• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ

  • Ներբեռնումներ: 813
  • Դիտումներ: 5238
  • Հոգեբանություն
  • 01/Մայիս/2020

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ Մտավոր հետամնաց են կոչվում այն երեխաները, որոնք ունեն գլխուղեղի օրգանական արատի հետևանքով առաջացած հոգեկան, հատկապես բարձրագույն իմացական գործընթացների (ակտիվ ընկալումներ, խոսքային տրամաբանական մտածողություն, կամածին հիշողություն, խոսք և այլն) կայուն խանգարում: Մտավոր հետամնաց երեխաներին բնորոշ է հուզական որտում ախտաբանական գծերի առկայությունը` բարձր բռնկություն կամ, ընդհակառակը անտարբերություն, հետաքրքրությունների ձևավորման և գործունեության սոցիալական մոտիվացիայի դժվարություններ: Բազմաթիվ մտավոր հետամնաց երեխաների շրջանում դիտվում են ֆիզիկական զարգացման խանգարումներ` դիսպլազիա, զանգի ձևի և վերջույթների չափերի աղավաղումներ, ընդհանուր,մանր և արտաբերական շարժումների խանգարումներ: Մտավոր հետամնացության այս և այլ բնութագիրներն էլ դրդում են առավել մեծ ուշադրություն դարձնել այդպիսի երեխաների զարգացմանը, դաստիարակությանը և անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Ի տարբերություն հոգեկան հիվանդներ, մտավոր հետամնացների օրգանական արատը հնարավոր չէ լիովին վերացնել, այն միայն ի շնորհիվ ճիշտ հոգեբանամանկավարժական օգնության փոխհատուցվում է, որպեսզի ավելի հեշտ լինի նրանց ինտեգրացումը հասարակության մեջ: Մտավոր հետամնաց երեխաները ուշադրության և խնամքի կարիք ունեն: Որպեսզի օգնությունը ճիշտ իրականացվի, անհրաժեշտ է նրանց վիճակի վաղ ախտորոշում: Կարևոր է ոչ միայն արատի բնույթը, այլև բացահայտել նրա կառուցվածքը, նրա այն որոկական և քանակական բնութագիրները,որոնք կարող են հիմք հանդիսանալ երեխայի հատուկ հաստատություններ ընդունվելու և հետագա շտկողական աշխատանքի համար: Գոյություն ունեն հատուկ հաստատություններ (օժանդակ դպրոցներ, մանկապարտեզներ, սոցիալական ապահովության հատուկ հաստատություններ), որոնք զբաղվում են զարգացման թերություններ ունեցող երեխաների ուսուցմամբ և դաստիարակությամբ: Սակայն, բացի նման հաստատություններից,մեծ դեր ունի նաև շրջապատը, որը ևս մեծ ազդեցություն ունի այդպիսի երեխաների հոգեկան զարգացման վրա: Քանի որ գոյություն ունեն մտավոր հետամնացության տարբեր աստիճաններ (դեբիլություն,իմբեցիլություն,ապուշություն), որոնց ճիշտ ախտորոշումը որոշակի դժվարություն է ներկայացնում,գոյություն ունի հանձնաժողով, որը տարաբնույթ հետզոտությունների միջոցով որոշում է արատի բնույթը և էությունը: Մտավոր հետամնացության յուրաքանչյուր աստիճան ունի իր առանձնահատկությունները և տարբերությունները մյուսներից: Այդ տարբերությունները հիմնականում արտահայտվում են ֆիզիկական, հոգեկան և խոսքային առանձնահատկություններով: Այդ պատճառով այս երեխաների հետ աշխատելիս անհրաժեշտ է ոչ միայն արատաբանի,այլև հոգեբանի, օլիգոֆրենոմանկավարժի, բժշկի և լոգոպետի համագործակցությունը: ՊԱՏՃԱՌՆԵՐԸ Մտավոր հետամնացությունը նկատվում եմ մանկության ընթացքում և ներառում է մտավոր ունակությունների, սոցիալական հմտությունների դեֆիցիտ՝ համեմատած հասակակիցների հետ: Թեթև մտավոր հետամնացության դեպքերում հաճախ չեն նկատվում որևէ ֆիզիկական նշաններ, չնայած կարող են լինել բնութագրող ֆիզիակական գծեր, երբ դրանք կապված են գենետիկական խանգարումների հետ (օրինակ՝ Դաունի համախտանիշ): Խանգարման աստիճանը դասակարգվում է յուրաքանչյուր մարդու մոտ բարդության աստիճանով: Որոշ վաղ նշաններ կարող են ներառել.  Զարգացման կամ շարժողական հմտությունների (նստել, քայլել) հապաղում,  Խոսքի դանդաղ ձևավորում կամ խոսքի և լեզվական հմտությունների հետ կապված շարունակական դժվարություններ,  Ինքնուրույնության և ինքնախնամքի հմտությունների հետ կապված դժվարություններ (օրինակ՝ հագնվելիս, լողանալիս և սնվելիս),  Խնդիրներ պլանավորելու և լուծելու դժվարություններ,  Վարքային և սոցիալական խնդիրներ,  Մտավոր աճելու անկարողություն,  Խնդիրներ դպրոցում.  Նոր իրավիճակներում հարմարման դժվարություններ,  Սոցիալական կանոնները հասկանալու և հետևելու դժվարություններ: Վաղ մանկությունում թույլ մտավոր հետամնացությունը (IQ 50–69) կարող է ակնհայտ չլինել կամ չնույնականացվել՝ մինչ երեխայի դպրոց գնալը: Անգամ, եթե նկատվում է ցածր առաջադիմություն, անհրաժեշտ է փորձագիտական գնահատում, որպեսզի տարբերակվի թույլ մտավոր հետամնացությունը կրթական հատուկ կամ հուզական/վարքային խանգարումներից: Թեթև մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են սովորել կարդալ և ունենալ մաթեմատիկական հմտություններ՝ մոտավոր 10-12 տարեկան երխաների մակարդակի: Նրանք կարող են խնամել իրենց և ունենալ գործնական հմտություններ, ինչպիսիք են՝ սննդի պատրաստումը կամ տեղային տրանսպորտից օգտվելը: Մտավոր հետամնացություն ունեցող շատ մարդիկ, դառնալով չափահաս, սովորում են ապրել անկախ և ունենալ վճարվող աշխատանք: Միջին մտավոր հետամնացությունը (IQ 35–49) դրսևորվում է կյանքի առաջին տարիներին: Խոսքի հապաղումը մտավոր հետամնացության առավել տարածված նշաններից է: Միջին մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ դպրոցում, տանը և հասարակությունում ունեն աջակցության կարիք: Նրանց ակադեմիական ներուժը սահմանափակ է, նրանք կարող են սովորել պարզ առողջապահական և պաշտպանական հմտություններ: Հասուն տարիքում կարող են ապրել իրենց ծնողների հետ, աջակցոեղ խմբերի տանը կամ լինել մասնակի անկախ: Ծանր (IQ 20–34) կամ խորը (IQ 19 կամ ցածր) մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ առավել ինտենսիվ աջակցության և հսկողության կարիք ունեն ամբողջ կյանքի ընթացքում: Մտավոր հետամնացությունը համարվում է խիստ կամ խորը, երբ մարդիկ չեն կարողանում ինքնուրույն հոգ տանել իրենց մասին: Ծանր մտավոր հետամնացություն ունեցող անձինք իրենց ֆիզիկական առողջության և ապահովության հարցերում ամբողջությամբ կախված են ուրիշներից, չնայած նրանք սահմանափակ կերպով ունակ են մասնակցելու այդ տեսակի որոշ գործունեությունների: ՊԱՏՃԱՌՆԵՐԸ Մեկ երրորդից մեկ հինգերորդ դեպքերում երեխաների մոտ մտավոր հետամնացության պատճառը հայտնի չէ: Դեպքերի մոտ 5% ժառանգվում է ծնողներից: Գենետիկական արատները, որոնք առաջացնում են մտավոր հետամնացության, բայց չեն ժառանգվում կարող են ի հայտ գալ դժբախտ պատահարների կամ գենետիկական զարգացման մուտացիաների արդյունքում: Այդպիսի դեպքի օրինակ է լրացուցիչ 18-րդ քրոմոսոմի զարգացումը և Դաունի համախտանիշը, որն առավել տարածված գենետիկական պատճառ է: ԴիՋորջի համախտանիշն ու ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարումը երկու ամենատարածված պատճառներից են: Ինչևէ, կան նաև շատ այլ պատճռներ: Առավել տարածվածներն են.  Գենետիկական,  Պտղի ներարգանդային վնասումը ֆիզիկական (իոնացնող ճառագայթում), քիմիական կամ համաճարակային (ցիտոմեգալովիրուս, սիֆիլիս և այլն) նեյրոտոքսիկ գործոններով,  Էական թերհասություն,  Խանգարումներ ծննդաբերության ժամանամ (շնչահեղձություն, նորածինների ծննդաբերական վնասվածքներ),  Գլխուղեղի վնասվածքներ, գլխուղեղի հիպոքսիա, վարակներ, որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը,  Անբարենպաստ ընտանիքների երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին մանկավարժական բարձիթողի վիճակ,  Անհայտ ծագման մտավոր հետամնացություն: ՕԼԻԳՐՈՖԵՆԻԱՅԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ Կա օլիգոֆրենիայի մի քանի դասակարգում: Ավանդաբար օլիգոֆրենիան դասակարգում են ըստ արտահայտվածության աստիճանի: Նաև կա այլընտրանք, որակական դասակարգում ըստ՝ Մարիա Պեբզների, կլինիկական-ֆիզիոլոգիական դասակարգում ըստ՝ Ս. Ս Մնուխինի և Դ. Ն. Իսաևի և առաջացման պատճառի ախտաբանական դասակարգում ըստ՝ Գ. Սուխարևայի: Աստիճաններ Միևնույն պատճառով խանգարման ծանրությունը կարող է տարբեր լինել: Այսօր ՀՄԴ10-ն առանձնացնում է մտավոր հետամնացության 4 աստիճաններ: Ըստ ավանդական դասակարգման գոյություն ունի նրա 3 աստիճաններ.  դեբիլ,  իմբեցիլՙ  ապուշ: «Դեբիլ», «իմբեցիլ» և «ապուշ» տերմիններն ամբողջությամբ հանված են ՀՄԴ-10-ից: Դա արված է նրա համար, որ դրանք դուրս են եկել խիստ բժշկական սահմաններից և ձեռք են բերել սոցիալական (բացասական) երանգ: Դրանց փոխարեն առաջարկվել է օգտագործել բացառապես չեզոք տերմիններ, որոնք քանակապես արտացոլում են մտավոր հետամնացության աստիճանը: Երբ մտավոր հետամնացության գնահատման աստիճանը դժվար է կամ անհնար (օրինակ՝ կուրության, խուլ համրության պատճառով) կիրառվում է F78 կատեգորիան. «մտավոր հետամնացության այլ ձևեր»: ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Դժվար է տալ օլիգոֆրենիայի տարածվածության հստակ գնահատական՝ կապված ախտորոշման մոտեցումների տարբերությունների, հոգեկան անոմալիաների հանդեպ հասարակության հանդուրժողականության, բժշկական օգնության հասանելիության հետ: Արդյունաբերական զարգացում ունեցող երկրների մեծամասնությունում օլիգոֆրենիայի հաճախակիությունը հասնում է բնակչության 1 %-ի (0,39—2,7 %): Չափավոր, բարդ և խորը մտավոր հետամնացություն հետևվվում է 11,1—31,1 %-ի մոտ (1960—1970-ական թվականներ ԽՍՀՄ): Տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը տատանվում է 1,5:1 մինչև 2:1: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. Բաբախանյան Գ.Ս. Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ (Խարբերդի մասնագիտացված մանկատուն): 2. Катаева А.А., Стребелева Е.А. Дошкольная олигофренопедагогика: Учеб. для студ. высш. учеб, заведений. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2001г. 3. Ковалёва Е.А. Задачи обучения учащихся вспомогательных школ сельскохозяйственному труду в связи с переходом на новые программы Дефектология. – 1986. 4. Мачихина В.Ф. Внеклассная воспитательная во вспомогательной школе-интернате. Под ред. В.П. Провоторова. - М.: "Просвещение", 1978г. 5. Медицинская генетика : Учебник для студ. мед. училищ и колледжей / Под ред. Н. П. Бочкова. - М. :, 2001г. 6. Мирский С.Л. Трудовая подготовка учащихся и выпускников вспомогательных школ в новых экономических условиях Дефектология. – 1994. 7. Назаровой Н. М. "Специальная педагогика", Москва, " ACADEMA", 2000. 8. Обучение и воспитание детей во вспомогательной школе: Пособие для учит. и студ. дефектолог. ф-тов пед. ин-тов / Под ред. В.В. Воронковой - М.: Школа - Пресс, 1994. 9. Пинский Б.И. Психологические особенности деятельности умственно отсталых школьников. Москва: Педагогика, 1962. 10. Пинский Б.И. Психология трудовой деятельности учащихся вспомогательной школы. -- М.: Педагогика, 1977. 11. Шевченко В. А.Генетика человека : учебник для вузов / Шевченко В. А., Топорнина Н. А., Стволинская Н. С. –М., 2002. Համացանց 1. https://hy.wikipedia.org/ 2. https://www.doctors.am/ 3. https://forum.armedu.am/

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar