• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հողի առաջարկը, պահանջարկը և գինը

  • Ներբեռնումներ: 182
  • Դիտումներ: 1680
  • Այլ թեմաներ
  • 25/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Հողի առաջարկը, պահանջարկը և գինը

Հողը, նրա ընդերքի հարստությունները, ինչպես նաև անշարժ գույքը շուկայական տնտեսության պայմաններում հանդես են գալիս որպես կարևորա•ույն արտադրության գործոններ: Ի տարբերություն կապիտալի, փողի և աշխատուժի, հողային ռեսուրսները այլընտրանք չունեն, քանի որ անվերարտադրելի են: Այդ ռեսուրսների շահագործումից ստացվող եկամուտները ենթարկվում են առանձնահատուկ գնագոյացման և կազմում են ռենտային հարաբերությւոնների բովանդակությունը:
Սեփականությունը հողի, նրա ընդերքի և անշարժ գույքի նկատմամբ իրավական հիմք է տալիս տնտեսական ռենտայի և վարձավճարի յուրացման համար: Տնտեսական ռենտան առաջանում է  այն պատճառով, որ հողի շուկայական առաջարկը ունի հաստատուն բնույթ, զուրկ է առաձգականությունից: Դա նշանակում է, որ գնագոյացման վճռական գործոն է դառնում պահանջարկը. պահանջարկի ավելացման դեպքում հողի գինը և ռենտան ավելանում են, իսկ պահանջարկի նվազման դեպքում` նվազում են:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar