է 1995 թվականից և այսօրվա դրությամբ համարվում է զարգացած: Պետական միջնաժամկետ մասնակի մարումներով և միջնաժամկետ պետական սերը միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսեր են 15 ամսից 5 տարի ժամկետայնությամբ: Որոնց արժեկտրոնային վճարման ժամանակ իրականացվում է նաև մայր գումարի մասնակի մարում: Միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումը տարածել է 2000 թվականի մարտի 7 15ամսվա ժամկետայնությամբ: Առաջին անքամ 60ամիս ժամկետայնությամբ (5 տարի) մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսեր թողարկվել է 2002 թվականին: 2004 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունն անցավ միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի թողարկմանը որոնք առանց մասնակի մարումների են: Առաջին անգամ այս պարտատոմսեր թողարկվել է 2004 թվականի հոկտեմբերին` 4 տարի մարման ժամկետով մեկ միլիոն դրամ անվանական արժեքով: պետական երկարաժամկետ պարտատոմսերը ուժի մեջ են մտել 2004 թվականի սեպտեմբերի 11 ից ՀՀ կառավարության որոշմամբ: ՀՀ-ում առաջին անքամ 2004 թվականի սեպտեմբերի 23-ին թողարկվեցին երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր յոթ տարի մարման ժամկետով: 1998 թվականին ՀՀ կենտրոնական բանկին են տրամադրվել 9,000.0 մլն դրամո դրամ ծավալով միջին ժամկետայնության էլեկտրոնային պարտատոմսեր 15ամսից 5 տարի ժամկետայնությամբ 20-25% արջեկտրոնային եկամտաբերությամբ 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանառության մեջ էր մնացել 4400.0 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ 1500.0 մլն դրամ 2004 թվականի հունվարի 1-դրությամբ այդ արժեթղթերն ամբողջությամբ հետ են գնվել և մարվել: վարկային գծի դիմաց տրամադրված առժեկտրոնային պարտատոմսերն ամբողջությամբ գտնվում էին ՀՀ կենտրոնական բանկի պորտֆելում: 2006 թվականի մայիսի 16-ին ՀՀ ԿԲ-ի կապիտալի վերականգնման նպատակով կենտրոնական բանկին է տրամադրվել 12734.2 միլիոն դրամի անժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր տարեկան 4% եկամտաբերությամբ: պարտատոմսերի մարումը կատարվում է <Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին> ՀՀ օրենքի համաձայն:

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar