Ներկայացվող հոդվածների ժողովածուն իր մեջ ամփոփում է Հայաստանի հյուսիսային ծայրագավառների մասին տարաբնույթ տեղեկություններ:Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծամասամբ իրերի բերումով ներառված են ներկա Վրաստանի կազմում: Վերջիններիս պատմական անցյալի և քաղաքական ներկայի մասին ճշգրիտ և միջազգային իրավական նորմերի լույսի ներքո լուսաբանումը ուղղորդում է Վրաստանի հետ ներկայում և ապագայում հարաբերությունների կառուցման գործընթացում և տալիս շատ հարցերի պատասխաններ:Ջավախք և Լոռի պատմաշխարհագրական տեղանուններն այստեղ ստացել են քաղաքական բովանդակություն և համապատասխանաբար տարածվել Հայսատանի հյուսիսային մի շարք գավառների վրա: <<Հայոց հյուսիսային դարպասները. ՋԱՎԱԽՔ, ԼՈՌԻ>> հրատարակությունը, իր մեջ ներառելով համապատասխան թեմաներով աշխատանքներ, լինելու է շարունակական:
Մեկնաբանություններ նյութին: 0