• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Ներդրումների հաշվառումը բանկերում

  • Ներբեռնումներ: 134
  • Դիտումներ: 1188
  • ՆԵրդրումներ / ծախսեր
  • 15/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1.    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ…………………………………………………………..3
2.    ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ………….4
3.    ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԱՎՌՈՒՄԸ……………………………………6
4.    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ………………………………………………………..16

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Տնտեսության զարգացման առավել արտահայտիչ ցուցանիշը, թերևս, ֆինանսական շուկայի և նրա առանձին հատվածների զարգացվածության աստիճանն է: Շուկայի տարաբնույթ մասնակիցների թվում առանձնանում են բանկերը, որոնք իբրև առանձնահատուկ ֆինանսական միջնորդ պատմականորեն ձևավորված և օրենսդրորեն ամրապնդված իրենց լիազորությունների համաձայն, իրավասու են կիրառել առավել մեծ թվով ֆինանսական գործիքներ, այսինքն` հանդիսանում են շուկայի առավել ակտիվ մասնակիցները: Բանկերի դերը ֆինանսական շուկայում առավելապես առանձնանում է անցումային տնտեսություններում, որտեղ բանկերը հանդես են գալիս իբրև մասնակից, որոնց վրա է ընկնում ֆինանսական շուկայի ձևավորման հիմնական բեռը թե' կիրառվող գործիքների թվով և կատարվող գործարքների ծավալով, թե' իբրև շուկայում նորանոր գործիքներ առաջարկող և գործառույթներ իրականացնող հաստատություն: Միջազգային տնտեսության կարևոր բնութագրերից են արժեթղթերի շուկայի ձևավորման և զարգացման միտումները, որտեղ բանկերը ունեն էական դերակատարություն: Այդ իսկ պատճառով հատուկ դեր է հատկացվում բանկերի կողմից իրականացվող արժեթղթերի առանձին տեսակների թողարկումներին, թողարկման փուլերին և շրջանառության առանձնահատկություններին, բանկերի կարևոր գործառնությունների` ներդրումային գործառնություններին, մուրհակներով և ռեպո գործարքների կնքման մեխանիզմներին, ինչպես նաև ժամկետային շուկայում իրականացվող գործառնություններին:
Բանկերի հիմնական գործառնություններից են արտարժութային գործառնությունները, որոնք բանկերի ներդրումային գործառնությունների հետ հանդիսանում են բանկերի եկամուտների ստացման զգալի աղբյուրը: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar