ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
Ձեռնարկը կազմվել է 0616 ՙԱպրանքագիտություն և ապրանքների փորձաքննություն՚ մասնագտության ուսումնական պլանին համապատասխան:
Ձեռնարկում լուսաբանված են ապրանքների սպառողական արժեքի, դրանց ստանդարտացման, դասակարգման, տեսականու, ներկայացվող պահանջների, սպառողական հատկությունների, որակի, փաթեթավորման, տեղափոխման, պահպանման, ապրանքագիտական տեղեկատվության տեսական հարցերը: Համառոտ ներկայացված են ապրանքա•իտության կիրառման մի շարք կարևոր բնագավառներ, ինչպիսիք են ապրանքների մրցունակությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, ապրանքների փորձաքննությունը:
Ձեռնարկը կարող է ծառայել որպես օժանդակ ուղեցույց ոչ միայն ՙԱպրանքագիտություն և ապրանքների փորձաքն¬նություն՚, այլ նաև ՙմենեջմենթ՚ՙ մարքեթինգ՚, ՙ կոմերցիա՚, ՙգովազդ՚, ՙմաքսային գործ՚, ՙհաշվապահական հաշվառում՚, ՙ Բիզնեսի կազմակերպում՚ և այլն մասնագիտացումներով սովորող ուսանողների համար:
Արդի ապրանքային շուկայում տնտեսավարող ցանկացած ձեռներեց պետք է կարողանա համադրել շուկայի պա-հանջմունքները սեփական գործունեության արդյունքների հետ և հասնել կոմերցիոն հաջողության: Նման ընդունակությունների զարգացման կարևոր պայմաններից է համապատասխան ապրանքագիտական գիտելիքների ձեռքբերումը: Այդ պատճաչով սույն ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև ապրանքների արտադրության ու իրացման ոլորտնե¬րում զբաղված համապատասխան մասնագետների, անհատ ձեռներեցների համար:
Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)
Մեկնաբանություններ նյութին: 0