• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Լեոնտևի պարադոքսը

  • Ներբեռնումներ: 59
  • Դիտումներ: 1055
  • Այլ թեմաներ
  • 21/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Լեոնտևի պարադոքսը
Համաշխարհային առևտրի տեսությանը մեր հպանցիկ ծանոթացումն անգամ վկայում է, որ տեսությունները, որոնք փորձում են բացատրել, թե երկրները ինչո՞ւ և ի՞նչ են արտահանում, բազմաթիվ են։ Եվ բնական է ցանկությունը պարզել, թե՞ որքանով են տեսական եզրահանգումները համապատասխանում էմպիրիկ իրականությանը։ Հենց սկզբից շեշտենք, որ դա բնավ դյուրին խնդիր չէ և՝ մի շարք պատճառներով։
Առաջին բարդությունը նրանում է, որ, ինչպես բոլոր տեսական մոդելները, արտաքին առևտրի տեսությունները, նույնպես, հիմնվում են պարզեցնող ենթադրությունների վրա։ Նման աբստրահումները անխուսափելի են, քանի որ միայն կողմնակի ազդեցությունների չեզոքացման միջոցով է հնարավոր պարզել գլխավոր համարված գործոնի ազդեցության չափը և ուղղությունը։ Հետևաբար, քանի որ մոդելների եզրահանգումները ճիշտ են համապատասխան նախապայմանների շրջանակում, ապա չի կարելի ակնկալել, որ այդ եզրահանգումները տառացիորեն ճիշտ կլինեն նաև իրական կյանքում, երբ նման նախապայմանները բացակայում են։ Ավելին, եթե նույնիսկ անտեսենք պարզեցումները, ապա չափազանց խրթին է ձեռք բերել տվյալներ դիտարկվող փոփոխականների վերաբերյալ։ Եվ հաճախ հետազոտողները հարկադրված են լինում կիրառել փոխարինող կամ մոտարկող տվյալներ՝ դրանով էլ ավելի բարդացնելով խնդիրը։ Արդյունքում, քանի որ տեսության և իրականության տառացի համապատասխանությունը ի սկզբանե բացառվում է, ապա մեզ մնում է միայն պարզել, արդյո՞ք տեսական եզրահանգումները մոտարկում են էմպիրիկ իրականությունը, թե այն աստիճան են տարբերվում, որ տեսական մոդելը մերժելու հիմք են տալիս։
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar