• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Կիրառական վիճակագրություն և հավանականային գործընթացներ

  • Ներբեռնումներ: 0
  • Դիտումներ: 1598
  • Այլ
  • 21/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բարդ համակարգերը, մասնավորապես տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակար•երը (ԱՀ) գործում են տարաբնույթ պատահական գործոնների ազդեցության ներքո, որի հետևանքով համակար•ի •ործունեության գործընթացը կրում է հավանականային բնույթ: Նման գործընթացների բնութագրերի գնահատումը և ուսումնասիրումը իրականացվում է կիրառական վիճակագրության և հավանականային գ•ործընթացների հետազոտման մեթոդներով: Այդ մեթոդները հատկապես լայն կիրառություն են գտել բարդ տեխնիկական համակարգերի հավանականային նմանակային (քոմփյութերային) մոդելավորման բնագավառում, ինչը կարևորում է կիրառական վիճակագրության և հավանականային •ործընթացների հետազոտման ճարտարա•իտական մեթոդների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերումը:
ՙԿիրառական վիճակա•րություն և հավանականային •ործընթացներ՚ դասընթացի դասախոսությունների տեքստը նախատեսված է ՙՏեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակար•գեր՚ (դասիչª 2202) և ՙՏեղեկատվական համակար•եր (ըստ կիրառման բնա•ավառների)՚ (դասիչª 0719) մասնա•իտություններով ճարտարա•իտության բակալավրի ծրա•րով սովորող ուսանողների համար:
Այն դասավանդվում է ՙՀաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ՚ հիմնարար դասընթացի շրջանակներում: Դասընթացի ուսումնասիրման արդյունքում ստացված •իտելիքները և •ործնական հմտությունները անհրաժեշտ են մասնա•իտական կարևորա•ույն դասընթացների յուրացման, ավարտական աշխատանքի կատարման համար:
Ներկա դասախոսությունների տեքստը մշակված է ՙՀաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի հիմունքներ. Կիրառական վիճակա•րություն և հավանականային •ործընթացներ՚ դասընթացի ուսումնական պլանին համապատասխան: Դասընթացը հեղինակի կողմից վարվել է 1992թ.-ից սկսած ՀՊՃՀ-ի ԱԿՀ ամբիոնում և ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ԿԱՀ և ինֆորմատիկա ամբիոնում 1997թ.-ից մինչ այժմ: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar