• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՀՀ օրենքը հաշվապահական հաշվառման և աուդիտի մասին

  • Ներբեռնումներ: 60
  • Դիտումներ: 1300
  • Ազգային տնտեսագիտություն
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Ցանկացած երկիր, պետություն, հասարակակական ու միջպետական բազմաթիվ իրադարձությունները, երևույթները, հարաբերությունները կանոնակարգելու նպատակով պետք է ունենա օրենքներ, որոնք ընդունում է տվյալ երկրի օրենսդիր մարմինը և հաստատում է երկրի նախագահը: Բոլոր օրենքները պետք է բխեն երկրի համար մեկ օրենքից` սահմանադրությունից, որը դեմոկրատական երկրներում ընդուվում է հանրաքվեի միջոցով: Յուրաքանչյուր օրենք ունի նպատակ, գործողության ոլորտ և  կառուցվածք: Այն կառուցված է գլուխներից, գլուխների ներսում կետերից ու պարբերություններից, որոնք շարունակական են, հոդվածների նեսում կետերց ու պարբերություններից, որոնք վերաբերվում են տվյալ հոդվածին: Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նպատակն է ստեղծել միասնական, ընդհանուր հաշվապահական հաշվառման կարգավորման և վարման մոտեցումներ, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման մոտեցումներ ՀՀ ողջ տարածքում:
Հաշվապահական հաշվառման մասին օրենքի գործողությունները տարածվում են ՀՀ-ում օրինական գրանցում ստացած իրավաբանական անձանց և նրանց կողմից ստեղծված հիմնարկների վրա, ինչպես նաև ՀՀ տարածքում գտնվող արտերկրյա  կազմակերպությունների, նրանց մասնաճյուղերի և ներկայացչությունների վրա:
Առանձին օրենքով են կարգավորվում Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական ընկերությունների, կարգավորող շուկայի օպերատորների և այլ նմանատիպ ոչ տնտեսական առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը:
Հանրապետության կառավարությունը կախված տարեկան հասույթի ծավալից   տնտեսական կամակերպությունների համար կարող է սահմանել հաշվապահական հաշվառումը վարելու և հարկերը վճարելու այլ կարգ:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar