• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Շուկայի կոնյուկտուրան և դրա տեսակները

  • Ներբեռնումներ: 94
  • Դիտումներ: 1329
  • Մենեջմենթ, կառավարում
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

1.    Շուկայի կոնյունկտուրան և դրա տեսակները

2.    Շուկայի կոնյունկտուրայի հետազոտման     
 հիմնական օբյեկտները   

3.     Շուկայի կոնյունկտուրայի վրա ազդող գործոնները

Օգտագործված գրականության ցանկ


    Շուկայի կոնյունկտուրան և դրա տեսակները
                                
Շուկայի հետազոտման գլխավոր նպատակը կայանում է նրանում, որպեսզի որոշվեն այն պայմանները, որի դեպքում առավել ամբողջական ձևով է բավարարվում բնակչության պահանջարկը և առավել արդյունավետ իրացվի արտադրված արտադրանքը: Շուկայի հետազոտման առաջնային նպատակ է համարվում շուկայում  ընթացիկ առաջարկի և պահանջարկի հարաբերակցության վերլուծությունը:
Շուկայի կոնյունկտուրան  շուկայում տվյալ պահին տեղի ունցող գործընթացների ամբողջություն է: Այն բնութագրվում է տվյալ ապրանքի առաջարկի և պահանջարկի որոշակի հարաբերակցությամբ, ինչպես նաև գների մակարդակով և հարաբերակցությամբ:
Գոյություն ունի շուկայի կոնյունկտուրայի ուսումնսիրման 3 մակարդակ`
1.    Ընդհանուր տնտեսագիտական,
2.    Ճյուղային,
3.    Ապրանքային:
Շուկայի կոնյունկտուրայի ուսումնասիրման ընդհանրացված մեթոդը ենթադրում է` տեղեկատվության տարբեր, իրար լրացնող աղբյուրների օգտագործում, սեփական հետազոտությունների և գնորդների կանխատեսումների համապատասխանությունը շուկայի կոնյունկտուրայի բնութագրիչներին, տարբեր տեսակի հետազոտությունների և կանխատեսումների օգտագործումը: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar