ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
Թեմա՝
Անձնակազմի կառավարման հիմնախնդիրները
Անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացումը կազմակերպություններում
Անձնակազմի կառավարման մեթոդոլոգիական հիմքերը
Ներածություն
Վերջին տասնամյակում մեր հանրապետությունում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Փլուզվեց Խորհրդային Միությունը, նրա հետ միասին նաև տնտեսության սոցիալիստական համակարգը: Սկսեց կազմավորվել և զարգանալ տնտեսության շուկայական համակարգը, որն ունի իր օրինաչափությունները և որն իր պահանջներն է առաջադրում տնտեսությանը: Այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում անձնակազմի կառավարման ժամանակակից ձևերի գործնական կիրառության հարցերը: Լայն մասշտաբներով առաջանում է տնտեսական բարեփոխումների անհրաժեշտություն, որտեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում կադրերի հետ տարվող աշխատանքի մակարդակի բարձրացումը: Ժամանակի հրամայականն է դառնում այդ աշխատանքները դնել ամուր գիտական հիմքերի վրա՝ լայնորեն օգտագործելով մեր և զարգացած երկրների տնտեսության բնագավառում կուտակված երկարամյա փորձը: Տնտեսության զարգացման ժամանակակից փուլում կարևորագույն հիմնախնդիրներից մեկը հանդիսանում է կադրերի հետ աշխատանքը: Զարգացած երկրներում գոյություն ունեն այդ հիմնախնդիրների լուծման ամենաբազմազան մոտեցումներ և մեթոդներ:
Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)
Մեկնաբանություններ նյութին: 0