• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Սուրբ Զատիկի խորհուրդը. դասղեկի ժամ

  • Ներբեռնումներ: 863
  • Դիտումներ: 1430
  • Կրոն
  • 08/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է ապրիլի 16-ին:: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ և կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ և տեղի ունենում ժամերգություն: Սուրբ Զատիկի տոնը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Զատիկի խորհուրդը պահպանվել է մինչ օրս, այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը: Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով և բրնձով փլավը, ձուկը, գինին: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը: Զատկի տոնը ընտանեկան ուրախ տոն է, հստակ ուտեստային տեսականին պահպանած, ժողովուրդը այն հիշում է, մոռացվել են տոնը նշելու հասարակական ձևերը,շնորհավորական այցելելությունները, խաղերը, օրինակ` սովետական շրջանում տարածված էին ձվախաղերի բակային դրսևորումները: Պատմությունը լսելուց հետո աշակերտները սկսեցին գունավոր թղթերով պատրաստել հավկիթներ: Վերջում լուսանկարվեցին:


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar