• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Նախագծային մեթոդը տարրական դասարանում` որպես աշխատանքի կազմակերպման հմտությունների ձեռքբերման հիմք

  • Ներբեռնումներ: 820
  • Դիտումներ: 1269
  • Այլ
  • 09/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Ուսումնական նախագիծը ուսումնաճանաչողական, ստեղծագործական կամ խաղային համատեղ գործունեության տեսակ է սովորող-գործընկերների միջև, որոնք ունեն ընդհանուր նպատակ և համաձայնեցված միջոցներ` ուղղված որևէ խնդրի լուծման կամ որոշակի ձևակերպման: Այն հնարավորություն է տալիս սովորողին բացահայտելու իր մեջ եղած ստեղծագործական ներուժը: Խմբային աշխատանքների` նախագծերի իրականացման պարագայում այն առաջարկում է մի շարք խնդիրների լուծումներ, ինչպես նաև զարգացնում է սովորողների մոտ ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմային աշխատանք կազմակերպելու հմտություն: Ուսուցման նախագծային համակարգի հիմնական արժեքն այն է, որ այն աշակերտներին ուղղորդում է ոչ թե որոշակի թեմայի պարզ ուսումնասիրության, այլ կրթական արդյունք ստեղծելու գործընթացին:


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar