ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
ՊԼԱՆ
1.    Ներդրումային քաղաքականության էությունը, խնդիրները, կառուցվածքը
2.    Ներդրումային ֆինանսաորման աղբյուրներ
3.    Բաժնետոմսերը, որպես ռազմավարական ներդրումների ներգրավման միջոց՝ ներդրումների խթանման համար:
4.     Պարտատոմսերը, որպես մանր ներդրումների ներգրավման միջոց՝ ներդրումների խթանման համար:
5.    Օգարագործված գրականության ցանկ
Ինվեստիցիա հասկացությունը նշանակում է երկարատև ֆինանսական ներդրումներ: Ինվեստիցիոն գործուներությունը բնութագրվում է որպես կապիտալ ներդրումներ իրականացնելուն ուղղված պրակտիկ գործողությունների ամբողջություն, որի արդյունքում ձևավորվում են կազմակերպությունների ոչ ընթացիկ ակտիվները: Ցանկացած երկրի տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական զարգացումը կապված է ներդրումային գործունեության հետ:Երկրի տնտեսության ներդրումային գործունեությունը պայմանավորվում է դրա զարգացման երկարաժամկետ նպատակներով, որն իրականացվում է նախապես մշակված ներդրումային քաղաքականությանը համապատասխան: Ներդրումային գործունեությանը պետության մասնակցությունը իրականացվում է ներդրումային նախագծերի մշակման, հաստատման և ֆինանսավորման միջոցով՝ պետական բյուջեի հաշվին:  Տարբերվում են ներդրումային գործունեության վրա պետական ներգործության պասիվ և ակտիվ մեթոդներ: Պասիվ  մեթոդների օգտագործումը կապված է վերարտադրության պայմանների և սպառման մասին տեղեկատվության ապահովման հետ: Ակտիվ մասնակցության ներդրումներն են՝
•    Պետության մասնակցությունը ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծմանը:
•    Անհատ ձեռներեցների համար բարենպաստ պայմաննրի ստեղծումը:
•    Պետության ուղղակի մասնակցութունը երկրի համար կարևոր և արդյունավետ նախագծերում:
 
 
 
Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)
Մեկնաբանություններ նյութին: 0