ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ
Գործավարությունը գործունեության բնագավառ է, որն ապահովում է պետական կառավարման մարմիններում /նախարարություններում և գերատեսչություններում/ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և այլ կազմակերպություններում փաստաթղթավորումը, փաստաթղթավորման և փաստաթղթերի մասին տեսական և գործնական ծանոթացումը, պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը:
Փաստաթղթերի երևան գալը պատմականորեն կապված է առանձին նշանների, պատկերների և գրի միջոցով կենդանի խոսքն արձագանքելու հնարավորության հետ:
Փաստաթուղթը հասարակական լայն գրանցում է ստացել: Այն օգտագործվում է մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում: Այժմ գիտությունը, տեխնիկան, արտադրությունը, մշակույթը, հասարակական ողջ կյանքն առանց փաստաթղթերի, առանց տեղեկատվության այդ կարևոր կրողների պատկերացնել հնարավոր չէ: Փաստաթուղթը նյութական օբյեկտ է, որը պարունակում է արձանագրված ինֆորմացիա և նախատեսված է ժամանակի ու տարածության մեջ այդ ինֆորմացիան փոխանցելու համար: Ինֆորմացիա կրողներ կարող են լինել թուղթը, ծակոտաքարտը, լուսաժապավենը և այլն:
Չմոռանաս տեղադրել նաև Քո աշխատանքը, - այն կարող է օգտակար լինել նրա համար՝ ով այս աշխատանքը տեղադրել է Քեզ համար :)
Մեկնաբանություններ նյութին: 0